Ֆանի Լուուկկոնեն (ֆիններեն՝ Fanni Luukkonen, մարտի 13, 1882(1882-03-13), Օուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1947(1947-10-27), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին կանանց Lotta Svärd ռազմական կազմակերպության ղեկավար 1929 թվականից մինչև 1944 թվականը։

Ֆանի Լուուկկոնեն
ֆիններեն՝ Fanni Luukkonen
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1882(1882-03-13)
ԾննդավայրՕուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27) (65 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանKruununsaari
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունուսուցչուհի և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Fanni Luukkonen Վիքիպահեստում
Ֆանի Լուուկկոնենը

Կենսագրություն խմբագրել

Ֆանի Լուուկկոնենը ծնվել է Օուլուում, 1882 թվականին, Օլլի և Կատարինա Սոֆյա Լուուկկոնենների ընտանիքում, ընտանիքում երկրորդ երեխան էր։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Օուլուի աղջիկներ դպրոց։ Նրա դասղեկը պիետիզմի հայտնի քարոզիչ Անգելիկա Վենելն էր, որի ազդեցությունը դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ զգացվում էր նրա բազմաթիվ շրջանավարտների վարքի և մտածողության վրա։ Ավարտել է Հելսինգֆորսի համալսարանին կին կանանց մանկավարժական ուսումնարանը 1902 թվականին։ Դրանից հետո աշխատել է Օուլուի դպրոցում որպես ուսուցչուհի, այնուհետև՝ 1912 թվականից, զբաղեցրել է Սորտավալի մանկավարժական ճեմարանին կից աղջիկների դպրոցի ավագ մանկավարժի պաշտոնը։

Քաղաքացիական պատերազմի տարիներին ծառայել է շյուցկորում, իսկ դրա ավարտից հետո միացել է նորաստեղծ Լոտա Սվյարդ կազմակերպությանը, որը նա ղեկավարել է 1929 թվականին։

1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտից հետո, 1940 թվականի հունիսին Մարշալ Մաներհեյմը Լուուկկոնենին հանձնել է Ազատության առաջին աստիճանի Խաչի շքանշանը (մարտական ծառայությունների համար)։ Նա առաջին կինն էր, ով արժանացավ նման պարգևի։ 1944 թվականին նա լրացուցիչ պարգևատրվել է այդ շքանշանի աստղով։ Գրաված Կարելիայի ճամբարներով և ճակատային զորամասերով վերահսկիչ շրջայցեր կատարելուց հետո նա այցելել է Հիտլերի շտաբ, որտեղ Ֆյուրերը նրան հանձնել է գերմանական արծվի շքանշանի խաչը` աստղով (3-րդ կարգի շքանշան վեցից)[4]։

1941-1944 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտին, Մոսկվայի զինադադարի պայմանների պահանջով Լուուկկոնենի ղեկավարած ռազմական կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է։

Իր կյանքի վերջին տարիները Ֆանի Լուուկկոնենն ապրել է Հելսինկիում, որտեղ զբաղվել է գրական թարգմանություններով։ Նա բազմիցս նշել է, որ սկսել է սպառնալիքներով և վիրավորանքներով նամակներ ստանալ իր կողմից ղեկավարած ռազմական կազմակերության գործունեության պատճառով տուժած անձանցից։ Այդ նամակները հիմնականում անանուն են եղել։

Ֆանի Լուուկկոնենը մահացել է Հելսինկիում, 1947 թվականի հոկտեմբերի 27-ին, սրտի կաթվածից և թաղվել է Կրուունունսարիում։ Գերեզմանաքարի վրա փորագրված են լոտերի խորհրդանիշն ու «Isänmaa on Jumalan ajatus» («Հայրենիքն Աստծո գաղափարն է») արտահայտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1992. — P. D1. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  2. 2,0 2,1 https://kansallisbiografia.fi/kansallisbiografia/henkilo/7574
  3. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 130. — ISBN 978-951-37-7005-1
  4. «Etusivu». kansallisbiografia.fi. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Լուուկկոնեն» հոդվածին։