Ֆերենց Կեմենի (հունգ.՝ Kemény Ferenc, 17 հուլիսի, 1860, Զրենյանին - 21 նոյեմբերի, 1944, Բուդապեշտ), հունգարացի գրող, մանկավարժ և հումանիստ։ 1901 և 1902 թվականներին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում։

Ֆերենց Կեմենի
հունգ.՝ Ferenc Kemény
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1860(1860-07-17)
ԾննդավայրԶրենյանին, Սերբիա
Մահացել էնոյեմբերի 21, 1944(1944-11-21) (84 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Փարիզի համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և մարզական պաշտոնյա
 Ferenc Kemény Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆերենց Կեմենին ծնվել է 1860 թվականի հուլիսի 17-ին Նեգիբեչկերեկում (ներկայում՝ Զրենյանին, Սերբիա)։ Դպրոցն ավարտել է Բուդապեշտում, այնուհետև սովորել է մանկավարժական համալսարանում։ Շուտով տեղափոխվել է Շտուտգարտ՝ շարունակելու կրթությունը և կատարելագործելու գերմաներենի իմացությունը։ 1883 թվականին Ֆերենց Կեմենին Բուդապեշտի համալսարանում ստացել է մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցչի աստիճան։ 1884 թվականին նա մեկնել է Փարիզ, դասախոսությունների է հաճախել Քոլեջ դե Ֆրանս ուսումնահետազոտական կազմակերպությունում՝ հիմնականում նպատակ ունենալով կատարելագործել ֆրանսերենի իմացությունը։ Ուսանողական միջավայրում նա հանդիպել է Պիեռ դը Կուբերտենի հետ։ Որպես մանկավարժ՝ Ֆերենց Կեմենին տպավորված էր Կուբերտենի՝ կրթության բարեփոխմանը վերաբերող գաղափարներով։

Ըստ Հունգարիայի օլիմպիական ազգային կոմիտեի՝ Ֆերենց Կեմենին առաջինն է ընդգծել, որ դաստիարակչական նշանակությունից բացի սպորտը կարելի է օգտագործել է հանուն խաղաղության իրականացվող շարժման նպատակների իրականացման համար։ Այդ պատճառով էլ Փարիզում գտնվելու ժամանակ նա Կուբերտենին առաջարկել է վերսկսել Օլիմպիական խաղերի անցկացումը։

Հունգարիայի գավառներում որպես ուսուցիչ աշխատելու տարիներին Ֆերենց Կեմենին գիտական աստիճան է ստացել գերմաներեն ու ֆրանսերեն լեզուների բնագավառում։ 1890 թվականին նա սկսել է դասավանդել Էգերում, որտեղ հետագայում նշանակվել է դպրոցի տնօրեն։ Ֆերենց Կեմենին ճանաչում է ձեռք բերել կրթական համակարգի բարեփոխումներին վերաբերող հրատարակությունների շնորհիվ։

Ֆերենց Կեմենին խանդավառությամբ է վերաբերվել օլիմպիական շարժմանը։ Նա փորձել է միանգամից կազմակերպել կոմիտե, որ հունգարացի մարզիկները հնարավորություն ունենան մասնակցել առաջին Օլիմպիական խաղերին, որ անցկացվել են Աթենքում 1896 թվականին։ 1895 թվականի դեկտեմբերի 19-ին նա հիմնադրել է Հունգարիայի ազգային օլիմպիական կոմիտեն և իր վրա վերցրել կոմիտեի քարտուղարի պարտականությունները։ Նա այդ խաղերի ժամանակ հանդես է եկել նաև որպես դատավոր և մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բազմաթիվ նիստերի։ Խաղերից հետո նրա հրատարակությունները մեծ ճանաչում են գտել, և դրանց շնորհիվ Ֆերենց Կեմենին դարձել է հարգված անձ քաղաքական շրջանակներում։

1934 թվականին Ֆերենց Կեմենին եղել է մանկավարժության հանրագիտարանի խմբագիրներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բացահայտվել է, որ Կեմենին ունի հրեական ծագում։ 1944 թվականին նա ինքնասպանություն է գործել իր կնոջ հետ միասին։

1980 թվականի հունիսի 1-ին Էգերում բացվել է Ֆերենց Կեմենիի անունը կրող սպորտդահլիճ։

Մատենագրություն խմբագրել

  • Die Mittelschulen Ungarns (1896)
  • A béke-probléma megoldásának egyik módja I-V. Athenaeum, 1899, 1901.
  • Gesamstacademie. (Դրեզդեն-Լայպցիգ, 1901, էջ 148)
  • Всемирная академия I-IV. Athenaeum, 10 հատոր (1901) 109-119, 273-288, 441-460, 565-586
  • Világakadémia (Բուդապեշտ, 1902, 67 էջ)
  • Ինձ դուր է գալիս դասավանդելը II. Magyar Paedagogia, 12 հատոր (1903) 513-529. 578-594.
  • Entwurf einer internationalen Gegenwart und Zukunft der körperlichen Erziehung (Բեռլին, 1904)
  • A békemozgalom paedagogiai jelentősége Magyar Paedagogia, 15 հատոր (1906) 593-617
  • Խաղաղության շարժումն ու կրթության կարևորությունը խաղաղության հաստատմա գործում (Բուդապեշտ, 1907)
  • Սեռական խնդիրներ (Սեռական դաստիարակություն) (Բուդապեշտ, 1907, էջ 127)
  • A háború philosophiája Athenaeum, 18 հատոր (1909), 431-441
  • Խաղաղություն ամբողջ աշխարհում (Բուդապեշտ, 1911, 58 էջ)
  • Ներկա ու ապագա շարժումներ հանուն խաղաղության (Բուդապեշտ, 1914, стр. 25)
  • Magyar testnevelési rendszer! Magyar Paedagogia, 23 հատոր (1914), 505-521
  • A világháborúnak egyetemes nevelés- és iskolaügyi tanulságai (Բուդապեշտ, 1917)
  • Ինչ վերաբերում է օտար լեզուների դասավանդմանը Հունգարիայում, Magyar Paedagogia, հատոր 35 (1926), 29-40.
  • Magyar Pestalozzi-bibliográfia Magyar Paedagogia, հատոր 36 (1927) 100-114.
  • Տեխնոլոգիաներն ու մանկավարժությունը I. II. Magyar Paedagogia, 38 հատոր (1929) 9-22. 96-108
  • Gräfin M. Th. Brunszvik (Берлин, 1932)
  • Կրթության հանրագիտարան I-II. Szerk.: Kemény Ferenc (Խմբ.՝ Ժեստկի ֆերենց (Բուդապեշտ, 1933-1934 1936)
  • Կրթության բարեփոխումները Հունգարիայում, Magyar Paedagogia, 44 հատոր (1936) 116-131.
  • Կրթության ու մասնագիտական պատրաստականության ազգային բնույթը (Բուդապեշտ, 1936)
  • Gondolatok és gondok a Kitűnőek Iskolája körül Magyar Paedagogia, 51 հատոր (1942) 234-240.
  • A Fröbel-Brunszvik probléma Magyar Paedagogia, 52 հատոր (1943) 137-146

Աղբյուրներ խմբագրել

  • Gyulai Ágost: Kemény Ferenc (1860—1944) Magyar Paedagogia, 53-55. évf. (1944—1946) 51-52.
  • Kozák Péter: Kemény Ferenc és a magyar olimpiai mozgalom kezdetei. 1894—1907. In: Olimpiatörténeti tanulmányok. (Szerk.: Som Ferenc, Szakály Sándor) Eötvös Kollégium, Bp., 1989. 67-94. old.
  • Ki kicsoda a magyar sportéletben? I—III. Írta és szerkesztette Kozák Péter. Babits Kiadó, Szekszárd, 1994—1995.
  • Mező Ferenc: Az újkori olimpia Athéntől Melbourne-ig (1896—1956). Sport Lap- és Könyvkiadó, Bp., 1956.
  • Pedagógiai lexikon II. rész. Szerk.: Fináczy Ernő, Kornis Gyula és Kemény Ferenc. Révai Irodalmi Intézet kiadása, Budapest, 1936, 35. l.
  • Pedagógiai lexikon II.kötet. Főszerk.: Báthory Zoltán, Falus Iván. Keraban Könyvkiadó, Budapest, 1997, 190—191. l.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Կեմենի» հոդվածին։