Լեոնարդո Պիզանո (լատին․՝ Leonardus Pisanus, իտալ.՝ Leonardo Pisano, մոտ 1170[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2] - ոչ վաղ քան 1240, ենթդ․ Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]), միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ։ Ըստ առաջինի, նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչիանձնվեր») անունով, իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci (բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի»)։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։

Լեոնարդո Պիզանո
Leonardo Pisano
Ծնվել էմոտ 1170[1][2]
Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]
Մահացել էոչ վաղ քան 1240
ենթդ․ Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]
ԳերեզմանԿամպո Սանտո գերեզմանատուն
Քաղաքացիություն Republic of Pisa
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտթվերի տեսություն[3] և մաթեմատիկա[3]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[3] և լատիներեն[4][5]
ՀայրGuglielmo Bonacci?[6]
 Fibonacci Վիքիպահեստում
Ֆիբոնաչիի արձանը Պիզայում

Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում, Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան։

Ֆիբոնաչիի թվեր խմբագրել

Գիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչիի թվեր անվանումը։

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, 17711, 28657, 46368, 75025, 121393, 196418, 317811, 514229, 832040, …

Այս շարքը հայտնի էր դեռ հին Հնդկաստանում, Ֆիբոնաչիից շատ առաջ։ Այս անվանումը շարքը ստացել է ի շնորհիվ Ֆիբոնաչիի կատարած ուսումնասիրությունների այդ թվերի շուրջ «Հաշվիչի գիրք» աշխատությունում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբոնաչի» հոդվածին։