Ֆելիպե Անդերսոն

բրազիլական Ֆուտբոլիստ

Ֆելիպե Անդերսոն (պորտ.՝ Felipe Anderson, ապրիլի 15, 1993(1993-04-15)[1][2], Santa Maria, Դաշնային շրջան, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[3]։

Ֆելիպե Անդերսոն
Felipe Anderson
Անդերսոնը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Felipe Anderson Pereira Gomes
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1993(1993-04-15)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Santa Maria, Դաշնային շրջան, Բրազիլիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 8
Պատանեկան կարիերա
2000 Բրազիլիա ԿՊՄԻՆԴ
2000-2006 Բրազիլիա Ֆեդերալ
2006 Բրազիլիա Գամինյա
2006-2007 Բրազիլիա Աստրալ
2007 Բրազիլիա Կուրիտիբա
2007-2010 Բրազիլիա Սանտոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Բրազիլիա Սանտոս 61 (7)
2013-2018 Իտալիա Լացիո 137 (25)
2018-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 54 (10)
Ազգային հավաքական
2010 Բրազիլիա Բրազիլիա Մ17
2011-2013 Բրազիլիա Բրազիլիա Մ20 4 (0)
2014 Բրազիլիա Բրազիլիա Մ23 2 (1)
2015-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Սանտոս խմբագրել

Անդերսոնը Սանտոսի ակադեմիայի սան է[4]։ 2010 թվականի հոկտեմբերին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Անդերսոնը սկսեց մարզվել առաջին թիմի հետ և կնքեց իր առաջին պայմանագիրը՝ նախատեսված մինչև 2013 թվականի հուլիսը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 6-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի փետրվարի 12-ին՝ Նորոեստեի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ավաիի դեմ խաղում[8]։ Նոյեմբերին Անդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Սանտոսի հետ մինչև 2016 թվականը[9]։ 2011-12 մրցաշրջանում Անդերսոնը դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող՝ Գանսոյի վնասվածքների և Էլանոյի վատ մարզավիճակի շնորհիվ[10]։ 2012 թվականի հուլիսի 8-ին նա դուբլ ձևակերպեց Գրեմիոյի դեմ խաղում[11]։ Սանտոսի առաջին թիմի կազմում Անդերսոնը անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։

Լացիո խմբագրել

2013 թվականի հունիսի 25-ին Անդերսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Լացիոյի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 7․8 միլիոն եվրո[14][15]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Տրաբզոնսպորի դեմ խաղում[16]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Լացիոյի կազմում Անդերսոնը խփեց նոյեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ խաղում[18]։

Իր առաջին գոլը Սերիա A-ում Անդերսոնը խփեց 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ Դեկտեմբերի 21-ին նա դուբլ ձևակերպեց Ինտերի դեմ խաղում[20]։ 2015 թվականի հունվարի 5-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[21]։ Անդերսոնը գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Նապոլիի դեմ երկու խաղերում[22][23], ինչի շնորհիվ Լացիոն դուրս եկավ գավաթի եզրափակիչ։ Մարտի 16-ին նա 2 գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[24]։ Մարտի 21-ին Անդերսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2020 թվականը[25]։ Մայիսի 20-ին բրազիլացին խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում[26], սակայն Լացիոն պարտվեց 2-1 հաշվով հանդիպման լրացուցիչ ժամանակում[27][28]։ 2014-15 մրցաշրջանում Անդերսոնը անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2015 թվականի հուլիսին Անդերսոնը ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 7-ի փոխարեն[30]։ Օգոստոսի 8-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում, սակայն Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[31]։ Հոկտեմբերի 25-ին՝ Տորինոյի դեմ խաղում բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[32]։ 2016 թվականի փետրվարին Լացիոն հերքեց այն լուրերը, որ Անդերսոնը տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ[33][34]։ 2015-16 մրցաշրջանում նա խփեց 9 գնդակ[35]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ Անտոնիո Կանդրևայից հետո։

2016 թվականի ամռանը Անդերսոնը հայտնվեց Չելսիի հետաքրքրությունների ցանկում[36][37], սակայն նա մնաց Լացիոյում։ Հոկտեմբերի 23-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[38]։ Նոյեմբերի 20-ին՝ Ջենոայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[39]։ Դեկտեմբերի 10-ին Անդերսոնը 2 գոլային փոխանցում տվեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[40]։ Մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում, սակայն Լացիոն նորից պարտվեց[41]։ Լացիոյի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Անդերսոնը անցկացրեց 177 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։

Վեստ Հեմ Յունայթեդ խմբագրել

2018 թվականի հուլիսի 15-ին Անդերսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[42][43]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն ֆունտ ստերլինգ[44][45]՝ դարձնելով Վեստ Հեմի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[46][47]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 29-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[49][50]։ Նոյեմբերի 3-ին Անդերսոնը դուբլի հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում[51][52]։ Նոյեմբերի 10-ին բրազիլացին գոլ խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[53]։ Դեկտեմբերի 27-ին նա դուբլ ձևակերպեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Վեստ Հեմին[54][55]։ 2018-19 մրցաշրջանում Անդերսոնը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[56]։

2019-20 մրցաշրջանում իր առաջին գոլը Անդերսոնը խփեց միայն 2020 թվականի հունվարի 1-ին՝ Բորնմութի դեմ խաղում[57][58]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Անդերսոնը դարձավ 7 ֆուտբոլիստներից մեկը[59], ովքեր դուրս մնացին Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմից[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինելով Ֆրեդին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում[62][63]։

2016 թվականի հունիսին Անդերսոնը Բրազիլիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[64][65]։ Նա անցկացրեց 4 հանդիպում՝ տալով 1 գոլային փոխանցում և օգնելով Բրազիլիային հաղթել մրցաշարը[66][67]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանտոս 2010 Բրազիլիայի Սերիա A 5 0 0 0 0 0 5 0
2011 18 1 0 0 1 0 10 1 29 2
2012 35 6 0 0 4 0 12 1 51 7
2013 3 0 3 0 15 0 21 0
Ընդհանուր 61 7 3 0 5 0 37 2 106 9
Լացիո 2013–14 Իտալիայի Սերիա A 13 0 2 0 5 1 0 0 20 1
2014–15 32 10 5 1 0 0 37 11
2015–16 35 7 2 0 9 2 1 0 47 9
2016–17 36 4 5 1 41 5
2017–18 21 4 4 1 7 3 0 0 32 8
Ընդհանուր 137 25 18 3 21 6 1 0 177 34
Վեստ Հեմ Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 36 9 2 1 2 0 40 10
2019–20 18 1 0 0 2 0 20 1
Ընդհանուր 54 10 2 1 0 0 4 0 60 11
Կարիերայի ընդհանուր 252 42 23 4 26 6 42 2 343 54

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[68]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2019 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սանտոս

Լացիո

Միջազգային խմբագրել

Բրազիլիա Մ23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Brazil - Felipe Anderson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  4. uefa.com (2015 թ․ մարտի 28). «UEFA.com's weekly wonderkid: Felipe Anderson». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  5. «'Tenho o estilo do Ganso', diz Felipe Anderson, nova promessa da Vila». globoesporte.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Fluminense Football Club - Santos FC, Oct 6, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Santos vs. Noroeste - 12 February 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Avaí Futebol Clube (SC), Santos FC, Sep 7, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Novo 'Menino da Vila', Felipe Anderson chega a acordo e renova com o Santos». VEJA.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  10. «Felipe Anderson lights up Serie A». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Santos FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 8, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  12. «Lazio reach deal for Felipe Anderson | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  13. uefa.com (2013 թ․ հուլիսի 9). «Lazio lure Felipe Anderson from Santos». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Lazio sign Brazilian midfielder Anderson». 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  15. «Lazio signs Brazilian midfielder Anderson|Top News|chinadaily.com.cn». usa.chinadaily.com.cn. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Trabzonspor - SS Lazio, Oct 3, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  17. «SS Lazio - ACF Fiorentina, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  18. «Legia Warszawa - SS Lazio, Nov 28, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Parma Calcio 1913 - SS Lazio, Dec 7, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  20. «Inter Milan - SS Lazio, Dec 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  21. «SS Lazio - UC Sampdoria, Jan 5, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  22. «SS Lazio - SSC Napoli, Mar 4, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  23. «SSC Napoli - SS Lazio, Apr 8, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Torino FC - SS Lazio, Mar 16, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Lazio renew Felipe Anderson deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  26. «SS Lazio - Juventus FC, May 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  27. Reuters (2015 թ․ մայիսի 20). «Juventus 2-1 Lazio | Coppa Italia final match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  28. «Juventus win record 10th Coppa Italia title». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  29. «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  30. «Lazio: Felipe Anderson saluta la maglia numero 7». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  31. «Juventus FC - SS Lazio, Aug 8, 2015 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  32. «SS Lazio - Torino FC, Oct 25, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  33. Smith, Alan (2016 թ․ փետրվարի 22). «Lazio deny Felipe Anderson has agreed to join Manchester United in summer». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  34. «Lazio deny plans to sell Felipe Anderson to Manchester United». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  35. «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  36. «Felipe to Chelsea, Carvalho linked». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  37. «Chelsea transfer news: Mourinho's men watch £30m Lazio forward Felipe». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  38. «Torino FC - SS Lazio, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  39. «SS Lazio - Genoa CFC, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  40. «UC Sampdoria - SS Lazio, Dec 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  41. «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  42. Unwin, Will (2018 թ․ հուլիսի 15). «West Ham sign Felipe Anderson in club-record deal from Lazio». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  43. «Felipe Anderson reveals what made him join West Ham in club-record transfer». The Independent (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  44. Sport, Telegraph (2018 թ․ հուլիսի 15). «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  45. «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  46. «Felipe Anderson: West Ham sign Lazio midfielder for club record fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  47. «West Ham sign Felipe Anderson for club-record fee». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  48. «Liverpool FC - West Ham United, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  49. «West Ham United - Manchester United, Sep 29, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  50. «Arnautovic seals victory as West Ham compound Manchester United gloom». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  51. «West Ham United - Burnley FC, Nov 3, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  52. «West Ham 4-2 Burnley: Anderson double downs Clarets». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  53. «Huddersfield Town - West Ham United, Nov 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  54. «Southampton FC - West Ham United, Dec 27, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  55. «Felipe Anderson fires West Ham past Southampton with brilliant double». The Independent (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  56. «Felipe Anderson | Football Stats | West Ham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  57. «West Ham United - AFC Bournemouth, Jan 1, 2020 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  58. «West Ham put four past Bournemouth to welcome back David Moyes in style». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  59. «Brazil names Copa America alternates». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  60. «Brazil's final 23-man squad for Copa America 2015». 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  61. «Brazil Team Squad For 2015 Copa America (Announced)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  62. «Brazil - Mexico, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  63. «Match Report: Brazil 2-0 Mexico». Goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  64. «Rio 2016: Neymar and Douglas Costa in Brazil Olympic squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  65. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  66. Downie, Andrew. «Neymar hands Brazil precious soccer gold medal». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  67. 67,0 67,1 «Rio Olympics 2016: Brazil beat Germany on penalties to win men's football gold». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  68. 68,0 68,1 «Felipe Anderson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  69. «Neymar, Brazil's Santos win Copa Libertadores». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  70. «Neymar delighted to win Recopa Sudamericana | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  71. Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Անդերսոն» հոդվածին։