Ֆերդի Թայֆուր (ռուս.՝ Тайфур, Ферди, նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1], Ադանա, Թուրքիա), թուրք երգիչ, դերասան և կոմպոզիտոր։ Թուրքիայի պատմության մեջ արաբեսկների ամենահայտնի և հաջողված կատարողներից մեկը։ Փառքի գագաթնակետին նրա ժողովրդականությունը համեմատելի է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Զեքի Մյուրենը, Բարըշ Մանչոն և Աժդա Փեքանը[2]։

Ֆերդի Թայֆուր
Բնօրինակ անունթուրքերեն՝ Ferdi Tayfur
Ի ծնե անունթուրքերեն՝ Ferdi Tayfur Turanbayburt
Ծնվել էնոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1] (78 տարեկան)
Ադանա, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, սցենարիստ, երգերի հեղինակ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր
Գործիքներվոկալ
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Ferdi Tayfur Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 15-ին, Ադանայում։ Ապագա երգչի հայրը՝ Ջումալի Բեյը, որդուն անվանել է այն ժամանակ հնչյունավորման հայտնի դերասան Ֆերդի Թայֆուրի պատվին։ Երգչի ուսումը դպրոցում ընդհատվել է հոր սպանության պատճառով, ինչը նրան ստիպել է փոքր տարիքից աշխատել, ինչպես նաև` ֆերմայում օգնել խորթ հորը։ Երբեմն նաև երգում էր հարսանիքների ժամանակ[2]։

Թայֆուրը որոշել է զբաղվել երաժշտական կարիերայով այն բանից հետո, երբ երկրորդ տեղն է զբաղեցրել երգի մրցույթում, որի մասին հայտարարությունը պատահաբար կարդացել է թերթում։ Դրանից հետո Թայֆուրը, հակառակ խորթ հոր կամքին, մեկնել է Ստամբուլ, որտեղ աշխատել է` նվագելով սազ։ Իր առաջին «Yapıştı Canıma Bir Kara Sevda» ալբոմը նա թողարկել է 22 տարեկանում։ Այս և մի շարք հետագա ալբոմներ այնքան էլ մեծ հաջողություն չեն ունեցել, ուստի Թայֆուրը ստիպված է եղել վերադառնալ Ադանա և տրակտորավար աշխատել[2]։

Միայն 1970 թվականին թողարկված թվով յոթերորդ «Kaderimsin» ալբոմը Թայֆուրին ճանաչում է բերել։ Դրանից հետո նա սկսել է թողարկել տարեկան երկու ալբոմ, որոնցից յուրաքանչյուրում եղել է երկու երգ։ 1976 թվականին Թայֆուրը թողարկել է իր ամենահայտնի` «Çeşme» (Շատրվան) ալբոմը։ Նույն թվականին սկսվել է Թայֆուրի դերասանական կարիերան. նա նկարահանվել է «Çeşme» (Շատրվան) ֆիլմում։ 1976-89 թվականներին Թայֆուրը նկարահանվել է 34 կինոնկարներում և բոլորում երգեր է կատարել։ 2000 թվականից հետո սկսել է նկարահանվել նաև հեռուստասերիալներում[2]։

Դարձել է «Golden Record Awards»-ի 9 մրցանակների դափնեկիր[2]։

Անձնական կյանք խմբագրել

1974 թվականին ամուսնացել է Զելիխա Թուրան Բայբուրթի հետ, նրանք ունեցել են երեք երեխա։ 1976 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ, նրա նոր կինը դարձել է Նեջլա Նազիրը, որի հետ ծանոթացել էր «Çeşme» (Շատրվան) ֆիլմի նկարահանումների ժամանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ferdi Tayfur: The most popular grief