Ֆարհադ Ֆատկուլին (թաթ.՝ Фаткуллин Фәрһад Hаил улы, ռուս.՝ Фархад Наилевич Фаткуллин, նոյեմբերի 2, 1979(1979-11-02), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար քաղակտիվիստ, որն առավել հայտնի է Վիքիմեդիա շարժման տարածմամբ՝ Ռուսաստանում բնակվող ոչ ռուսախոս ազգերի շրջանում։ 2018 թվականին Ջիմմի Ուելսի կողմից ճանաչվել է «Տարվա վիքիպեդիստ»[5][6][7][8]։ Ֆարհադ Ֆատկուլինը նախկինում աշխատել է Թաթարստանի նախկին նախագահ Մինտիմեր Շայմիևի աշխատակազմում` կատարելով թարգմանչական աշխատանքներ։

Ֆարհադ Ֆատկուլին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1979(1979-11-02) (44 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԿազանի պետական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտ (2002)
Մասնագիտությունթարգմանիչ, վիքիմեդիստ և Վիքիպեդիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՎիքիմեդիա Ռուսաստան, Թաթարերեն վիքիպեդիա համայնքի օգտվողների խումբ, WikiProject in the minority or regional languages of varıous countries?, Commission for the Preservation and Strengthening of Tatar language use under the auspices of the Republic of Tatarstan President?, Wikimedians of Turkic Languages User Group? և Wikimedia projects in the languages of Russia?
Կայքfrhd.narod.ru
sikzn.narod.ru/index/0-4
 Farhad Fatkullin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Smart region» նախագծի շրջանակներում հանդիպում Մինթիմեր Շաիմիևի հետ։

Ֆատկուլինը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 2-ին Կազանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[9]։

Կրթություն խմբագրել

  • 1986–1993: Կազանի ֆրանսիական թեքումով N123 ավագ դպրոց,
  • 1993–1997: Էրթուղրուլ Գազի թուրք-թաթարական ավագ դպրոց, Կազան,
  • 1995–1997: Քլայթոն ավագ դպրոց, Միսուրի, ԱՄՆ,
  • 1997–2002: Կազանի ֆինանսների և տնտեսագիտության պետական ինստիտուտ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն, ֆինանսական մենեջմենթ,
  • 2004–2008: Կազանի սոցիալական և հումանիտար գիտությունների ինստիտուտի թարգմանչության ֆակուլտետ[9]։

Խոսում է թաթարերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իտալերեն լեզուներով[9]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Դասախոսում է Կազանի ֆինանսների և տնտեսագիտության պետական ինստիտուտում և Կանտոնում գտնվող Նյու Յորքի պետական համալսարանում՝ դասավանդելով ռիսկերի կառավարում։

Թաթարստանի նախագահի աշխատակազմում աշխատել է պետական արարողակարգային դեպարտամենտի թարգմանչական բաժնում։

Թարգմանչական գործունեություն է ծավալել քաղաքական, կրթական, մշակութային և բիզնես նախագծերի և նախաձեռնությունների շրջանակներում[10][11][12]։

Մասնակցությունը Վիքիմեդիա նախագծերին խմբագրել

 
2018 թվականի ամփոփումը Selet WikiSchool-ում

Ֆարհադը ներգրավված է Վիքիմեդիա շարժման կամավորական բազմաթիվ նախաձեռնություններում։ Հիմնականում զբաղվում է Ռուսաստանում տարածված լեզուների Վիքիպեդիաների զարգացմամբ։ 2018 թվականին Քեյփթաունում կայացած Վիքիմանիա համաժողովի ժամանակ Ջիմմի Ուելսի կողմից արժանացել է «Տարվա վիքիպեդիստ» կոչմանը։ Ֆարհադը ներկա չի եղել Վիքիմանիային, քանի որ այդ ժամանակ տանը նստած առցանց թարգմանում էր համաժողովը՝ ռուս վիքիպեդիստների համար, ամենևին չիմանալով, որ պետք է պարգևատրվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://diff.wikimedia.org/2018/07/26/farkhad-fatkullin-wikimedian-of-the-year/
  2. https://www.youtube.com/watch?v=Jys_0QVqtPw&t=2740s
  3. https://ru.wikimedia.org/wiki/Вики-премия_2017/Номинации#Проекты_Викимедиа_на_языках_России
  4. https://commons.wikimedia.org/wiki/File:For_Great_Service_to_Tatar_People_03.jpg
  5. «Farkhad Fatkullin named Wikimedian of the Year for 2018 – Wikimedia Blog» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. «Премия за хобби․ Житель Казани получил титул "Википедист-2018"». rg.ru. Վերցված է 20.01.2019-ին.
  7. «Житель Казани первым из россиян стал "Википедистом года"». tass.ru. Վերցված է 20.01.2019-ին.
  8. ««Википедия» тоже необъективна»: лауреат премии всемирной интернет-энциклопедии о тонкостях перевода и редактуры в сети». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Curriculum Vitae».
  10. «Simultaneous interpretation». frhd.narod.ru.
  11. «SHY/MEL conferences interpretation». frhd.narod.ru.
  12. «Other experience». frhd.narod.ru.

Հարցազրույցներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարհադ Ֆատկուլին» հոդվածին։