Ֆեդերիկո Դիմարկո

իտալացի ֆուտբոլիստ

Ֆեդերիկո Դիմարկո (իտալ.՝ Federico Dimarco, նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1][2][3], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Պարմայում» և Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ֆեդերիկո Դիմարկո
իտալ.՝ Federico Dimarco
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1997(1997-11-10)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
Համար 3
Պատանեկան կարիերա
2004-2015 Իտալիա Ինտեր Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Իտալիա Ինտեր Միլան 1 (0)
2016   Իտալիա Ասկոլի 15 (0)
2016-2017   Իտալիա Էմպոլի 12 (0)
2017-2018 Շվեյցարիա Սիոն 9 (0)
2018-ներկա Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2018-ներկա   Իտալիա Պարմա 0 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 19, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 29, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

«Ինտեր» խմբագրել

Ֆեդերիկոն հաճախել է «Ինտերի» ակադեմիա։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 17 տարեկան հասակում, Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Ղարաբաղի» դեմ խաղում[4][5]։ Նա այդ խաղում փոխարինել է Դանիլո Դ՚Ամբրոզիոյին։ 2015 թվականի փետրվարի 1-ին Դիմարկոն հայտավորվել է Սերիա A-ի շրջանակներում կայացած «Սասուոլոի» դեմ խաղի համար, սակայն չի մասնակցել հանդիպմանը[6]։ Խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ միլանյան ակումբի հաղթանակով։ Սերիա A-ի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի մայիսի 31-ին՝ «Էմպոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (4:3)։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Ռոդրիգո Պալասիոյին[7]։

«Ասկոլի» խմբագրել

2016 թվականի հունվարին Ֆեդերիկո Դիմարկոն 6 ամիս ժամկետով տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ասկոլի»[8]։ Նոր թիմի կազմում իտալացի ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է փետրվարի 6-ին՝ «Լատինայի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով։ Ֆեդերիկոն այդ խաղի 81-րդ րոպեին փոխարինել է Դարիո Դել Ֆաբրիոյին[9]։ Թիմի կազմում անցկացրած 6 ամիսների ընթացքում Դիմարկոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ[10]։

«Էմպոլի» խմբագրել

2016-17 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճրաով հանդես է եկել «Էմպոլիի» կազմում[11]։ Իր դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ուդինեզե»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ուդինեզեի» հաղթանակով, իսկ Դիմարկոն 69-րդ րոպեին փոխարինել է Մարկո Զամբելիին[12]։

Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դիմարկոն մասնակցել է 13 հանդիպման, իսկ «Էմպոլին» մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվել է Սերիա B։

«Սիոն» խմբագրել

2017 թվականի հունիսի 30-ին Ֆեդերիկո Դիմարկոն տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ֆուտբոլային ակումբ[13]։ Տրանսֆերն արժեցել է 3․9 միլիոն եվրո[14]։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է հուլիսի 27-ին՝ «Տուն» ակումբի դեմ խաղում, որի 41-րդ րոպեին փոխարինել է Կենտին Մացերիասին[15][16]։

Վերադարձ «Ինտեր» խմբագրել

2018 թվականի հուլիսի 5-ին Դիմարկոն վերադարձել է «Ինտեր»։ Իտալական թիմը իր սանի համար վճարել է 7 միլիոն եվրո[17]։

«Պարմա» խմբագրել

2018 թվականի օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Պարմա»[18]։ Թիմն ստացել է հետագայում ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ֆեդերիկո Դիմարկոն մասնակցել է 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի Մ17 առաջնություններին։

Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ֆուտբոլիստը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի Մ19 առաջնությանը, որի ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։

Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Դիմարկոն իր դեբյուտը նշել է 2018 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ինտեր 2014-15 1 0 0 0 1 0 2 0
Ասկոլի (վարձավճար) 2015-16 12 0 0 0 12 0
Էմպոլի (վարձավճար) 2016-17 15 0 1 0 16 0
Սիոն ՖԱ 2017-18 9 0 0 0 0 0 9 0
Կարիերայի արդյունք 37 0 1 0 1 0 38 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Federico Dimarco». UEFA Europa League. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  5. «Qarabağ hold Inter but fall short». UEFA. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  6. Carci, Francesco (2015 թ․ փետրվարի 1). «Sassuolo-Inter 3-1, gli emiliani sfatano il tabù e mandano i nerazzurri in crisi» [Sassuolo 3-1 Inter, the Emilians break the taboo and send the Nerazzurri into crisis]. Repubblica (Italian). Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Inter, Mancini è di parola: esordio per Federico Dimarco, il piccolo Alaba». gazzetta.it. 2015 թ․ հունիսի 4.
  8. «Federico Dimarco all'Ascoli». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Ascoli vs. Latina - 6 February 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «Italy - F. Dimarco - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «Federico Dimarco all'Empoli». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «Udinese vs. Empoli - 28 August 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. «Federico Dimarco al Sion». FC Internazionale - Inter Milan (Press release). 2017 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. «Nota Integrativa». F.C. Internazionale Milano S.p.A. bilancio al 2017-06-30 (PDF) (statutory filing) (Italian). Milan: Italian C.C.I.A.A. December 2017. էջ 29. {{cite book}}: |format= requires |url= (օգնություն); Invalid |url-access=yes (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Bertagna, Sabine (2017 թ․ հուլիսի 25). «Dimarco, inizia male l'avventura al Sion: infortunio e frattura del piede». fcinter1908.it (իտալերեն). Bologna: RCS MediaGroup. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Thun vs. Sion - 23 July 2017». Soccerway. 2017 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. «Calciomercato» (Italian). Lega Serie A. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «UFFICIALE: Parma, tris d'acquisti dall'Inter: Biabiany, Dimarco e Bastoni» (Italian). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել