Ֆեոդոր Աֆանասևիչ Աֆանասև (ռուս.՝ Фёдор Афана́сьевич Афана́сьев ծածկանունը՝ Օտեց, Օսեցկի, Իվանով, փետրվարի 8 (20), 1859, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1905, Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն), բոլշևիկ հեղափոխական, 1905 թվականի Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի կազմակերպիչներից։

Ֆեոդոր Աֆանասև
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8 (20), 1859
ԾննդավայրՊետերբուրգ
Մահացել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1905 (46 տարեկան)
Մահվան վայրԻվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունռուս
Մասնագիտությունհեղափոխական

Կենսագրություն խմբագրել

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1880-ական թվականներին, Պետերբուրգում։ Եղել է բանվորական առաջին զանգվածային ելույթների մասնակիցներից։

 

1871 թվականից աշխատել է Կրենգոլմի մանուֆակտուրայում, որպես ջուլհակ։ Սակայն ուրիշի անձնագրով հեռացավ գյուղից և շրջեց Ռուսաստանով՝ «կյանքը տեսնելու» համար։ Հետո հանգռվանեց Օդեսսայում և աշխատեց նավակայանում։ Օդեսսայում նրան ձերբակալեցին և աքսորեցին իր գյուղը, որտեղից նա իր անձնագրով գնաց Պետերբուրգ և 1887 թվականին Վարոնինոյի գործարանում, որտեղ ծանոթացավ սոցիոլիստների հետ և բացեց ջուլհակների խմբակ։

Աֆանասևը հեղափոխական աշխատանք է ծավալել նաև Մոսկվայում, Ռիգայում, Իվանովո - Վոզնեսենսկում։ Զինվորական ծառայությունից հետո ինչ-որ ժամանակ անցկացրել է բնօրրանում և չնայած իր երիտասարդ տարիքին ընտրվեց այնտեղի առանջնորդ։1904 թվականից անլեգալ բնակվում էր Իվանովո - Վոզնեսենսկում, որտեղ ՌՍԴԲԿ տեղական խմբակի քարտուղարն էր։ Սեպտեմբերի 19-ին 1892 թվականին Աֆանասևը ձերբակալվեց և 3 տարվա բանտարկվելուց հետո ուղարկվեց իր գյուղը։

Սպանվել է սևհարյուրակայինների և ղազախների կողմից, Տալկա գետի մոտ կայացած ցույցի ժամանակ և հետագայում այդ վայրում կանգնեցվեց նրա արձանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 169