Ֆերմա (ֆր.՝ ferme, լատին․՝ firmus, պինդ, ամուր), շենքի վերնածածկի, կամրջի հենամիջային կառուցվածքի, հիդրոտեխնիկական կառույցի ձողային կրող կոնստրուկցիա։

անտենաների մեջ օգտագործվող ֆերմայի կոնստրուկցիա

Ֆերման լինում է մետաղից, երկաթբետոնից, փայտից և համակցված՝ մի քանի նյութերից։ Ֆերմայի հիմնական բաղադրիչ մասերն են գոտիները (ուղղագիծ և բազմանկյուն) և վանդակը՝ պարզ, բարդ, կազմովի)։ Ուղղանկյուն վանդակներով և ծռման ենթակա ձողերի կոշտ միացումով ֆերմաները կոչվում են անշեղմույթ։ Վերնածածկերի պողպատե ֆերմաների գուտիները և վանդակը սովորաբար պատրաստվում են միջադիրներով միացված երկու անկյունավոր պրոֆիլներից։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերմա (կոնստրուկցիա)» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։