«Ֆավորիտուհին» (անգլ.՝ The Favourite), ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի պատմական ֆիլմը, նկարահանված Դեբորա Դևիսի և Թոնի Մակնամարի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Օլիվիա Քոլմանը, Էմմա Սթոունը, Ռեյչել Ուայզը։ Ֆիլմի միջազգային առաջնախաղը կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին, Վենետիկի 75-րդ ամենամյա կինոփառատոնի ժամանակ[6]։ ԱՄՆ-ում վարձույթի է հանվել 2018 թվականի նոյեմբերի 23-ին։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019 թվականի հունվարի 31-ին[7]։ 2019 թվականի հունվարի 21-ին ֆիլմը նոմինացվել է Օսկարի` 10 կատեգորիաներում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում[8]։

Ֆավորիտուհին
բրիտանական անգլերեն՝ The Favourite
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Իռլանդիա[1]
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաԱննա[2], մրցակցություն[3], Միապետի պալատ[2], Պալատական[2], nobility of the United Kingdom?[2], ինտրիգ[2], downward social mobility?[2], փառասիրություն[2] և extravagance?[2]
Թվականօգոստոսի 30, 2018[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅորգոս Լանտիմոս[2]
ՊրոդյուսերՍեսի Դեմփսի[5], Էդ Գինի[5], Լի Մեգիդեյ[5] և Յորգոս Լանտիմոս[5]
Սցենարի հեղինակԴեբորա Դևիս[5] և Թոնի ՄակՆամարա[5]
ԴերակատարներԷմմա Սթոուն[2], Օլիվիա Քոլման[2], Ռեյչել Ուայզ[2], Նիկոլաս Հոլթ[2], Ջո Էլվին[2], Մարկ Գեթիս, Ջեյս Սմիթ, Jenny Rainsford? և Jack Veal?
ՕպերատորՌոբբի Ռայան[2]
ՄոնտաժՅորգոս Մավրոպսարիդիս[2]
Պատմվածքի վայրԼոնդոն և Հեթֆիլդ Հաուս
Նկարահանման վայրՀեթֆիլդ Հաուս
ԿինոընկերությունElement Pictures? և Film4 Productions
Տևողություն120 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Favourite (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է անգլիական գահին Ստյուարտների վերջին միապետ` Աննա թագուհու կառավարման ժամանակ կատարվող քաղաքական բանսարկությունների մասին։

Պատմությունը կներառի 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի առաջին տարիների մեջ ընկած ժամանակաշրջանը, երբ 1702 թվականին Աննան գահ կբարձրանա։ Դե ֆակտո երկիրը խելագար թագուհի Աննայի փոխարեն ղեկավարում է Սառա Չերչիլը։

Բայց այստեղ է գալիս նոր սպասուհի, Սառայի զարմուհին` Աբիգեյլը, որը շուտով ներգրավվում է պալատական բանսարկությունների մեջ և ցանկանում է արագորեն գրավել Սառայի տեղը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Օլիվիա Քոլման — Աննա, Մեծ Բրիտանիայի թագուհին
  • Էմմա Սթոուն — Աբիգեյլ Հիլլ
  • Ռեյչլ Վայս — Սառա Չերչիլ, Մալբորոյի դքսուհին
  • Նիկոլաս Հոլտ — Ռոբերտ Հարլի, Օքսֆորդի է կոմսը
  • Էլվին Ջո — ՍեմյուելՄեշեմ
  • Մարկ Գեթիս— Ջոն Չերչիլ, Մալբորոյի 1-ին դուքսը
  • Ջեյմս Սմիթ — Սիդնի Գոդոլֆին, Գոդոլֆինի 1-ին կոմսը
  • Ջոննի Ռեյնսֆորդ — Մեյ

Ստեղծում խմբագրել

2015 թվականի սեպտեմբեին հայտարարվել էր, թր Էմմա Սթոունը, Օլիվիա Քոլմանը և Քեյթ Ուինսլեթը կմասնակցեն Դեբորա Դևիսի և Թոնի Մակնամարի սցենարի հիաման վրա ստեղծված ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի ֆիլմում, այն դեպքում, երբ Սեսի Դեմպիսը, Էդ Գուենը և Լի Մագիդեյը հանդես կգան որպես պրոդյուսերներ[9]։ 2015 թվականի հոկտեմբերին Ռեյչլ Վայսը միացավ խմբին՝ փոխարինելով Ուինսլեթին[10], իսկ 2017 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ ֆիլմում խաղալու է Նիկոլաս Հոլտը[11]։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի մարտին, Հելտֆիդ-հաուսում, Հարտֆորդշիրնում[12][13]։ Առաջին թիզեր-թրեյլերը հրապարակվել է 2018 թվականի հուլիսի 9-ին[14]։

Պարգևներ և նոմիանցիաներ խմբագրել

Պարգևների և նոմինացիաների ցանկ[15]
Կինոփառատոն/Կինոմրցանակ Տարի Կատեգորիա Առաջադրվածներ Արդյունք
Վենետիկի 75-րդ կինոփառատոն (Իտալիա) 2018 Ոսկե առյուծ Ֆավորիտուհին Առաջադրում
Արծաթե առյուծ Հաղթանակ
Երկնագույն առյուծ Առաջադրում
Կնոջ լավագույն դերի համար Վոլպի գավաթ Օլիվիա Քոլման Հաղթանակ
Տելուրադի կինոփառատոն (Կոլորադո) 2018 Արծաթե արջ Էմմա Սթոուն Հաղթանակ
Gotham Awards (Նյու Յորք) 2018 Ժյուրիի հատուկ մրցանակ՝ դերասանական կազմին Օլիվիա Քոլման, Էմմա Սթոուն, Ռեյչլ Վայս Հաղթանակ
Հոլիվուդյան կինոփառատոն (Լոս Անջելես) 2018 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ռոյչլ Վայս Հաղթանակ
Ոսկե Գլոբուս (Լոս Անջելես) 2019 Լավագույն դերասանուհին կատակերգության մեջ Օլիվիա Քոլման Հաղթանակ

2018 թվականին ֆիլմը հաղթել է Բրիտանական անկախ կինոյի 13 անվանակարգերից 10-ում[16]։ 2018 թվականի դեկտեմբերին «Ֆավորիտուհին» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի հրապարակած 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20200301182330/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-favourite.13109
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 europeanfilmawards.eu
  3. The Favourite — 2018.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://web.archive.org/web/20200228213623/https://www.europeanfilmacademy.org/Winners-2019.899.0.html
  6. Венеция-2018: в основной программе получила показ «Фаворитка» Йоргоса Лантимоса
  7. «Фаворитка». Бюллетень кинопрокатчика.
  8. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
  9. Jafaar, Ali (2015 թ․ սեպտեմբերի 24). «Emma Stone & Olivia Colman In Talks To Board Yorgos Lanthimos' 'The Favourite'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  10. Jafaar, Ali (2015 թ․ հոկտեմբերի 15). «Rachel Weisz In Talks To Reunite With Yorgos Lanthimos In 'The Favourite'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  11. Busch, Anita (2017 թ․ փետրվարի 28). «Nicholas Hoult Joins Emma Stone And Rachel Weisz In 'The Favourite'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  12. Daniels, Nia (2017 թ․ հունվարի 10). «Emma Stone to film The Favourite in UK». The Knowledge Online. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  13. Kroll, Justin (2017 թ․ մարտի 20). «Colin Farrell to Star as Oliver North in Iran-Contra Series for Amazon (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  14. «The Favourite. Teaser Trailer». youtube.com. July 9. 2018.
  15. Фаворитка(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. «AFI Awards». www.afi.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆավորիտուհին (ֆիլմ, 2018)» հոդվածին։