Ֆերրարիի թանգարան (նախկինում հայտնի էր որպես իտալ.՝ Galleria Ferrari), սպորտային ավտոմեքենաների Ֆերրարի մակնիշի Ֆերրարի ընկերության թանգարանը։ Թանգարանը բացառապես ավտոմեքենաների համար չէ, այնտեղ ցուցադրվում են նաև իտալական ավտոմրցարշավային արդյունաբերությանը վերաբերվող ռազմավարներ, պարգևներ, լուսանկարներ և այլ պատմական ցուցանմուշներ։ Ցուցադրության են ներկայացված նաև տեխնոլոգիական նորամուծություններ, որոնցից որոշները մրցարշավային մեքենաները դարձրել են ճանապարհային ավտոմեքենաներ։ Թանգարանը գտնվում է Ֆերրարի ավտոգործարանից մոտ 300 մ հեռավորության վրա, Իտալիայի Մոդենա քաղաքի մոտակա Մարանելո ավանում, որը համարվում է Ֆերրարի մակնիշի հեղինակի և ստեղծողի՝ էնցո Ֆերրարիի հայրենի քաղաքը։ Թանգարանը բացվել է 1990 թվականի փետրվարին[8], իսկ նոր մասնաշենքը կառույցին ավելացվել է 2004 թվականի հոկտեմբերին։ Որպես թանգարան գործարկվում է 1995 թվականից ի վեր։ Թանգարանի ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 2.500 քառ. մետր։ Ամեն տարի թանգարան են այցելում շուրջ 180.000 այցելու[9]։ Ցուցադրվում են հիմնականում Ֆերրարի մակնիշի մրցարշավային և ճանապարհային ավտոմեքենաների համադրություններ։ Թանգարանում ներկայացված են նաև Ֆերրարիի ամբողջ պատմության ընթացքում աչքի ընկած ամենախորհրդանշային ավտոմեքենաները։

Ֆերրարիի թանգարան
Տեսակավտոմոբիլային թանգարան, անշարժ գույք, արդյունաբերության թանգարան, մասնագիտացված թանգարան, պատմական շենք-թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄարանելլո[2]
Ղեկավարության նստավայրՄարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
ՀասցեVia Dino Ferrari, 43, - Maranello[3] և Viale Alfredo Dino Ferrari 43, 41053 Maranello[2][1]41053[3][2]
Հիմնադրվել էփետրվար 1990
Մակերես3500 քառակուսի մետր, 3000 քառակուսի մետր
Այցելուներ180 000 մարդ, 87 030 մարդ (2020)[2], 401 000 մարդ (2019)[4], 370 000 մարդ (2018)[5], 126 000 մարդ (2021)[6] և 398 000 մարդ (2022)[1]
Հավաքածուի չափս150 արխիվային միավոր[5] և 40 արխիվային միավոր[7]
Կայքferrari.com/en-EN/museums և museiferrari.com(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  5. 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  7. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  8. «Galleria Ferrari». ddavid.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «Another Ditec entrance for the magical Ferrari world». ditec.it. 2007 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերրարիի թանգարան» հոդվածին։