Ֆանֆիկ[1], խոսակցական բառ, որը նշանակում է սիրողական ստեղծագործություն, հիմնված գեղարվեստական գրականության, կինոարվեստի (կինոֆիլմերի, հեռուստասերիալների, անիմեի և այլն), կոմիքսների (այդ թվում մանգայի), ինչպես նաև համակարգչային խաղերի բնօրինակ ստեղծագործության վրա[2][3][4][5][6][7]։ Այդ ստեղծագործությունների հեղինակները՝ ֆիկռայթերները (անգլ.՝ Fic-writer [fɪk’raɪtər]), ինչպես կանոնն է, համարվում են օրիգինալ ստեղծագործության երկրպագու։ Հիմնականում ֆանֆիկները ստեղծում են շահույթ չհետապնդելով (այլ երկրպագուների կարդալու համար)։

Հասկացությունը առաջառել է անգլ.՝ Fan fiction [ˈfænˈfɪkʃ(ə)n] բառից, որը նշանակում է ֆան-գրականություն, ֆան-արձակագրություն[2][3][4][5][6][7]։ Նաև հանդիպում են «ֆեն ֆիկշ(ե)ն», «ֆանֆիկշն», «ֆենֆիկ», «ՖՖ» կամ «ֆիկ» տարբերակները։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Ռոբերտ Հենրիսոնի «Կրեսիդի կտակը» (The Testament of Cresseid) ստեղծագործությունը կարելի է համարել առաջին ֆանֆիկը։ Պատմությունը հիմնված է Ջեֆրի Չոսերի «Թրոիլ և Կրեսիդա» (Troilus and Criseyde) ստեղծագործության վրա և ինչպես մնացած ֆանֆիկները, ստեղծված է որպեսզի լրաացնի բնօրինակի թերությունները։ Հենրիսոնը իր պատմությունը վերջացրեց Կրեսիդայի մահով, քանի որ բնօրինակում չէր հիշատակվում ողբերգական ավարտը։

Շառլոթ Բրոնտեն և նրա քույրերը գրել են շատ պատմություններ և նովելներ, որոնք մանրամասնում էին Արթուր Ուելսլի Վելինգտոնի, առաջին հերցոգ Վելինգտոնի և նրա երկու տղաներ Արթուրի ու Չարլզի ֆանտաստիկ արկածները։ Վերջին պատմությունները կապված էին նրա որդի Արթուրի հետ, նրան դարձնել համարյա սուպերհերոսային կերպար։ Բրոնտեի երիտասարդական ստեղծագործությունները համարվում են «ֆանֆիկների իրական մարդկանց մասին» ժանրի ամենավաղ օրինակը[8]։

XX դարի սկզբին աշխարհը այլ հայացքով նայեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործությանը՝ դրա հիման վրա Ֆրենսիս Էլիզա Բարնեթը և Էդիտ Նեսբիտը գրեցին պատմության իրենց տարբերակները։ Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» հավաքածուի երկրպագուների համար ստեղծվեց դրա նոր տարբերակները։

Ժամանակակից պատկերացմուներ խմբագրել

1965-ականների սկզբին «Fan fiction» արտահայտությունը, օգտագործվում էր գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարների ֆենդոմում, նրանք գրում էին սիրողական պատմություններ այդ ժանրի մեջ։

Ֆանֆիկները մեծ տարածում ստացան «Ասղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ ֆենդոմի շնորհիվ, 1960-ականներին հաճախ էին ամսագրերում հրատարակվում դրա երկրպագուների ստեղծագործությունները։ «Spockanalia» առաջին գիտաֆանտաստիկ ամսագրում (1967 թվական) կային ֆանֆիկներ։ Շատ երկրպագուներ դրանից օրինակ վերցրեցին[9]։ Այդպիսի ամսագրերը տպագրվում էին ռոտատորներով և տարածում էին փոստի միջոցով, կամ էլ վաճառվում էին հավաքույթների ժամանակ, դրանք ունեին շատ ցածր գին։ Ըստ վիճակագրության ֆանֆիկ գրում են հիմնականում աղջիկները, 1970 թվականին «Ասղային ճանապարհ» ֆենդոմի ֆանֆիկների 83%-ը գրել էին աղջիկները, իսկ 1973 թվականին արդեն կազմում էին 90 %-ը[10][11]։

Ճապոնական դոձինսի խմբագրել

1960-1970-ականներին դա տարածվեց նաև Ճապոնիայում։ Այդ ժամանակ հայտնի դարձավ սիրողական մանգաները և նովելները, որոնք հայտնի են, որպես դոձինսի, տարածված են դոնձինի շրջանակներում (ճապոներեն տերմին, նշանակում է մարդկանց խումբ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, հոբբին և այլն)։ Դոձինսիների մեծ մասը ստեղծվել են արդեն գոյություն ունեցող անիմեյի, մանգայի և համակարգչային խաղերի հիման վրա[12]։

Ֆանֆիկների տեսակները խմբագրել

Ֆանֆիկները շատ տեսակներ ունեն և յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել ֆանֆիկի իր տեսակը։

Ըստ հարաբերություններ տեսակների խմբագրել
  • «Domestic disciplin» — ֆանֆիկ, որում առկա են մարմնական պատիժներ։ Որպես կաոն այդպիսի ֆանֆիկներում սիրեկաննեից մեկը մյուսին պատժում է, երբ մյուսը ինչ որ բան սխալ է անում։
  • «Alternate Pairing» («Shipping») — ֆանֆիկ, որում նկարագրվում է զույգի ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունները և ըստ կանոնի բնօրինակ ստեղծագործությունում նրանք իրար հանդեպ սիրային զգացմունքներ չունեն։
  • «Սլեշ» — Alternate Pairing»-ի տեսակներից է, որում նկարագրվում է մեկ սեռի ներկայացուցիչների ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունները։
  • «Femslash» («Femmeslash», «Fem», «Saffic») — ֆանֆիկ, որում նկարագրվում է կանանց միջև ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունները։
  • «Fluff» — это тёплые, ничем не омрачённые отношения между персонажами.
  • «Het» («Heterosexual», «Shipping») — սյուժեն հիմնականում տարբեր սեռերի ներկայացուցիչների հարաբերությունների մեջ է, այն նաև հանգում է էրոտիկա ժանրին։
  • «Smarm» — ֆանֆիկ, որում մի կերպարը մյուս կերպարներին խոսքով կամ գործով փորձում է հասկացնել, թե ինչքան կարևոր է նրա համար ընկերությունը (առանց ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունների)։
  • «Gen» (անգլ.՝ general audience բառից) — սիրային գիծը այստեղ բացակայում է կամ աննշան կերպով է ներկայացված։
  • «Grapefruit» — ֆանֆիկ, որում նկարագրվում են բռնաբարության տեսարաններ։
  • «Lemon» — կան բացահայտ սեռական բնույթի տեսարաններ։
  • «Lime» - նման է «Lemon» ժանրին, բայց այստեղ ավելի շատ էրոտիկ տեսարաններ են, քան պոռնոգրաֆիկ։
  • «PWP» (անգլ.՝ Porn without Plot — պոռնոգրաֆիա առանց սյուժեյի կամ անգլ.՝ Plot, what Plot? — Սյուժե՞: Ի՞նչ սյուժե՞ — անսյուժե պոռնոգրաֆիա, կարճ պատմվածք, որտեղ նկարագրված են անկողնային տեսարաններ։
  • «UST» (անգլ.՝ Unresolved Sexual Tension) — հերոսները միմյանց հանդեպ ունեն սիրային զգացմունքներ, բայ ինչ-ինչ պատճառներով իրար հետ սեռական հարաբերություններ չեն ունենում։
  • «Vanilla» — ֆանֆիկ, որում նկարագրվում են սեռական հարաբերություններ առանց BDSM-ի (մազոխիստական մոտիվներ)։
Ըստ տեղծման ձևի խմբագրել
  • «Сrossover» — ֆանֆիկ, որում օգտագործում են միանգամից մի քանի ֆենդոմների կերպարներ։
  • «Filk» — ֆանֆիկ, երգի ձևով։
  • «POV» (անգլ.՝ Point of view) — պատմությունը ներակայցվում է առաջին դեմքով։
  • «Profic» — պրոֆեսիոնալ գեղարվեստական ստեղծագործություններ, որում ներկայացվում են կերպարների արկածները։ Դրանք ստեղծվում են շահույթ հետապնդելով, այդպիսիք են օրինակ՝ «Dragonlance»-ը, «Աստղային պատերազմները», «Warhammer»-ը և այլ նմանատիպ ստեղծագործություններ։
  • «Round robin» — ֆանֆիկ, որը գրում են հեղինակների խումբը, ամեն հեղինակ գրում է մի փոքր մաս և ըստ կանոնի դրանք տարբերվում են կտրուկ անցումներով և իրար ոչ համապատասխան ոճով։
  • «RPF» (անգլ.՝ real person fiction) — այդ ֆանֆիկների հերոսները իրականում գոյություն ունեն և հիմնականում դրանք հայտնի աստղներն են։
  • «RPS» (անգլ.՝ real person slash) — նկարագրվում է իրականում գոյություն ունեցող մարդկանց միջև սեռական կապը։
  • «Self-insert» («Author character»)— այդպիսի ֆանֆիկներում, հեղինակը իրեն դարձնում է ֆանֆիկի հերոս։
  • «Song-fic» — ֆանֆիկ, որում հաճախ օգտագործվում են այս կամ այն երգը։
  • «TWT» — ֆանֆիկում խախտված է գործողությունների ժամանակային հերթաականությունը։
Ըստ բնօրինակի խմբագրել
  • «AU» (անգլ.՝ Alternative Universal) — բնօրինակից էական կերպով տարբերվում են։
  • «NO-AU» — բնօրինակից այդքան էլ չեն տարբերվում։
  • «Original fanfiction» — հաճախ այդպես են անվանում սիրողական ստեղծագործությունները, որոնք ոչ մի ֆենդոմի հետ կապված չեն կամ էլ ունեն աննշան կապ։
  • «Uber Fanfiction» «Uberfic» — «Original fanfiction»-ի տեսակն է, բայց այստեղ օգտագործվում են բնօրինակի մի քանի տարրեր, իսկ մնացածը հեղինակի հորինվածն է։
  • «OOC» (անգլ.՝ Out Of Character) — համարյա ամբողջությամբ կերպարների բնավորության գծերը տարբերվում են բնօրինակից։
  • «OC» (от անգլ.՝ Original Character) — ֆանֆիկում հեղինակը ստեղծում է իր կերպարը, որը ոչ մի ֆենդոմի հետ կապ չունի։ Այդպիսի կերպարները առեղծվածյին և անկանխատեսելի, օրինակ՝ Մերի Սյուն։
Ըստ սյուժեյի խմբագրել
  • «Angst» — դրանք ուժեղ վերապրումներն էր՝ ֆիզիկական և հոգևոր, ֆանֆիկում առկա են դեպրեսիվ մոտիվներ և ողբերգական իրադարձություններ։
  • «Dark», «Darkfic» — դրանք պատմություններ են մեծ քանակի մահերի և դաժանության մասին։
  • «Deathfic» — ֆանֆիկ, որում մահանում են մեկ կամ մի քանի կերպար։
  • «Established Relationship» — նկարագրվում են կերպարների միջև եղած հարաբերությունները։
  • «Hurt/comfort» — ֆանֆիկ, որում մի կերպարը տանջվում է, իսկ մյուսը գալիս է, որպեսզի նրան օգնի։
  • «Continuation» — բնօրինակ ստեղծագործության շարունակությունն է։
Ըստ չափսի խմբագրել
  • «Ficlet» — կարճ մեկ մասանի ֆանֆիկ։
  • «Drabble» — կարճ հատված, որտեղ նկարագրվում է ինչ որ տեսարան կամ կերպար։
  • «Vignette» — շատ կարճ պատմություն, որը իր մեջ ներարռում է ինչ-որ մի միտք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Е. Н. Шагалова. Самый новейший толковый словарь русского языка XXI века. М.: АСТ, 2011 ISBN 978-5-17-074756-6
  2. 2,0 2,1 «Англо-Русский словарь по общей лексике». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «Oxford British & World English dictionary» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Оксфордский словарь английского языка
  4. 4,0 4,1 «Longman Dictionary of Contemporary English» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Lev Grossman (Thursday, July 07, 2011). «The Boy Who Lived Forever» (անգլերեն). Time. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 «Англо-Русский словарь общей лексики». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 «Explanatory English dictionary bed edition» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «The Brontes' secret science fiction stories» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. Joan Marie Verba Boldly Writing: A Trekker Fan & Zine History, 1967-1987 (անգլ.). — Minnetonka MN: FTL Publications, 2003. — ISBN 0-9653575-4-6
  10. Coppa, Francesca (2006). «A Brief History of Media Fandom». In Hellekson, Karen; Busse, Kristina (eds.). Fan Fiction and Fan Communities in the Age of the Internet. Jefferson, North Carolina: McFarland & Company. էջեր 41–59. ISBN 978-0-7864-2640-9.
  11. Bacon-Smith, Camille (2000). Science Fiction Culture (անգլ.). University of Pennsylvania Press. էջեր 112–113. ISBN 978-0-8122-1530-4.
  12. «Fan fiction - Types of Fanfiction - Encyclopedia II» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Николай Калиниченко Отражения отражений // Если : журнал. — Москва: Любимая книга, 2012. — № 11. — С. 263-268. — ISSN 0136-0140.

Արտաքին հղումներ խմբագրել