Ֆիզիոլոգիա

կենդանի համակարգերի գործառույթի մասին գիտություն

Ֆիզիոլոգիան (հուն․՝ φύσις - բնություն և հուն․՝ λόγος - գիտելիք), կենսաբանության ճյուղ, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների, հյուսվածքների, օրգանների և բջիջների ֆունկցիաներն ու դրանցում ընթացող գործընթացները։ Ֆիզիոլոգիան ընդհանուր ախտաբանության և կլինիկական բժշկության տեսական հիմքն է։ Այն գիտելիքների ամբողջական տեսական համակարգի մեջ է ներառում անատոմիայի, հյուսվածաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի և այլ առարկաների կողմից օրգանիզմի մասին ստացված տվյալները։ Ֆիզիոլոգիաական հետազոտությունների հիմքում ընկած է առողջ և հիվանդ մարդկանց ուսումնասիրումը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզիոլոգիա» հոդվածին։
Ընթերցե՛ք «ֆիզիոլոգիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։