Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի (այլ կիրառումներ)

Ֆիզուլի, Ֆուզուլի Մուհամմեդ Սուլեյման օղլի ( արաբ․՝ فضولی‎‎, մոտ 1483, Բաղդադ, Ակ-Կոյունլուներ, Նաջաֆ, Ակ-Կոյունլուներ, Հիլլա, Ակ-Կոյունլուներ և Քերբելա, Ակ-Կոյունլուներ - 1556[1], Քերբելա, Օսմանյան կայսրություն և Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն), բանաստեղծ, որը գրում էր թուրքերեն, պարսկերեն և արաբերեն[2]։ Կյանքի մեծ մասը անց է կացրել Բաղդադում։

Ֆիզուլի
ադրբ.՝ Məhəmməd Füzuli
ադրբ.՝ Məhəmməd Süleyman oğlu
مَحمد سلیمان اوغلو
Ծնվել էմոտ 1483
ԾննդավայրԲաղդադ, Ակ-Կոյունլուներ,
  • Նաջաֆ, Ակ-Կոյունլուներ,
  • Հիլլա, Ակ-Կոյունլուներ կամ Քերբելա, Ակ-Կոյունլուներ
  • Վախճանվել է1556[1]
    Վախճանի վայրՔերբելա, Օսմանյան կայսրություն կամ Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն
    Գրական անունفضولي
    Մասնագիտությունբանաստեղծ և գրող
    Լեզուադրբեջաներեն, արաբերեն, պարսկերեն և թուրքերեն
    Քաղաքացիություն Ակ-Կոյունլուներ,  Սեֆյան Պարսկաստան և Օսմանյան կայսրություն
    Ուշագրավ աշխատանքներLeyli and Majnun?
    ԶավակներFazli?
     Fuzuli Վիքիպահեստում

    Ստեղծագործություններ խմբագրել

     
    Ֆիզուլու 500-ամյակին նվիրված ադրբեջանական փոստային նամականիշ

    Ֆիզուլու բանաստեղծական ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում քնարերգությունը, հատկապես՝ գազելն ու քասիդը։ Հաստատելով մարդու երկրային սիրո իրավունքն՝ բանաստեղծն ընդդիմանում է իսլամի արգելքներին ու կանոններին։ Ֆիզուլու պոեզիան հումանիստական է, արտահայտում է ատելություն ամեն մի բռնության նկատմամբ, տիրակալներին կոչ է անում լինել արդարամիտ և հոգատար՝ հպատակների հանդեպ։ Նրա փիլիսոփայական քնարերգության ամենաբարձր նմուշներից մեկը «Սրտի բարեկամ» քասիդն է։ «Բողոք» երկը յուրատեսակ քաղաքական երգիծանք է, որտեղ խարազանել է թուրքական արքունիքում տիրող կամայականությունն ու կաշառակերությունը։ Ֆիզուլու ստեղծագործության բարձրակետը «Լեյլի և Մեջնուն» (1536-37) քնարաէպիկական պոեմն է, որի հերոսը՝ բանաստեղծ Մեջնունը (Կեյսը), իր կյանքի իմաստն ու երջանկությունը փնտրում է ռոմանտիկական սիրո մեջ։

    Ֆիզուլու ռոմանտիկ, և միաժամանակ կենսականորեն ճշմարիտ պոեզիան մի ամբողջ դարաշրջան է ադրբեջանական գրականության ու լեզվի զարգացման մեջ։ Նրա ստեղծագործությունն ազդեցություն է գործել ոչ միայն ադրբեջանական ու թուրքական գրականության, այլև Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների գրականության զարգացման վրա։ 1958-ին նշվել է Ֆիզուլու ծննդյան 400-ամյակը և Բաքվում կանգնեցվել նրա հուշարձանը։

    Ու․ Հաջիբեկովը գրել է «Լեյլի և Մեջնուն» մուղամային օպերան (1907)։

    Աղբյուրներ խմբագրել

    Երկեր խմբագրել

    • Эсэрлэри, ч․ 1—4, Бакы, 1958—61;
    • Избранное, Баку, 1958; Газели, М․, 1959․

    Գրականություն խմբագրել

    • Араслы Г․, Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958;
    • Бертельс Е․ Э․, Избранные труды, [т․ 2], Низами и Фузули, М., 1962․
    • Крымский А., История Турции и её литературы, т. 1, М., 1910
    • Араслы Г., Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958
    • Араслы H., Böjyk Азəрбајчан шаири Фузули, Бакы, 1958
    • Гулузадэ М., Фузулинин лирикасы, Бакы, 1965
    • Gibb Е., A history of Ottoman poetry, v. 3, L., 1904
    • Karaban Abdülkadir, Fuzuli. Muhiti hayati ve şahsiyeti, Ist., 1949
    • Cunbu.-Müjgan, Fuzulî hakkinda bir bibliografya denemesi, Ist., 1956
    • Bicari H., Fuzulir nin allegorik eserleri, в кн.։ Studia turcica, ed. L. Ligeti, Bdpst, 1971.
    • Гюльшен Алиева. Проблемы исследования наследия Физули.
    • Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1928)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Ներածություն ։ Մասն առաջին ։ Գիրք առաջին (Հատոր Ա.) : Ֆիւզուլիի պատմականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան
    • Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1929)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Մասն առաջին ։ Ներածութիւն ։ Գիրք երկրորդ (Հատոր Բ) ։ Ֆիւզուլիի անդրազանցականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան

    Արտաքին հղումներ խմբագրել

     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզուլի (բանաստեղծ)» հոդվածին։
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։