Ֆայեզ էլ-Ղոսեյն (արաբ․՝ فايز الغصين‎‎) (1883-1968), արաբ գործիչ, Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի նախկին կառավարիչ։ 1915 թ., ծառայելով Դիարբեքիրում, Ղոսեյնն ականատես է եղել թուրքական իշխանությունների հակահայկական գործողություններին, որոնք նկարագրել է «Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ» գրքույկում (1917-18 թթ. հրատարակվել է ֆրանս., անգլ. և գերմ.)։ Նախաբանում Ղոսեյնը գրում է. «Երբ ավարտվի պատերազմը, այս գրքի ընթերցողները կհամոզվեն, որ ես գրել եմ ճշմարտությունը, և որ այս պատմությունը միայն փոքր մասն է դժբախտ հայ ժողովրդի հանդեպ կատարված չարագործությունների»[3]։ Ղոսեյնը, փորձելով բացահայտել «հայ ժողովրդի հետ կատարվածի» պատճառները, հանգել է այն եզրակացության, որ հայերի կոտորածների պատասխանատուն երիտթուրքական կառավարությունն է. «Հրապարակելով այս գրքույկը, ես ամենից առաջ նպատակ ունեի մերժել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարող են հարուցվել իսլամի դեմ և ապացուցել, որ հայերի հանդեպ կատարված դաժանությունների պատասխանատվությունն ընկնում է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի անդամների վրա, որոնց ձեռքում է իշխանությունը, և որոնք ղեկավարվել են ցեղապաշտ մոլեռանդությամբ և հայերի հանդեպ նախանձով։ Իսլամը մերժում է նրանց»[4]։

Ֆայեզ Ղոսեյն
արաբ․՝ فايز الغصين‎‎
Դիմանկար
Ծնվել է1883[1][2]
ԾննդավայրLajat, Սիրիա
Մահացել է1968[1][2]
Քաղաքացիություն Սիրիա պետություն (1925—1930),  Սիրիայի Երկրորդ Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Սիրիա
Կրոնիսլամ
ԵրկերՋարդերը Հայաստանում
Մասնագիտությունփաստաբան, դատավոր, հիշատակագիր և քաղաքական գործիչ
 Faiz El-Ghusein Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ, ֆրանս. հրտ., էջ 3-4։
  4. Նույն տեղում, էջ 43-44։

Երկեր խմբագրել

  • Тhmoignagе d’un Arabe musufman sur L innocence et /в massacre des Armdniens, Bombey, 1917.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։