Ֆենյա Ծատուրյան

հայ համաճարակաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆենյա Ալեքսանդրի Ծատուրյան (1910, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ Առողջապահության կազմակերպիչ։

Ֆենյա Ծատուրյան
Ծնվել է1910
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1980
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971)
Մասնագիտությունհամաճարակաբան և բժիշկ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆենյա Ծատուրյանը ծնվել է 1910 թվականին, Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Բուժաշխատողների առաջին հանրապետական համագումարում ընտրվել է բժշկասանիտարական աշխատողների արհմիության կենտկոմի պատասխանատու քարտուղար, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի առողջապահության կադրերի սեկտորի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին երկու տարիներին Ֆենյա Ծատուրյանը եղել է էվակոհոսպիտալի պետ, իսկ բանակից զորացրվելուց հետո` վարել առողջապահության ժողկոմատում գլխավոր պետական սանիտարական տեսուչի պաշտոնը։ 1948 թվականին ընտրվել է բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ և աշխատել մինչև 1955 թվականը, այնուհետև աշխատանքի է անցել համաճարակաբանության, մանրէաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։

1971-1977 թվականներին եղել է ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմ-մեթոդական բաժնի վարիչ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղխորհրդի պատգամավոր[1], արժանացել վաստակավոր բժշկի կոչման։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բրուցելոզի առանձնահատկությունների ուսումնասիրությանը։

Մահ խմբագրել

Ֆենյա Ծատուրյանը մահացել է 1980 թվականին, Երևանում[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Երկեր խմբագրել

  • Բծավոր տիֆ։ Ծատուրյան Ֆ. Ա., Երևան, Հայպետհրատ, 1950[4]։
  • Բրուցելոզի նախականխումը։ Ծատուրյան Ֆենյա Ալեքսանդրի, Առողջապահության մինիստրության հարապետական սանլուստուն, Երևան, Հայաստան, 1966[5]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «The memorial of Tsaturyan Fenya (Феня Цатурян Александровна) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  4. Ծատուրյան, Ֆ Ա (1950). Բծավոր տիֆ. Երևան: Հայպետհրատ.
  5. Ծատուրյան, Ֆենյա Ալեքսանդրի (1966). Բրուցելոզի նախականխումը. Առողջապահության մինիստրության հարապետական սանլուստուն. Երևան: Հայաստան.