Ֆիզիկական գրավչության կարծրատիպ

Ֆիզիկական գրավչության կարծրատիպ, հոգեբանների կողմից նկարագրած միտում, որը ենթադրում է, որ ֆիզիկապես գրավիչ մարդիկ ունեն նաև այլ սոցիալապես ցանկալի անձնային հատկանիշներ։ Կարծրատիպավորումը մի գործընթաց է, որի միջոցով եզրակացություններ են արվում այլ մարդկանց մասին՝ հիմնվելով այն կատեգորիաների մասին գիտելիքների վրա, որոնց նրանք պատկանում են[1]։

Ակնարկ խմբագրել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արևմտյան մարդիկ ավելի պատրաստակամորեն են լսում և հավատում մարդկանց, ովքեր, ըստ ընդունված չափանիշների, համարվում են գեղագիտական գրավիչ[2][3]։

Ավելի քիչ ինդիվիդուալ մշակույթներում գեղեցիկ մարդկանց բնորոշ են այն առանձնահատկությունները, որոնք այդ մշակույթները գնահատում են, ինչպիսիք են հոգատարությունը և հավատարմությունը[2]։ Ինչ վերաբերում է Արևելքում գեղեցկության ընկալմանը[4], Հիլերը և Քիմը հայտնաբերել են, որ Կորեայի համալսարանների ուսանողները գեղեցիկ մարդկանց ավելի հուսալի և հոգատար են համարում։ Բայց նրանք չեն կիսում հյուսիսամերիկյան համալսարանների ուսանողների այն հակումները, որոնց համաձայն գեղեցիկ մարդիկ ավելի ինքնավստահ և գերիշխող են, քան ոչ այդքան գրավիչ մարդիկ։ Դա կարելի է տեսնել առասպելներում և հեքիաթներում, ինչպես նաև ֆիլմերի ամբողջ պատմության ընթացքում՝ «լավերը» հիմնականում երիտասարդ և գեղեցիկ են լինում, իսկ «վատերը»՝ տգեղ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տեղեկատվության կողմնակալ ընկալումը համապատասխանում է ֆիզիկական գրավչության կարծրատիպին[5]։

Կարծրատիպը հանդես է գալիս որպես ինքնուրույն իրագործվող մարգարեություն, որտեղ գրավիչ մարդկանց ընկալումը, որպես հասարակության ավելի արժեքավոր անդամներ, հանգեցնում է նրանց նախապատվության, դրական արձագանքի և շոշափելի օգուտների[6]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գրավչությունը դրականորեն փոխկապակցված է որոշ առանձնահատկությունների հետ, ինչպիսիք են անձնական եկամուտը, սոցիալական հմտությունները և ինքնավստահությունը[7]։ Այս կոգնիտիվ խանգարումը կարելի է համարել հալո էֆեկտի հատուկ տեսակ։

Ֆիզիկական գրավչությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ գնահատվում զբաղվածության կամ սոցիալական հնարավորությունների, բարեկամության, սեռական վարքի և ամուսնության տեսանկյունից[8]։ Շատ դեպքերում մարդիկ գրավիչ մարդկանց վերագրում են դրական հատկանիշներ, ինչպիսիք են բարձր ինտելեկտը և ազնվությունը, առանց հասկանալու դա գիտակցաբար[2]։ Ֆիզիկապես գրավիչ մարդիկ ավելի դրական և ճշգրիտ են գնահատվում առաջին տպավորությամբ, սակայն ֆիզիկական գրավչության կարծրատիպը հետագայում հանգեցնում է կողմնակալ կարծիքների և որոշումների այն ժամանակ, երբ մարդկանց համեմատում են տարբեր մակարդակների գրավչությամբ[9]։

Փֆայֆերի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել ֆիզիկական արտաքինի և աշխատավարձի միջև դրական հարաբերակցություն։ Ավելի գրավիչ մարդիկ, միջին հաշվով, ավելի հեշտությամբ են աշխատանք գտնում և ավելի բարձր աշխատավարձ ունեն, քան այլ աշխատողներ։ Այս հետազոտության համաձայն, հարցազրուցավարի վարկանիշի գնահատման հետևանքները սովորաբար ավելի մեծ ազդեցություն են ունենում տղամարդկանց վրա, քան կանանց վրա, իսկ ինքնագնահատումը (գրավչությունը) ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա, քան տղամարդկանց։ Այնուամենայնիվ, այս ուսումնասիրության մեջ այլ մարդկանց (այս դեպքում հարցազրուցավարի) գնահատականները ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ինքնագնահատականը[10]։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսուցիչները գրավիչ երեխաներին ընկալում են որպես ավելի ինտելեկտուալ, ավելի զբաղված դպրոցում և ավելի հակված հաջողության, քան ոչ գրավիչ երեխաներին[11]։ Բացի այդ, այլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդների ընկալումը սպասարկման ծառայություններից կողմից բարելավվում է ֆիզիկական գրավչության առկայությամբ[12]։

Որոշ դեպքերում ֆիզիկական գրավչությունը տարբերվում է սեռական գրավչությունից. օրինակ, տարբեր պատճառներով մարդիկ կարող են երիտասարդը գրավիչ համարել, սակայն առանց սեռական ներգրավման։

Կանայք, միջին հաշվով, հակված են զգալ ուշադրություն դարձնել այն տղամարդկանց, ովքեր մի փոքր ավելի բարձրահասակ են և ունեն համեմատաբար նեղ իրան և լայն ուսեր։ Տղամարդիկ, ընդհանուր առմամբ, սովորաբար գրավում են կանանց, ովքեր մի փոքր ավելի ցածրահասակ են, ունեն երիտասարդ տեսք և ցույց են տալիս այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սիմետրիկ դեմքը, լի կուրծքն ու լի շուրթերը[13][14]։

Որպես կանոն, ֆիզիկական ներգրավումը կախված է երեք գործոններից․ բոլոր մարդկային մշակույթների համար ընդհանուր ունիվերսալ հասկացություններից, մշակութային և սոցիալական ասպեկտներից և անհատական սուբյեկտիվ նախասիրություններից։ Չնայած երկու սեռերի գեղեցկության մասին ընդունված պատկերացումներին՝ տղամարդիկ հակված են զգալիորեն ավելի բարձր նշանակություն տալ զուգընկերոջ արտաքին տեսքին, քան կանայք[15][16]։

Պրեմիում գեղեցկության ֆենոմեն խմբագրել

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավիչ ֆիզիկական արտաքինը նպաստում է այն բանին, որ մարդուն համարեն ավելի լավ, խելացի, հաջող, կարևոր և արժեքավոր․

  • Աֆեկտի և տրամադրության առումով ֆիզիկապես գրավիչ մարդկանց միավորներն ավելի բարձր են, քան արտաքնապես ավելի քիչ գրավիչ մարդկանց[17]։
  • Մարդիկ հակված են գրավիչ մարդկանց համարել ավելի խելացի, հաջողակ, ավելի շփվող, ավելի դոմինանտ, սեքսուալ թեժ, հոգեկան առողջ և ավելի բարձր ինքնագնահատականի տեր, քան ֆիզիկապես ոչ այդքան գրավիչ մարդկանց[18]։
  • Ֆիզիկապես գրավիչ մարդիկ ավելի շփվող են և ավելի քիչ սոցիալապես մտահոգված և միայնակ, քան ֆիզիկապես ոչ այդքան գրավիչ մարդիկ[19]։
  • Ֆիզիկապես գրավիչ մարդիկ ավելի հայտնի են, քան ոչ այդքան գրավիչ մարդիկ, և մարդիկ ավելի հավանական է համագործակցեն այն մարդկանց հետ, ովքեր ֆիզիկապես գրավիչ են[19]։
  • Մարդիկ ավելի հավանական է տրամադրեն անձնական տեղեկություններ ֆիզիկապես գրավիչ մարդկանց, քան քան ֆիզիկապես ոչ այդքան գրավիչներին[20]։
  • Հոգեբանական խանգարումներով ֆիզիկապես ոչ գրավիչ մարդիկ համարվում են ավելի ապականված և ունեն ավելի անբարենպաստ կանխատեսում, քան ֆիզիկապես գրավիչ մարդիկ, որոնք ունեն նույն հոգեբանական խանգարումները[21]։
  • Ֆիզիկապես գրավիչ մարդը, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ մեղավոր կճանաչվի, քան նույն հանցագործության մեջ մեղադրվող ավելի քիչ գրավիչ մարդը[22]։
  • Ֆիզիկապես ոչ այդքան գրավիչ մարդիկ, որոնք մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ, համարվում են ավելի վտանգավոր, քան նույն հանցագործությունը գործած ֆիզիկապես գրավիչ մարդիկ[23]։
  • Ֆիզիկապես գրավիչ անձինք, ովքեր մեղավոր են ճանաչվել կոնկրետ հանցագործության համար, ավելի մեծ հավանականությամբ կստանան ավելի առատաձեռն դատավճիռներ, քան պակաս գրավիչ մեղադրյալները[24]։
  • Մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում ֆիզիկապես գրավիչ անծանոթներին, քան ցանկացած սեռի ոչ այդքան գրավիչ անծանոթներին։ Օրինակ, մարդիկ խուսափում էին նստել ֆիզիկական այլանդակություններով մարդկանց կողքին[25]։
  • Դեմքի այլանդակություններով և այլ թերություններով մարդիկ համարվում են ավելի քիչ ցանկալի։ Նույնիսկ նորածինները կարծես նախընտրում են ֆիզիկապես ավելի գրավիչ դեմքերը[26]։

Թերություններ խմբագրել

Գեղեցկության վրա արձագանքը կարող է հանգեցնել միջանձնային լարվածության և վեճի։ Օրինակ, մարդիկ կարող են վերագրել նրանց ավելի շատ բացասական և եսակենտրոն հատկություններ նախանձի պատճառով[10]։ Չափազանց գրավիչ անհատները կարող են մերժվել իրենց սեփական սեռի մարդկանց կողմից, որոնք նախանձում են նրանց[27]։ Գրավիչ մարդիկ հաճախ շփոթվում են, թե արդյոք իրենց արտաքինն է գրավում մարդկանց, թե ներքին հատկանիշները[28]։ Գրականության վերանայումը ցույց է տալիս, որ գրավիչ տղամարդիկ ունեն շատ ավելի մեծ սոցիալական և տնտեսական օգուտներ, քան գրավիչ կանայք[29]։ Գրավիչ կանայք սովորաբար բախվում են թշնամական աշխատանքային միջավայրին կին գործընկերների հետ, եթե միայն գրավիչ կինը ցածր պաշտոն չի զբաղեցնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schacter, D. (2012) Introducing Psychology. New York, NY: Worth Publishers
  2. 2,0 2,1 2,2 Dion, K.; Berscheid, E.; Walster, E. (1972). «What is beautiful is good». Journal of Personality and Social Psychology. 24 (3): 285–290. CiteSeerX 10.1.1.521.9955. doi:10.1037/h0033731. PMID 4655540.
  3. Miller, Arthur G. (1970). «Role of physical attractiveness in impression formation». Psychonomic Science. 19 (4): 241–243. doi:10.3758/BF03328797.
  4. Wheeler, Ladd; Kim, Youngmee (1997). «What is Beautiful is Culturally Good: The Physical Attractiveness Stereotype has Different Content in Collectivistic Cultures». Personality and Social Psychology Bulletin. 23 (8): 795–800. doi:10.1177/0146167297238001.
  5. Rohner, Jean-Christophe; Rasmussen, Anders (2012). «Recognition bias and the physical attractiveness stereotype». Scandinavian Journal of Psychology. 53 (3): 239–246. doi:10.1111/j.1467-9450.2012.00939.x. PMID 22416805.
  6. Hamermesh, Daniel S.; Biddle, Jeff E. (1994). «Beauty and the Labor Market». The American Economic Review. 84 (5): 1174–1194. doi:10.3386/w4518. JSTOR 2117767.
  7. Berscheid, E.; Walster, E. (1969). Interpersonal Attraction, Reading, MA: Addison-Wesley.
  8. Lorenz, Kate. (2005). "Do Pretty People Earn More?" http://www.CNN.com.
  9. Lorenzo, G. L.; Biesanz, J. C.; Human, L. J. (2010). «What Is Beautiful Is Good and More Accurately Understood: Physical Attractiveness and Accuracy in First Impressions of Personality» (PDF). Psychological Science. 21 (12): 1777–1782. doi:10.1177/0956797610388048. PMID 21051521. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. 10,0 10,1 Gallucci, N. T.; Meyer, R. G. (1984). «People can be too Perfect: Effects of Subjects' and Targets' Attractiveness on Interpersonal Attraction». Psychological Reports. 55 (2): 351–360. doi:10.2466/pr0.1984.55.2.351.
  11. Byrnes, D. A. (1988). «Overcoming student stereotypes about physical attractiveness». The Education Digest. 53 (9): 32. ISSN 0013-127X.
  12. Luoh, Hsiang-Fei; Tsaur, Sheng-Hshiung (2009). «Physical attractiveness stereotypes and service quality in customer–server encounters». The Service Industries Journal. 29 (8): 1093–1104. doi:10.1080/02642060902764517.
  13. Tall men 'top husband stakes'. (2002). BBC News. Retrieved 15 October 2009.
  14. Nettle, D. (2002). «Women's height, reproductive success and the evolution of sexual dimorphism in modern humans» (PDF). Proceedings of the Royal Society B: Biological Sciences. 269 (1503): 1919–1923. doi:10.1098/rspb.2002.2111. PMC 1691114. PMID 12350254. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  15. Buss, David (2003) [1994]. The Evolution of Desire (hardcover) (second ed.). New York: Basic Books. էջեր 57, 58, 60–63.
  16. Dubner, Stephen J. (2007 թ․ հուլիսի 9). «The Science of Large Breasts, and Other Evolutionary Verities». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. Umberson, D.; Hughes, M. (1987). «The impact of physical attractiveness and achievement and psychological well-being». Social Psychology Quarterly. 50 (3): 227–236. doi:10.2307/2786823. JSTOR 2786823.
  18. R.B. Cialdini, (1984). The psychology of persuasion. New York: Quill William Morrow.
  19. 19,0 19,1 Feingold, Alan (March 1992). «Good-looking people are not what we think». Psychological Bulletin. 111 (2): 304–341. doi:10.1037/0033-2909.111.2.304.
  20. Brundage, L. E.; Derlega, V. J.; Cash, T. F. (1976). «The Effects of Physical Attractiveness and Need for Approval on Self-Disclosure». Personality and Social Psychology Bulletin. 3 (1): 63–66. doi:10.1177/014616727600300108.
  21. Cash, T.F.; Kehr, J.A.; Polyson, J.; Freeman, V. (1977). «Role of physical attractiveness in peer attribution of psychological disturbance». Journal of Consulting and Clinical Psychology. 45 (6): 987–993. doi:10.1037/0022-006x.45.6.987.
  22. Efran, M.G. (1974). «The effect of physical appearance on the judgment of guilt, interpersonal attraction, and severity of recommended punishment in simulated jury task». Journal of Research in Personality. 8: 45–54. doi:10.1016/0092-6566(74)90044-0.
  23. Esses, Victoria M.; Webster, Christopher D. (1988). «Physical Attractiveness, Dangerousness, and the Canadian Criminal Code». Journal of Applied Social Psychology. 18 (12): 1017–1031. doi:10.1111/j.1559-1816.1988.tb01190.x.
  24. DeSantis, A.; Kayson, W.A. (1997). «Defendants' characteristics of attractiveness, race, and sex and sentencing decisions». Psychological Reports. 81 (2): 679–683. doi:10.2466/pr0.1997.81.2.679.
  25. Houston, V.; Bull, R. (1994). «Do people avoid sitting next to someone who is facially disfigured?». European Journal of Social Psychology. 24 (2): 279–284. doi:10.1002/ejsp.2420240205.
  26. Langlois, Judith H.; Roggman, Lori A.; Casey, Rita J.; Ritter, Jean M.; Rieser-Danner, Loretta A.; Jenkins, Vivian Y. (1987). «Infant preferences for attractive faces: Rudiments of a stereotype?». Developmental Psychology. 23 (3): 363–369. doi:10.1037/0012-1649.23.3.363.
  27. E. Hatfield, S. Sprecher, (1986). Mirror, mirror…The importance of looks in everyday life. Albany, NY: State University of New York Press.
  28. Jackson, L.A.; Hunter, J.E.; Hodge, C.N. (1995). «Physical attractiveness and intellectual competence: A meta-analytic review». Social Psychology Quarterly. 58 (2): 108–122. doi:10.2307/2787149. JSTOR 2787149.
  29. Marson, Stephen M.; Hessmiller, Joanne M. (2016). «The Dark Side of Being Pretty». Journal of Sociology and Social Work. 4. doi:10.15640/jssw.v4n1a8.

Նշումներ խմբագրել