Ֆեդերիկո Ռիկկա

իտալացի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Ռիկկա Ռոստանոլ (իսպ.՝ Federico Ricca Rostagnol, դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)[1][2], Տարարիրաս, Colonia Department, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Մալագա» ակումբի և Ուրուգվայի հավաքականի պաշտպան։

Ֆեդերիկո Ռիկկա
Անձնական տվյալներ
Ազգությունը ուրուգվայցի
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Տարարիրաս, Colonia Department, Ուրուգվայ
Հասակ 177 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մալագա
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2015 Ուրուգվայ Դանուբիո 67 (4)
2016—մ.հ. Իսպանիա Մալագա 34 (1)
Ազգային հավաքական
2015 Ուրուգվայ Ուրուգվայի (մինչև 23) 5 (1)
2017—մ.հ. Ուրուգվայ Ուրուգվայ 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ռիկկան «Դանուբիո» ակումբի սան է։ 2013 թվականի օգոստոսի 18-ին՝ «Սերրո-Լարգո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի առաջնությունում[3]։ 2014 թվականի փետրվարի 15-ին՝ «Լիվերպուլ» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[4]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիկկան թիմին օգնել է հաղթել առաջնությունում։

2016 թվականի սկզբին Ֆեդերիկոն տեղափոխվել է իսպանական «Մալագա» ակումբ[5]։ Փետրվարի 27-ին՝ «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]։ Ապրիլի 20-ին՝ «Ռայո Վալեկանո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռիկկան խփել է իր առաջին գոլը «Մալագա» ակումբի կազմում[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Ռիկկան հաղթել է Կանադայում կայացած Պանամերիկյան խաղերում։ Մրցաշարում նա մասնակցել է Տրինիդադ և Տոբագոյի[8], Պարագվայի[9], Բրազիլիայի[10] և երկու անգամ էլ Մեքսիկայի[11][12] հավաքականների դեմ խաղերին։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ֆեդերիկոն գոլ է խփել։

2017 թվականի հունիսի 4-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի հավաքականի կազմում[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Դանուբիո»

  •   Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն — 2013/2014

Միջազգային կարիերա

  Ուրուգվայ (մինչև 22)

  •   Պանամերիկյան խաղեր — 015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Серро-Ларго VS. Данубио 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 18.
  4. «Դանուբիո VS. Լիվերպուլ Монтевидео 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 15.
  5. «Последний день трансферного окна. Как это было» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 1.
  6. «Реал Сосьедад VS. Малага 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 27.
  7. «Малага VS. Райо Вальекано 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 20.
  8. «Тринидад и Тобаго (до 22) VS. Уругвай (до 22) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 13.
  9. «Уругвай (до 22) VS. Парагвай (до 22) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 22.
  10. «Бразилия (до 22) VS. Уругвай (до 22) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  11. «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 17.
  12. «Уругвай (до 22) VS. Мексика (до 22) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26.
  13. «Ирландия VS. Уругвай 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.

Արտաքին հղումներ խմբագրել