Ֆեոդոր Սավելևիչ Խիտրուկ (ռուս.՝ Фёдор Савельевич Хитрук, ապրիլի 18 (մայիսի 1), 1917, Տվեր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 3, 2012(2012-12-03)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, թարգմանիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1987ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, 1982), Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի (1999), ԳԴՀ ազգային մրցանակի (1971) դափնեկիր։

Ֆեոդոր Խիտրուկ
Ծնվել էապրիլի 18 (մայիսի 1), 1917
ԾննդավայրՏվեր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 3, 2012(2012-12-03)[2] (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունState Academy of Fine Arts Stuttgart?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, թատերական ուսուցիչ, մանկավարժ և թարգմանիչ
ԱմուսինՄարիա Մոտրուկ
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ
և ԳԴՀ ազգային մրցանակ
IMDbID ID 0451658

Կենսագրություն խմբագրել

Ֆեոդոր Խիտրուկ ծնվել է 1917 թվականի ապրիլի 18-ին (մայիսի 1) Տվերում, եղել է հրեական ընտանիքի երեք որդիներցի միջնեկը[3][4][5][6]։ Հայրը՝ Սավելի Դավիդովիչ Խիտրուկը (1887-1983), եղել է փականագործ, ապա ինժեներ, իսկ կյանքի վերջին տարիներին՝ հանրապետական նշանակության թոշակառու, ծագումով եղել է Պոլոցկից[7], մայրը՝ Աննա Անտոնովնա Խիտրուկը (օրրիորդական ազգանունը՝ Նախամչիկ, 1893-1985), ծնունդով եղել է Ռիգայից[* 1][8]։ Ծնողներն ամուսնացել են 1914 թվականին Ռիգայում, որտեղ էլ ծնվել է նրանց ավագ որդին՝ Միխայիլը (1915-2007)[9][10][11]։ 1917 թվականին ծնողները տեղափոխվել են Տվեր, որտեղ ծնվել են միջնեկ և կրտսեր որդիները՝ Ֆեոդորն ու Վլադիմիրը (1921-1993)։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, իսկ այն բանից հետո, երբ հայրն ավարտել է Պլեխանովի ակադեմիան, նրան՝ որպես Ստանկոէքսպորտի ներկայացուցչի, գործուղել են Գերմանիա՝ զբաղվելու սարքավորումների գնմամբ (1931-1934)։ Հիմնականում ապրել են Շտուտգարտում, որտեղ ապագա մուլտիպլիկատորը սովորել է գեղարվեստա-արհետագործական ուսումանրանում[12][13]։

1936 թվականին պատանին արդեն Մոսկվայում սովորել է Պետական հրատարակությունների միավորման գեղարվեստի տեխնիկումում[14]։ Հետագայում սովորել է Նկարիչ-գրաֆիկների որակավորման բարձրացման ինստիտուտում[15] (Նիկոլայ Վիշեսլավցևի արվեստանոց[14])։ Մոսկվայի I միջազգային կինոփառատոնում (1935) Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերը դիտելուց հետո հետաքրքրվել է մուլտիպլիկացիայով և ծանոթ նկարչի խորհրդով որոշել է ընդունվել «Սոյուզմուլտֆիլմի» ստուդիա, բայց երկար ժամանակ մերժում է ստացել[16]։

1937 թվականի նոյեմբերից Ֆեոդոր Խիտրուկն սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես մուլտիպլիկատոր-ստաժյոր, իսկ 1938 թվականից՝ որպես մուլտիպլիկատոր։ 1941 թվականի օգոստոսին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, կես տարով ուղարկվել է սովորելու Օտար լեզուների ինստիտուտում, որը տարհանվել էր Ստավրոպոլ նա Վոլգե։ Ուսումն ավարտելուց հետո Ֆեոդոր Խիտրուկը՝ որպես թարգմանիչ, ծառայել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատում, եղել 17-րդ օդային բանակի ռադիոգրավման դասակի հրամանատար։ Պատերազմից հետո Ֆեոդոր Խիտրուկը երկու տարի որպես ռազմական թարգմանիչ աշխատել է Բեռլինում, ինչից հետո վերադարձել է «Սոյուզմուլտֆիլմ»։

1949 թվականից եղել է ՀամԿ(բ)Կ անդամ[15]։

1956-1981 թվականներին դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ 1962 թվականին սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ Առաջին ֆիլմը՝ «Մի հանցագործության պատմություն»[17], մեծ հաջողություն է ունեցել[18]։ Ներկայում այն համարվում է խորհրդային մուլտիպլիկացիայում նոր ոճի սկիզբ, որ տարբերվել է 1950-1960-ական թվականների կանոնից և նմանվել դիսնեյյան ֆիլմերին[19]։

Խիտրուկը հանդես է եկել որպես մեծահասակների համար նախատեսված տարբեր ժանրերի կարճամետրաժ մուլտֆիլմերի ռեժիսոր։ Առավել հայտնի են բյուրոկրատիան ծաղրող «Մարդը շրջանակի մեջ» (ռուս.՝ «Человек в рамке», 1966), ժամանակակից հասարակությունում մարդու մենակության մասին պատմող «Կղզի» (ռուս.՝ «Остров», 1973) մուլտֆիլմերը, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (1968) պարոդիան, «Առյուծ և ցուլ» (ռուս.՝ «Лев и Бык», 1984) պրիտչան։ Նկարահանել է երեք մուլտֆիլմ Վինի Թուխի մասին[17]։

1980-ական թվականներին զբաղեցրել է «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, եղել է Անիմացիոն կինոյի միջազգային միության (ASIFA) փոխնախագահ[15] (1980-1988)։ 1980-2003 թվականներին դասավանդել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում, որպես «եղել է ռեժիսոր-մուլտիպլիկատորների նախապատրաստման բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը»[20]։1995 թվականից եղել է «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ։ 1996-2000 թվականներին եղել է Ռուսաստանի անիմացիոն կինոյի միության պատվավոր նախագահ։

Իր երկարամյա կարիերայի ընթացքում Ֆեոդոր Խիտրուկն արժանացել է բազմաթիվ կինեմատոգրաֆիական մրցանակների ու պարգևների։ Եղել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2002)։ 1993 թվականի ապրիլին Ֆեոդոր Խիտրուկն ու երեք այլ առաջատար մուլտիպլիկատորներ (Յուրի Նորշտեյն, Անդրեյ Խրժանովսկի և Էդուարդ Նազարով) հիմնադրել են մուլտիպլիկացիոն «Шар» դպրոց-ստուդիան։

Ֆեոդոր Խիտրուկը եղել է անիմացիայի վերաբերյալ տերմինների միջազգային բառարանի կազմողներից մեկը։

Մինչև իր կյանքի վերջը Ֆեոդոր Խիտրուկն ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին[21]։ Դիակիզումը կատարվել է Խովանսկոե գերեզմանատանը[20], աճյունասափորը թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[22]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը՝ Մարիա Մոտրուկը (1916-1984), նկարիչ-մուլտիպլիկատոր,
  • Որդին՝ Անդրեյ Խիտրուկ (ծնվել է 1944 թվականին), երաժշտագետ, դաշնամուրի ուսուցիչ Գնեսինների անվան պետական երաժշտական քոլեջում, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ,
  • Թոռնուհի՝ Անաստասիա Խիտրուկ (ծնվել է 1975 թվականին), Անդրեյ Խիտրուկի և դաշնակահարուհի Ելենա Թաթուլյանի (ծնվել է 1943 թվականին) դուստրն է[23][19][24][25],
  • Երկրորդ կինը՝ Գալինա Նիկոլաևնա Խիտրուկ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

 
ԽՍՀՄ նամականիշ

Նկարիչ խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Գեղարվեստական ղեկավար խմբագրել

Ոչ մուլտիպլիկացիոն ֆիլմերի մոլտիպլիկացիոն հատվածներ խմբագրել

Ռեժիսոր
Սցենարիստ
  • 1971 – Շատախոս «ակտիվիստը» (ռուս.՝ Болтун-«активист», սյուժե «Фитиль» կինոամսագրից, «Фитиль № 112»), համահեղինակ՝ Արկադի Արկանով
Նկարիչ
  • 1973 – Սիրել մարդուն (ռուս.՝ «Любить человека»)

Նկարահանում վավերագրական ֆիլմերում խմբագրել

  • 1997 – Անիմացիան Ա-ից մինչև Ֆ (ռուս.՝ Анимация от А до Я)
  • 1999 – Ֆեոդոր Խիտրուկ։ Մասնագիտությունը՝ անիմատոր (ռուս.՝ Фёдор Хитрук. Профессия – аниматор)
  • 2004 – Սոյուզմուլտֆիլմ։ Հեքիաթներ և եղելություններ (ռուս.՝ Союзмультфильм: Сказки и Были)
  • 2004 – Կախարդական Ռուս (ռուս.՝ Волшебная Русь)
  • 2005 – Հրաշքների ֆաբրիկա։ Ֆիլմ 1։ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր (ռուս.՝ Фабрика чудес. Фильм 1: Режиссёр-мультипликатор)
  • 2006 – Անկշիռ կյանք (ռուս.՝ Невесомая жизнь)
  • 2006 – Եվգենի Լեոնով։ Խոստովանություն (ռուս.՝ Евгений Леонов. Исповедь)
  • 2008 – Հրաշքների ֆաբրիկա։ Ֆիլմ-նախաբան։ Հանդիսատեսի անունից (ռուս.՝ Фабрика чудес. Фильм – пролог: От лица зрителя)
  • 2011 – Կղզիներ (ռուս.՝ Острова)

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Մրցանակներ փառատոններում խմբագրել

  • 1962 – Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն – «Ոսկե դարպասներ» մրցանակ, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1963 – Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – Պատվավոր դիպլոմ, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1964 – Համամիութենական կինոփառատոն – առաջին մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1964 – Վենետիկի միջազգային կինոփառատոն – «Սուրբ Մարկոսի բրոնզե առյուծ», «Արջուկը» մուլտֆիլմ
  • 1965 – Կորկայի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1966 – Համամիութենական կինոփառատոն – առաջին մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1966 – Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Մամայայում – «Ոսկե հավալուսն» մրցանակ մանկական ֆիլմերի բաժնում, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1967 – Մանկական ֆիլմերի միջազգային փառատոն Թեհրանում – խրախուսական դիպլոմ, «Բոնիֆացիի արկածները» մուլտֆիլմ
  • 1969 – Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1970 – Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – մրցանակ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1970 – Լայպցիգի ոչ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի միջազգային կիոնփառատոն – «Ոսկե աղավնի» մրցանակ, «Պատանի Ֆրիդրիխ Էնգելս» մուլտֆիլմ
  • 1971 – Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – Ժողովրդական համալսարանների միջազգային ժյուրիի մրցանակ, «Պատանի Ֆրիդրիխ Էնգելս» մուլտֆիլմ
  • 1973 – Նյու Յորքի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն – արծաթե մեդալ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1973 – Կոլոմբոյի միջազգային կինոփառատոն – մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1974 – Համամիութենական կինոփառատոն – երկրորդ մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1974 – Կաննի միջազգային կինոփառատոն – գրան-պրի կարճամետրաժ ֆիլմի համար, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1974 – Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – «Վավելի ոսկե վիշապ» գրան-պրի, դրամական պարգև, «ՍԻԴԱԼԿ» դիպլոմ, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1975 – Կաննի կինոփառատոն – ժյուրիի հատուկ մրցանակ (կարճամետրաժ ֆիլմերի հիմնական ծրագիր), «Նվիրում եմ քեզ աստղ» մուլտֆիլմ
  • 1977 – Համամիութենական կինոփառատոն Ռիգայում – երկրորդ մրցանակ մուլտֆիլմերի բաժնում, «Իկարիոսն ու իմաստունները» մուլտֆիլմ
  • 1983 – «Cinanima» միջազգային կինոփառատոն Էշպինիոյում – պատվավոր դիպլոմ 3-12 րոպե տևողությամբ ֆիլմերի բաժնում, «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1983 – Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – «Դասական անիմացիայի ոճի վարպետորեն տիրապետման համար», «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1984 – Տորոնտոյի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն – հանդիսատեսի մրցանակ, «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1997 – Վլադիսլավ Ստարևիչի անվան մրցանակ
  • 2005 – Անիմացիոն կինոյի Х ռուսական բաց փառատոն Սուզդալում – «Մասնագիտական ոլորտում ունեցած ներդրման համար»
  • 2006 – Անեսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն – ժյուրիի մրցանակ «Մասնագիտական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար»
  • 2006 – «Նիկա» մրցանակ – ռուսաստանյան կինեմատոգրաֆում ունեցած ակնառու ներդրման համար
  • 2006 – Զագրեբի անիմացիոն ֆիլմերի XVIII միջազգային փառատոն – մրցանակ «Մասնագիտական ոլորտում ունեցած ներդրման համար»

Մատենագիտություն խմբագրել

  • Хитрук Ф. «Разговор о профессии» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.
  • Хитрук Ф. Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам. — М., 1990.
  • Фёдор Хитрук — Воспоминания. Киноведческие записки № 73 — 2005
  • Хитрук Ф. Профессия — аниматор: В 2-х тт. — Т. 1-2. — М.: Гаятри, 2008, ISBN 978-5-9689-0137-8[34],

Թարգմանություն խմբագրել

  • Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма. — М.: Издательство Дединского, 2018. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3Of Mice and Magic. A History of American Animated Cartoons. Переводчик Хитрук Ф.С.[35]

Նշումներ խմբագրել

  1. Ուիլյամ Մորիցը նշում է.
      Խիտրուկը կյանքը սովորական չէ։ Լինելով տոհմիկ կոմունիստի և «հրեա մոր» որդի՝ նա դարձել է մոսկվացի դպրոցական այն ժամանակ, երբ քաղաքային կինոթատրոններում ցուցադրում էին Էյզենշտեյնի մեծ ֆիլմերը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Khitruk, Feodor // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Некролог в «The Guardian»: «Khitruk was born into a well-to-do Jewish family — his father was an engineer — in the city of Tver in the year of the Russian revolution».
  4. 4,0 4,1 Moritz, 1999
  5. Некролог в «The Independent»: «Khitruk was born into a Jewish family in the city of Tver in 1917».
  6. Май, труд, Хитрук (интервью с Фёдором Хитруком, 2008): «У нас была еврейская семья, но по паспорту мой отец — белорус, и я тоже белорус. Не знаю почему. Может, это комплекс неполноценности…»
  7. ГА РФ: Савелий Давыдович Хитрук
  8. Фёдор Хитрук: «Когда вы приносите радость, вы не устаете»
  9. Շևել Խիտրուկի և Նեխա Նախամչիկի ամուսնության՝ դիվանատանը Ռիգայի քաղաքային րաբբիի կողմից արված արձանագրությունը հասանելի է հրեական գենեալոգիայի JewishGen.org կայքում (Լատվիայի վերաբերյալ տվյալների բազա, պահանջվում է գրանցում)։
  10. Шевель Хитрук, Неха Нахамчик (Рига, 1914)
  11. 95 лет уроженцу Твери Фёдору Хитруку
  12. Who’s Who in Animated Cartoons
  13. «Владимир Плетинский «Фёдор Хитрук и все, все, все…»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  14. 14,0 14,1 Хитрук, 2007, Том 1., էջ 43
  15. 15,0 15,1 15,2 Юткевич, 1986, էջ 467
  16. Капков, 2007
  17. 17,0 17,1 The Independent (некролог)
  18. Наталья Василькова. Фёдор Хитрук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  19. 19,0 19,1 Bergan, 2012
  20. 20,0 20,1 РИА Новости, 2012
  21. «Умер создатель мультфильма про Винни-Пуха Федор Хитрук». forbes.ru. 2012 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Урна с прахом Федора Хитрука захоронена на Новодевичьем…». animator.ru. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին. «Могила находится на 3-м участке кладбища (это старая территория) рядом с захоронениями Ии Саввиной, Беллы Ахмадуллиной, Людмилы Касаткиной и Сергея Колосова»
  23. «Лучшая инструментальная запись солиста с оркестром. Номинанты». lenta.ru; archive.org. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  24. Anastasia Khitruk finds her own string theory
  25. Fyodor Khitruk Obituary
  26. Указ Президиума Верховного Совета РСФСР от 9 января 1968 года «О присвоении заслуженного деятеля искусств РСФСР Хитруку Ф. С.»
  27. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 4 ноября 1976 года № 905 «О присуждении Государственных премий СССР в области литературы, искусства и архитектуры 1976 года»
  28. Указ Президиума Верховного Совета РСФСР от 7 января 1977 года «О присвоении почётного звания народного артиста РСФСР»
  29. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28 октября 1982 года № 947 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области литературы, искусства и архитектуры»
  30. Указ Президиума Верховного Совета СССР от 17 апреля 1987 года № 6850 «О присвоении почётного звания «Народный артист СССР» тов. Хитруку Ф. С.»
  31. Указ Президента Российской Федерации от 16 января 1998 года № 50 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» III степени Хитрука Ф. С.»
  32. Указ Президента Российской Федерации от 12 января 1999 года № 93 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 1998 года»
  33. Распоряжение Президента Российской Федерации от 30 мая 2002 года № 239-рп «О присуждении специального приза Президента Российской Федерации «За выдающийся вклад в развитие российского кино» за 2001 год»
  34. Вышел в свет двухтомник Федора Хитрука "Профессия — аниматор".23.07.2008
  35. «О мышах и магии. История американского рисованного фильма» в переводе Фёдора Хитрука

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Խիտրուկ» հոդվածին։