Ֆեռնանդո Լյորենտե

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆեռնանդո Լյորենտե Տոռես (իսպաներեն՝ Fernando Llorente Torres, փետրվարի 26, 1985(1985-02-26)[2][3][4], Պամպլոնա, Իսպանիա), բասկ ֆուտբոլիստ, «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2010 թվականի աշխարհի չեմպիոն է, նաև՝ 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Ֆեռնանդո Լյորենտե
իսպ.՝ Fernando Llorente
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Լյորենտե Տոռես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն El Rey León, Madari
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 195 սմ
Քաշ 88 կիլոգրամ[1]
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Պատանեկան կարիերա
1995—1996
1996—1997
1997—2003
Իսպանիա Ֆունես
Իսպանիա Ռիվեր Էրբո
Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2004
2004—2013
2013—2015
2015—2016
2016—
Իսպանիա Բասկոնիա
Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Իտալիա Յուվենտուս
Իսպանիա Սևիլյա
Անգլիա Սուոնսի Սիթի
33 (12)
262 (85)
66 (23)
23 (4)
9 (1)
Ազգային հավաքական
2003
2005
2005—2006
2008—ն.ժ.
Իսպանիա Իսպանիա
Իսպանիա Իսպանիա
Իսպանիա Իսպանիա
Իսպանիա Իսպանիա
3 (2)
4 (5)
9 (5)
21 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆեռնանդո Լյորենտե Տոռեսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 26-ին Պամպլոնում։

Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։

Լյորենտեն «Ատլետիկ Բիլբաոյի» սան է։ 11 տարեկան հասակում հայտնվել է ակումբի համակարգում։ Ֆեռնանդոն մի քանի մրցաշրջան անցկացրել է ակումբի պատանեկան տարբեր մակարդակներում։

2003 թվականին Լյորենտեն հայտնվել է իսպանական Տերսերայի ակումբներից մեկում՝ «Բասկոնիայում»։ Մեկ մրցաշրջանի ընթացքում Ֆեռնանդոն 33 խաղ է անցկացրել և դարձել 12 գնդակների հեղինակ։

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

Մյուս մրցաշրջանում Լյորենտեն տեղափոխվել է Ատլետիկի ֆարմ-ակումբ՝ «Բիլբաո Ատլետիկ», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Այստեղ 16 խաղի ընթացքում Ֆեռնանդոն դարձավ 4 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի առաջին կեսից հետո Լյորենտեն տեղափոխվեց առաջին թիմ և քառամյա պայմանագիր կնքեց «Ատլետիկի» հետ։

Լյորենտեի դեբյուտը կայացավ 2005 թվականի հունվարի 16-ին «Էսպանյոլի» դեմ խաղում։ Երեք օր անց նա խաղաց Իսպանիայի գավաթի մրցությունում «Լանզարոտեի» դեմ խաղում՝ դառնալով հեթ-թրիքի հեղինակ։ Այնուամենայնիվ, հաջող մրցաշրջաններն այնքան էլ լավ ընթացք չունեցան. նա հաճախ վնասվածքներ էր ստանում, որի արդյունքում պարտվեց հիմնական կազմում ունեցած խաղաժամանակի համար ընթացքող պայքարում։

2007/2008 մրցաշրջանը Ֆեռնանդոյի համար հաջող ընթացք ունեցավ։ Նա ոչ միայն հիմնական հարձակվողն էր, այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։

Հաջորդ երկու մրցաշրջաններում Լյորենտեն շարունակում էր աճել։ Նա օգնեց իր ակումբին դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, ինչպես նաև անցնել Եվրոպայի լիգա։ Նկատելիորեն մեծացավ նաև նրա արդյունավետությունը. 91 խաղ՝ 39 գոլ երեք տարվա ընթացքում։

Յուվենտուս խմբագրել

2013 թվականի հուլիսի 1-ին Լյորենտեն տեղափոխվեց «Յուվենտուս» ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրը հաշվարկված է 4 տարվա համար։ Լյորենտեն իր առաջին խաղը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է «Սամպդորիայի» դեմ խաղում, որտեղ խաղադաշտ է դուրս եկել վերջին րոպեին։ Իր առաջին գոլը Ա Սերիայում Լյորենտեն խփեց «Վերոնայի» դարպասին։ Իսկ Չեմպիոնների լիգայում առաջին գոլը «Յուվենտուսի» կազմում Ֆեռնանդոն հեղինակեց «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած խաղում։ 2014 թվականի հունվարի 12-ին Ֆեռնանդո Լյորենտեն հեղինակեց իր առաջին դուբլը «Կալյարիի» դեմ խաղում։

Հավաքական խմբագրել

 
Լյորենտեն (աջից, № 16, Պիտեր Կրաուչի կողքին) մի քանի վայրկյանից կդառնա իր առաջին գոլի հեղինակը հավաքականի կազմում:

Լյորենտեն հանդես է եկել Իսպանիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում։ Խաղացել է 2005 թվականի Երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ։

2008 թվականի նոյեմբերի 11-ին իր առաջին խաղն է անցկացրել հիմնական հավաքականի հետ Չիլիի հետ ընկերական խաղում։ 2009 թվականի փետրվարի 11-ին հեղինակել է իր առաջին գոլը հավաքականի կազմում Անգլիայի դեմ խաղում։ 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մասնակից է և 2010 թվականի ՀԱՀ-ում կայացած Աշխարհի առաջնության մասնակից։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Յուվենտուս»
  Իսպանիայի հավաքական

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Լյորենտե» հոդվածին։