«Ֆիլադելֆիա Ֆլայերս» (անգլերեն՝ Philadelphia Flyers) պրոֆեսիոնալ հոկեյի ամերիկյան ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևելյան կոնֆերենցիայի մայրաքաղաքային դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի վարչական կենտրոն Ֆիլադելֆիա քաղաքում։ Հիմնադրվել է 1967 թվականին, երբ լիգայի ընդլայնման արդյունքում ակումբների քանակը վեցից դարձավ տասներկու։ Սկսած 1996 թվականից թիմը տան հանդիպումներն անցկացնում է «Ուելս Ֆարգո սենթր» մարզապալատում։

Ֆիլադելֆիա Ֆլայերս
Philadelphia Flyers
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Հարավարևելյան
Հիմնադրում 1967
Պատմություն Ֆիլադելֆիա Ֆլայերս
(1967–այժմ)
Տան արենա Ուելս Ֆարգո սենթր
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Գույներ նարնջագույն, սև և սպիտակ

              

Սեփականատեր(ներ) Comcast Spectacor
Գլխ. մենեջեր Կանադա Ռոն Հեքստալ
Գլխ. մարզիչ Կանադա Քրեյգ Բերուբ
Ավագ Կանադա Կլոդ Ժիրու
Սթենլիի գավաթներ 2 (1973–74, 1974–75)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 8 (1974–75, 1975–76, 1976–77, 1979–80, 1984–85, 1986–87, 1996–97, 2009–10)
Նախագահական ավար(ներ) 0
Դիվիզիոնի տիտղոսներ 16 (1967–68, 1973–74, 1974–75, 1975–76, 1976–77, 1979–80, 1982–83, 1984–85, 1985–86, 1986–87, 1994–95, 1995–96, 1999–00, 2001–02, 2003–04, 2010–11)
Պաշտոնական կայք flyers.nhl.com
Ակումբի ներկայիս ավագ Կլոդ Ժիրուն
Թիմի նախկին պաշտպան Մարկ Հոուիի մարզաշապկի հավերժացման արարողության ժամանակ (մարտի 7, 2012 թ.)

Սթենլիի գավաթը թիմին նվաճել հաջողվել է երկու անգամ՝ 1974 և 1975 թվականներին։

Թիմային ռեկորդներ խմբագրել

  • Առավելագույն միավորներ մեկ մրցաշրջանում՝ 118, (1975–76)
  • Առավելագույն հաղթանակներ մեկ մրցաշրջանում՝ 53, (1984–85, 1985–86)
  • Առավելագույն գոլեր՝ 350, (1983–84)
  • Նվազագույն բաց թողած գոլեր (մեկ մրցաշրջանում)` 164, (1973–74)
  • Ամենաերկար հաղթանակների շարան` 35 հանդիպում, (1979–80) (NHL-ի, ինչպես նաև հյուսիսամերիկյան բարձրագույն սպորտային լիգաների ռեկորդ)

Արտաքին հղումներ խմբագրել