Ֆերմի-գազ կամ Ֆերմիի գազ կիսամբողջ սպինով (ħ միավորներով) նույնական մասնիկներից՝ ֆերմիոններից բաղկացած գազ, որն ենթարկվում է Ֆերմի-Դիրակի վիճակագրությանը։

Իդեալական Ֆերմի-գազի Т=0К դեպքում կոչվում է լրիվ այլասերված, քանի որ դրա միամասնիկային մակարդակները լրացված են մինչև εf Ֆերմիի էներգիայի մակարդակը։ Մասնիկների միջին էներգիան T=0K-ում հավասար է εf, այսինքն՝ մասնիկների հիմնական մասի էներգիան ~ εf և աճում է խտության մեծացմանը զուգընթաց։ Ի տարբերություն Բոզե-գազի, որը բացառապես ոչ ռելյատիվիստական է, Ֆերմիի գազը կարող է լինել ոչ ռելյատիվիստական (էլեկտրոնային գազը մետաղներում), ռելյատիվիստական (էլեկտրոնային գազը սպիտակ թզուկներում, նեյտրոնային ու պրոտոնային գազերը նեյտրոնային աստղերում), ինչպես նաև գերռելյատիվիստական (էլեկտրոնային գազը նեյտրոնային աստղերրւմ)։

Ֆերմի-գազի կարևորագույն հատկություններից մեկն այն է, որ տվյալ ջերմաստիճանում այն որքան խիտ, այնքան իդեալական է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։