Ֆելիքս Զալտեն (գերմ.՝ Felix Salten, մինչև 1911 թվականը` Զիգմունդ Զալցման գերմ.՝ Siegmund Salzmann սեպտեմբերի 6, 1869(1869-09-06)[3][4][5][…], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - հոկտեմբերի 8, 1945(1945-10-08)[6][7][5][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[6][8]), ավստրո-հունգարացի գրող-արձակագիր, լրագրող և քննադատ։ Լայնորեն հայտնի է իր «Բեմբի» (անգլ.՝ Bambi. Eine Lebensgeschichte aus dem Walde,1923) վեպի շնորհիվ, որի հիման վրա 1942 թվականին Ուոլտ Դիսնեյը նկարել է «Բեմբի» մուլտֆիլմը։

Ֆելիքս Զալտեն
գերմ.՝ Felix Salten
Ծննդյան անունհունգ.՝ Siegmund Salzmann[1] և գերմ.՝ Sigmund Salzmann[2]
Ծնվել էսեպտեմբերի 6, 1869(1869-09-06)[3][4][5][…]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1945(1945-10-08)[6][7][5][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[6][8]
ԳերեզմանIsraelite Cemetery Lower Frisian Mountain[2]
Մասնագիտությունսցենարիստ, գրող, լրագրող, վիպասան, դրամատուրգ, թատերական քննադատ, գրական քննադատ, մանկագիր, կինոռեժիսոր և ակնարկագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա[9]
Ուշագրավ աշխատանքներBambi, A Life in the Woods? և The Hound of Florence?
Պարգևներ
ԱմուսինOttilie Metzeles?
ԶավակներAnna Katharina Rehmann-Salten?
Изображение автографа
 Felix Salten Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Զիգմունդ Զալցմանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 6-ին Հունգարիայի Պեշտ (այժմ` Բուդապեշտ) քաղաքում ապրող հրեական ընտանիքում։ Նրա հայրը եղել է ինժեներ։ Շուտով տղայի ծնվելուց հետո ընտանիքը տեղաափոխվել է Վիեննա։ Մինչև 1890 թվականը գրողի կյանքի մասին քիչ տեղեկություններ են հասել։ Սկզբում ընտանիքն ապրում էր ազնվականական Ալզերգրունդ շրջանում, ապա` Վերինգում։ 16 տարեկան հասակում Զիգմունդը դուրս է եկել Վազագասե գիմնազիայից` չավարտելով այն, և սկսել է աշխատել ապահովագրական ընկերությունում։ Ընտանիքի ֆինանսական անբարենպաստության պատճառները պարզ չեն։ Նրա հայրը հետագայում փոխել է ազգանունը` որպես ուծացված հրեա։

Հասուն շրջան խմբագրել

1889 թվականի հունվարի 15-ին Զիգմունդը An der Schönen Blauen Donau ամսագրում հրատարակել է իր առաջին բանաստեղծությունը։ 1890 թվականին Գրինշտայդլ սրճարանում նա ծանոթացել է Երիտասարդ Վիեննա գրական խմբակի անդամների հետ` նրանց հետ հաստատելով բարեկամական հարաբերություններ։ Խմբակի անդամներից էին Հերման Բարը, Հոֆմանսթանը, Արթուր Շնիցլերը, Կարլ Կրաուսը, Ռիխարդ Բեր-Հոֆմանը։ Ի տարբերություն այս հեղինակների` նա չէր սերում խոշոր բուժուազիայից և ապրում էր իր աշխատանքներից ստացված եկամուտներով։ Նրա վաղ աշխատանքները նկարագրում են կյանքի փորձը մեծ քաղաքում։ Երիտասարդ Վիեննայում գտնված տարիներին նրա արվեստը աղերսներ ուներ իմպրեսիոնիզմի հետ։ Զիգմունդի և նրա ընկերների միջև առաջին տարաձայնություններն սկսվում են 1893 թվականին, երբ նա քննադատում է Շնիցլերի և Հոֆմանսթանի անճշտությունները։ Չնայած դրան` նա վերջինիս հետ հեծանվային արշավ է սկսում, նույնիսկ նման են նրանց սիրային պատմությունները։ Այսպես, Զալտենը Ադել Զանդրոկի (գերմ.՝ Adele Sandrock) հետ սիրախաղ է սկսում, որպեսզի Արթուր Շնիցլերին հնարավորություն տա վերջ տալու նրա հետ ունեցած հարաբերությունները։ Զալտենի սիրուհին այդ ժամանակ Լոտե Գլյասն էր (գերմ.՝ Lotte Glas), ով Շնիցլերի «Ճանապարհ դեպի ազատություն» (գերմ.՝ Der Weg ins Freie) գրքի հերոսուհի Թերեզայի նախատիպն է։ Զալտենը Գլյասի հետ ծանոթացել է 1894 թվականին Կարլ Կրաուսի մոտ։ 1895 թվականին Գլյասը նրանից դուստր է ունենում, ում, ինչպես ընդունված էր, հանձնում են Ստորին Ավստրիայում ապրող դայակի։ Այդ ժամանակ նա տարաձայնություններ է ունենում Կրաուսի հետ, ով քննադատում էր Զալտենի ու նրա ընկերների ստեղծագործությունները։ Շուտով դստեր մահից հետո Զալտենը վերջ է տալիս Գլյասի հետ ունեցած հարաբերություններին։ 1896 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած միջադեպը հասարակական սկանդալի է վերածվում. Զալտենն ապտակում է Կրաուսին, ով տարածել էր Զալտենի և Օթիլյա Մետցելի (գերմ.՝ Ottilie Metzel) հարաբերությունների մասին։

1894 թվականի աշնանը Զալտենը ստանձնում է Wiener Allgemeine Zeitung-ի խմբագրի պարտականությունները` այնտեղ աշխատելով նաև որպես թատերական քննադատ։ Այս պաշտոնում նա սատարում է իր ընկերներին, հատկապես` Շնիցլերին։ 1898 թվականին Զալտենը ծանոթանում է էրցհերցոգ Լեոպոլդ Ֆերդինանդի հետ` դրանով ծանոթանալով նրա ընտանիքի ու Հաբսբուրգների պալատի կյանքին։

1902 թվականի Զալտենն աշխատանքի է անցնում վիեննական Die Zeit թերթում։ Պալատական սկանդալների մասին նրա հրապարակումները նրան ճանաչելի են դարձնում նաև Վիեննայի սահմաններից դուրս։ Ի թիվս այլ նորությունների` նա հաղորդում էր էրցհերցոգ Լեոպոլդի` թեթևաբարո կանանց հետ հանդիպելու, Լեոպոլդի քրոջ` Լուիզայի և Անդրե Գիրոնի (անգլ.՝ André Giron) ինտրիգի մասին։ Այս հրապարակումները, ինչպես նաև նրա «Ժոզեֆինա Մուտցենբահեր» անոնիմ վեպը բնորոշվում են որպես «կրքի ու ցանկասիրության բնական լինելուն աջակցող ելույթներ» (գերմ.՝ Plädoyer für die Natürlichkeit von Lust und Begierde)[10]:

1903-1905 թվականներին Զալտենը Սաշա կեղծանունով Die Zeit թերթում հրատարակում է Եվրոպայի միապետների դիմանկարները։ Գերմանական կայսր Վիլհելմ II-ին նա պատկերել էր հետևյալ կերպ. «Պատմությունը նրա անսահման երախտապարտ կլինի, և նա կարող է ունենալ դժգոհ հետնորդներ այն բանի համար, որ նրա կառավարման օրոք բեղերը ֆանտաստիկ թռիչք են կատարել»։ Զալտենը, սակայն, կասկածամտորեն էր վերաբերվում ժամանակակից զանգվածային դեմոկրատիային։ Դրա հիմնական պատճառը քրիստոնյա-սոցիալիստներն էին` Կարլ Լյուգերի գլխավորությամբ, և նրանց հակասեմական հայացքները։

1901 թվականին նա հիմնում է «Երիտասարդ վիեննացիների «Սիրելի Ավգուստինին» թատրոն» կաբարեն (գերմ.՝ Jung-Wiener-Theater „Zum lieben Augustin“)` ոգեշնչվելով Էռնստ ֆոն Վոլցոգենի «Ուբերբրետլ» գրական կաբարեից։ Զալտենը փորձում էր ժամանակակից տրամադրությունները փոխանցել երաժշտության, տեքստի, պարի ու ինտերիերի միջոցով։ Սակայն առաջին միջոցառումը Ան դեր Վին թատրոնում, որ կայացել է 1901 թվականի նոյեմբերի 16-ին, հաջողություն չի ունեցել[11]։ Վերջին միջոցառումը կայացել է նոյեմբերի 21-ին. դրանք ավարտվեցին Զալտենի համար 6.000 կրոնի վնասով։

Չնայած մեծ պարտքերին (հարսանիքից հետո 60.000 կրոն)` Զալտենը շարունակում էր անխնայորեն ծախսել։ 1904 թվականին նա ուղևորություն է կատարում Եգիպտոս, պարբերաբար հանգստանում է Բալթիկ ծովի ափին ու Վենետիկում, իսկ 1909 թվականին վիլլա է վարձակալում Վիեննայի քոթեջային թաղամասում։

1906 թվականին Զալտենն ուղևորվում է Բեռլին` Ullstein Verlag հրատարակչություն, որպեսզի ստանձնի B.Z. am Mittag և Berliner Morgenpost թերթերի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Զալտենի համարձակ մտահղացումն էր Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժի մասին ինքնահնար տեղեկություններ տալ, որոնք, գրված լինելով Բեռլինում, շատ մոտ էին ճշմարտությանը։ Մի քանի ամիս անց նա վերադառնում է Վիեննա, քանի որ նրան դուր չի գալիս Բեռլինի քաղաքական ու սոցիալական մթնոլորտը։ Նա շարունակում է աշխատանքը Die Zeit-ում։

Ֆինանսական հաջողությունների ակնկալիքով 1909 թվականին նա լիբրետո է գրում Յոհան Շտրաուսի «Հարուստ աղջիկներ» (գերմ.՝ Reiche Mädchen) օպերետի համար։ Սակայն ոչ այդ և ոչ էլ հաջորդ երկու լիբրետոները հաջողության չարժանացան։ Սկսած 1913 թվականից Զալտենը սցենարներ է գրում նաև ֆիլմերի համար։ 1913 թվականի հոկտեմբերի 16-ին Բեռլինում ներկայացվում է նա առաջին ֆիլմը` «Կրակովյան վաշխառուն» (անգլ.՝ Der Shylock von Krakau): Մինչև 1918 թվականը զբաղված Ֆելիքս Զալտենը զբաղված էր ֆիլմերի արտադրությամբ` մասնակցելով ավելի քան 11 ֆիլմի ստեղծմանը[10]։

1899 թվականին նա գրում է «Շարքայինը» պիեսը, որն իր հակամիլիտարիստական ուղղվածության պատճառով ցուցադրվել է միայն 1919 թվականին։ Զալտենը Թեոդոր Հերցլի երկրպագուն էր և 1899-1900 թվականներին հոդվածներ է գրել նրա Die Welt թերթի համար։ Հերցլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը առիթ է դառնում 1909 թվականին Գալիցիա և Բուկովինա կատարած ուղևորությունների համար։

Մեկ տասնամյակ` մինչև 1914 թվականը, Զալտենը մեծ պահանջարկ էր վայելում, հայտնի էր ու «հրեշավոր արգասաբեր»[10]։ 1912 թվականին նա սկսում է աշխատել Fremdenblatt-ում։ Բացի այդ` մինչև 1910 թվականը նա աշխատել է Pester Lloyd-ում, Berliner Tageblatt-ում ու Neue Freie Presse-ում մինչև 1913 թվականը։

Զալտենը ոգևորված էր Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով։ Նա ստեղծում է «Այն պետք է լիներ» (գերմ.՝ «Es muß sein!») լոզունգը Neue Freie Presse թերթի համար։ Պատերազմի ժամանակ նա լրագրող էր Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարության Fremdenblatt թերթում։ Neue Freie Presse և Berliner Tageblatt հրապարակվում են նրա հայրենասիրական պատկերներն ու արևմտաեվրոպական մշակույթին ու գրականությանը վերաբերող բանավիճային հոդվածներ։ 1917 թվականին նա պատերազմը բնութագրում է որպես «աղետ»[10]։

Պատերազմից հետո Զալտենը տատանվում էր պահպանողական և ավելի ռազմաշունչ դիրքորոշումների մեջ` մեծ համակրանք ունենալով արմատական քաղաքական շարժման հանդեպ[10]։ Մոտ 1923 թվականին նա գովեստային բնույթի հոդվածներ է տպագրում Կարլ Մարքսի, Վիկտոր Ադլերի և Լև Տրոցկու մասին, իսկ 1927 թվականին կոչ է անում քվեարկել սոցիալ-դեմոկրատների օգտին։ Ամեն դեպքում, նա կոկետություն էր անում նաև կաթոլիկ պահպանողականների հետ։ Նա սալոնային մշակույթից նահանջելու և բաց մասնակցության երկընտրանքի մեջ էր։

Fremdenblatt-ի լույսընծայման դադարից հետո 1919 թվականին Զալտենը գրում էր Neue Freie Presse-ի կիրակնօրյա ֆելիետոնները։ Սկսած 1920-ական թվականներից` նա հրատարակել է մի քանի հանրահայտ վեպեր։ 1923 թվականին լույս են տեսել կենդանիների մասին վեպեր` «Ֆլորենտական շունը» (գերմ.՝ Der Hund von Florenz) և «Բեմբին» (գերմ.՝ Bambi. Eine Lebensgeschichte aus dem Walde` «Բեմբի։ Անտառի կենսագրությունից»), որոնք հետագայում էկրանավորվել են Walt Disney Productions ընկերության կողմից։ 1927 թվականին նա դարձել է Արթուր Շնիցլերի հետնորդը ավստրիական PEN միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնում։ 1930 թվականին նա եվրոպացի գրողների ու լրագրողների պատվիրակության կազմում ճանապարհորդություն է կատարում ԱՄՆ, ինչից հետո 1931 թվականին հրատարակում է «Հինգ րոպե Ամերիկայում» (գերմ.՝ Fünf Minuten Amerika) գիրքը։

 
Ֆելիքս Զալտենը 933 թվականին

Լինելով PEN ընկերության նախագահ` նա հրաժարվում է ներքաշվել նացիստական Գերմանիայի ղեկավարության շուրջ ստեղծված կոնֆլիկտի մեջ` ցույց տալով իր «փոքր հեռատեսությունը»։ 1933 թվականի մայիսի 21-ին Դուբրովնիկում կայացած հանդիպման ժամանակ նա անցանկալի մարդ է համարվում, քանի որ չի միանում նացիստական Գերմանիայում գրքերի այրման դեմ հանդես եկող գրողների բողոքներին։ 1933 թվականի հունիսի 27-ի գլխավոր հավաքի ժամանակ նա հրաժարվում է պաշտոնից, ինչից հետո տեղի է ունենում ակումբի աջարմատական անդամների առանձնացումը։ Դրանից հետո Զալտենը դուրս է մղվում հասարակական կյանքի մասնակցությունից։ 1935 թվականին Գերմանիայում նրա գրքերն արգելվում են։ Դրա և որդու վարկերը մարելու պատճառով Զալտենը կանգնում է ֆինանսական դժվարությունների առաջ։

Այս ընթացքում` 1930-1933 թվականներին, Զալտենը մասնակցում է հնչյունային հինգ ֆիլմերի ստեղծմանը` ներառյալ «Սկամպոլոն» (գերմ.՝ Scampolo, ein Kind der Straße` «Սկամպոլոն` փողոցի դուստրը») Բիլլի Ուայլդերի և Մաքս Օֆյուլսի մասնակցությամբ։ Սկսած 1933 թվականից նրա ստեղծագործության մեջ ավելի ու ավելի գերիշխող են դառնում կենդանիների մասին պատմվածքները և իր լրագրողական ու ստեղծագործական կյանքի մասին հուշերը։ Ավստրիայի քաղաքացիական պատերազմից հետո նա հանդես է գալիս ավտորիտար կառավարության կողմից, ինչի առիթով արժանանում է քննադատական կարծիքների արտասահմանից, հատկապես ավստրիացի գրող Յոզեֆ Ռոտի կողմից։

Անշլյուսից հետո` 1938 թվականին, նա փախչում է անձնական բռնադատումից։ Դրա պատճառ է հանդիսացել հավանաբար ամերիկացի դիվանագետ Լելանդ Մորիսին աջակցումը։ Նրա դուստրը` Աննա Ռեմանը, ամուսնացել էր Շվեյցարիայում Վայթ Վիլերի հետ և 1939 թվականի փետրվարին ապրելու իրավունք ստացել իր ծնողների համար, սակայն կառավարական հրապարակումներում լրագրողի հաստիք չի գտնվում։ Զալտենի կյանքի վերջին տարիները պայմանավորված էին տնտեսական խնդիրներով. նա կախված էր Ամերիկայից փոխանցվող հեղինակային վճարումներից։

Ֆելիքս Զալտենը մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 8-ին Ցյուրիխում։ Թաղված է Ունտերեր Ֆրիզենբերգ հրեական գերազմանատանը։ 1961 թվականին Վիեննայի Դոնաուշտաֆտ շրջանում նրա պատվին փողոց է անվանակոչվել` Զալտենշտրասե (անգլ.՝ Saltenstraße):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/name/nm0759041/
  2. 2,0 2,1 Loacker N., Hänsli C. Where Zurich Comes to Rest - The Cemeteries of the City of Zurich (գերմ.)Zürich: Orell Füssli, 1998. — S. 288. — ISBN 3-280-02809-4
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Зальтен Феликс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Blumesberger S. Datenbank Kinder- und Jugendliteraturforschung
  9. Well, Bambi’s Cousins Are All Here. What Now? // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Mattl, Schwarz, 2006
  11. «Theater- und Kunstnachrichten. Jung-Wiener-Theater „Zum lieben Augustin"». Neue Freie Presse, Nr. 13374/1901 (գերմաներեն). 1901 թ․ նոյեմբերի 17. էջ 7. (ANNO)

Գրականություն խմբագրել

  • Andreas Brandtner Salten, Felix // Neue Deutsche Biographie. — Берлин: Duncker & Humblot, 2005. — Т. 22. — S. 396 f. — ISBN 3-428-11203-2 (онлайн)
  • Jürgen Ehneß Felix Saltens erzählerisches Werk. Beschreibung und Deutung. — Берн / Франкфурт-на-Майне / Берлин: Lang, 2002. — ISBN 3-631-38178-6
  • Beverley Driver Eddy Felix Salten: Man of Many Faces. — Риверсайд: Ariadne Press, 2010. — ISBN 978-1-57241-169-2
  • Michael Gottstein Felix Salten (1869–1945); ein Schriftsteller der Wiener Moderne. — Вюрцбург: Ergon, 2007. — ISBN 978-3-89913-585-5
  • Siegfried Mattl (Hrsg.), Werner Michael Schwarz Felix Salten. Schriftsteller – Journalist – Exilant // Katalog zur gleichnamigen Ausstellung im Jüdischen Museum der Stadt Wien vom 5. Dezember 2006 bis 18. März 2007 / Siegfried Mattl (Hrsg.). — Вена: Holzhausen, 2006. — ISBN 978-3-85493-128-7
  • Siegfried Mattl (Hrsg.), Klaus Müller-Richter, Werner Schwarz (Hrsg.), Emil Mayer (Fotograf) Felix Salten: „Wurstelprater“. Ein Schlüsseltext zur Wiener Moderne. — Вена: Promedia, 2004. — ISBN 3-85371-219-3
  • Ernst Seibert (Hrsg.), Susanne Blumesberger (Hrsg.) Felix Salten – der unbekannte Bekannte // Kinder- und Jugendliteraturforschung in Österreich. — Вена: Edition Praesens, 2006. — Т. 8. — ISBN 3-7069-0368-7
  • I(lse) Stiaßny-Baumgartner Felix Salten // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. — Вена: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1988. — Т. 9. — S. 394, 395. — ISBN 3-7001-1483-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Զալտեն» հոդվածին։