Ֆերդինանդ III (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)

Ֆերդինանդ III (գերմ.՝ Ferdinand III, հուլիսի 13, 1608(1608-07-13)[1][2][3][…], Գրաց, Շտիրիա[4] - ապրիլի 2, 1657(1657-04-02)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]) — Սրբազան Հռոմեական կայսրության կայսր` 1637 թվականի փետրվարի 15-ից, Հունգարիայի թագավոր (թագավորության մի մասի թագավոր` 1625 թվականի նոյեմբերի 25-ից (թագադրությունը` 8 դեկտեմբերի 1626 թվական), ամբողջ թագավորության արքա` 1637-1647 թվականներին), Չեխիայի թագավոր` 1627 թվականի նոյեմբերի 21-ից (թագադրությունը` 1627 թվականի նոյեմբերի 25/26)։ Կայսրության ֆելդմարշալ (1634 թվականից)։

Ֆերդինանդ III
Զինվորական կոչումԳեներալիսիմուս
Ծնվել է՝հուլիսի 13, 1608(1608-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա[4]
Մահացել է՝ապրիլի 2, 1657(1657-04-02)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Կայսերական դամբարան
Երկիր Հունգարիա և  Սրբազան Հռոմեական կայսրություն
ՏոհմՀաբսբուրգներ
կոմպոզիտոր և միապետ
ՀայրՖերդինանդ II
ՄայրMaria Anna of Bavaria?
ԵրեխաներՖերդինանդ IV, Մարիանա Ավստրիացի, Լեոպոլդ I[5], Archduke Karl Joseph of Austria?, Eleonore of Austria, Duchess Consort of Lorraine?, Archduchess Maria Anna Josepha of Austria?, Ֆիլիպ Ավգուստ ֆոն Հաբսբուրգ[3], Մաքսիմիլիան Թոմաս Էրժերցոգ ֆոն Օստերայխ[3], Մարի ֆոն Հաբսբուրգ[3], Theresia Maria Josefa von Habsburg?[3] և Ferdinand Josef Alois Erzherzog von Österreich?[3]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ՍտորագրությունИзображение автографа

Ֆերդինանդ II և Բավարիայի հերցոգ` Վիլհելմ V դստեր` Մարիա Աննա Բավարացու որդին։

Կենսագրություն խմբագրել

Դեռևս հոր կենդանության օրոք` 1625 թվականին նա թագադրվեց որպես Հունգարիայի, իսկ 1627 թվականին՝ Բոհեմիայի արքա, սակայն չնայած այս ամենին հայրը` Ֆերդինանդ II թույլ չէր տալիս նրան ակտիվորեն միջամտել երկրի գործերին։ Միայն հոր կառավարման վերջին տարիներին, հատկապես Ալբրեխտ Վալենշտայնի մահից հետո Ֆերդինանդ III սկսում է ակտիվորեն ներգրավվել քաղաքական կյանքում։

Երեսնամյա պատերազմի տարիներին նրա անվան հետ է կապվում 1634 թվականին Նորդլիգենի ճակատամարտում շվեդական զորքերի դեմ տարված վճռական հաղթանակը (սեպտեմբերի 6-7), որից հետո նրա զորքերը կողոպուտի ենթարկեցին Վյուրթեմբերգ և այլ տարածքներ։

1637 թվականին՝ հոր մահից հետո, Ֆերդինանդը առանց դիմադրության հանդիպելու բարձրացած կայսրության գահին, ինչը պայմանավորված էր նրա ձեռք բերած ժողովրդականությամբ` հատկապես Նորդլիգենի ճակատամարտում տարված հաղթանակից հետո։ Նա ի տարբերություն հորը ավելի քիչ էր ենթարկվում հիսուսականներին, սակայն չնայած երկարատև պատերազմն ավարտելու ցանկությանը երկար ժամանակ հրաժարվում էր գնալ անգամ ամենաաննշան զիջումների կապված բողոքականների հետ։

1647 թվականին Ֆերդինանդը մեծ դժվարությամբ խույս տվեց շվեդական պարտիզան-հեծյալների առաջնորդ Հելմոլդ Վրանգելին գերի ընկնելուց։

Միայն 1648 թվականին Ֆերդինանդը վերջապես համաձայնվեց Վեստֆալյան հաշտության կնքմանը, որով բողոքականներին տրվում էին մի շարք իրավունքներ (ռեֆորմատորներին և լյութերականներին)։ Ազատագրել իր տիրույթները նախկին զինվորների և ավազակների խմբերից Ֆերդինանդին հաջողվեց միայն 1654 թվականին։ Նրա գահակալությունը կայսրության ներքին կյանքում անցավ աննկատ և անարդյունք։ Ինչպես և ավստրիական Հաբսբուրգներից շատերը Ֆերդինանդ III ևս տաղանդավոր երաժիշտ և կոմպոզիտոր էր։

Ընտանիք խմբագրել

1631 թվականին նա ամուսնացավ Իսպանիայի արքա Ֆիլիպ III կրտսեր դստեր` Մարիա Աննա Իսպանացու հետ։ Զավակները.

1648 թվականին Ֆերդինանդն ամուսնացավ երկրորդ անգամ` Լեոպոլդ V դստեր` Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Լեոպոլդի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի.

1651 թվականին Ֆերդինանդ III ամուսնացավ Կառլ II Գոնզագայի դստեր` էլեոնորա գոնզագա հետ։ Զավակները.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ferdinand III (Emperor) // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00062940
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand III. (deutscher Kaiser) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 188.
  5. Union List of Artist Names — 2014.