«Ֆեդկա» (ռուս.՝ «Федька»), 1936 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Դոյվբեր Լևինի վեպի հիման վրա, որը հրապարակվել է ֆիլմի թողարկումից հետո՝ 1938 թվականին «Զվեզդա» ամսագրում (№ 8)[1]։

Ֆեդկա
ռուս.՝ Федька
Երկիր ԽՍՀՄ
Թվական1936
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակDoyvber Levin?
ԿինոընկերությունԼենֆիլմ

1930-ական թվականներին ֆիլմը ոչ պաշտոնապես անվանում էին «մանկական «Չապաև»[2]։
Գնդապետ Ստեպանովի դերում կինոյում իր նորամուտը նշել է Կոնստանտին Սկորոբոգատովը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Քաղաքացիական պատերազմին երեխաների մասնակցության մասին։

Ուկրաինական գյուղի բնակիչ տղային՝ Ֆեդկային, որն ականատես է եղել հոր՝ գյուղխորհրդի նախագահի նկատմամբ սպիտակգվարդիականների հաշվեհարդարին, հաջողվում է փրկվել։ Միանալով բուդյոնովականների ջոկատին՝ նա սովորում է գրագիտություն և ռազմական կարգապահության։ Կատարելով հետախուզական աշխատանք՝ նա գերի է ընկնում, բայց գնդացրորդ Վասիլիի օգնությամբ փախչում է և յուրայիններին տեղեկացնում սպիտակների գտնվելու վայրը։ Կարմիրբանակայինների հետ մասնակցելով հարձակման՝ գնդացրից արձակված կրակով ոչնչացնում է սպիտակներին։ Հետապնդելով թշնամուն՝ Ֆեդկան գերեվարում է նրանցից մեկին և ճանաչում է իր հոր մարդասպանին։ Ռազմական կարգապահությունը վեր է դասվում վրեժխնդրության զգացողությունից, և նա մարդասպանին հանձնում է ջոկատի շտաբ՝ տրիբունալի։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Կատ Օղլու – Ֆեդկա
  • Անատոլի Կուզնեցով – Տրոֆիմ Իվանովիչ, Ֆեդկայի հայր
  • Իվան Սավելև – կոմիսար
  • Ալեքսանդր Զասորին – Վասիլի Սորոկին, գնդացրորդ
  • Տիմոֆեյ Ռեմիզով – Միշկա, գնդացրորդ
  • Ն. Սկալսկի – Գրիշկո Սկոբլո
  • Մատվեյ Պավլիկով – սպիտակ սպա
  • Վլադիմիր Զախարով – դասակի մարտիկ
  • Նիկոլայ Ռոժդեստվենսկի – դասակի հրամանատար
Լուսագրերում նշված չեն․
  • Պյոտր Ալեյնիկով – գյուղացի
  • Պավել Վոլկով – ջոկատի հրամանատար
  • Իվան Կուզնեցով – մարտիկ
  • Վասիլի Մերկուրիև – Լուկա
  • Կոնստանտին Սկորոբոգատով – գնդապետ Ստեպանով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Федька» (1936)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  2. «На самом интересном месте». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • {{{заглавие}}} // Искусство кино : журнал. — 1938. — № 10.
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 110—111. — 784 с. — 3000 экз.
  • Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).