Ֆաթիխ Ամիրխան

թաթար գրող, խմբագիր, հրապարակախոս

Ֆաթիխ Ամիրխան (թաթ.՝ Фатыйх Әмирхан, Fatıyx Əmirxan, իսկական անունը՝ Әмирханов Мөхәммәтфатих Зариф улы, հունվարի 1, 1886(1886-01-01), Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - մարտի 9, 1926(1926-03-09)[1], Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), 20-րդ դարի թաթար գրող, հրապարակագիր

Ֆաթիխ Ամիրխան
թաթ.՝ Фатыйх Әмирхан
թաթ.՝ فاتح اميرخان
Ծնվել էհունվարի 1, 1886(1886-01-01)
ԾննդավայրԿազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 9, 1926(1926-03-09)[1] (40 տարեկան)
Վախճանի վայրԿազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
 Fatikh Amirkhan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին, Նովո-Տատարսկայա գյուղաքաղաքում, իմամի ընտանիքում։ Սովորել է ժամանակին լավագույններից մեկը համարվող «Մուհամմադիա» մեդրեսեում։

1905—1907 թվականներին աշխատել է Մոսկվայում հրատարակվող «Թերբիեթե-էթֆալ» («Երիտասարդության դաստիարակություն») ամսագրի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար։ 1907 թվականին Կազանում նախաձեռնել է «Էլ-Իսլահ» շաբաթաթերթի հրատարակման գործը։

1909 թվականին պատրաստել ու լույս է ընծայել էսպերանտոյի թաթարերեն ձեռնարկ։

1912-ից մինչև 1917 թվականը խմբագրել է ազգայնական «Կոյաշ» («Արև») թերթը, թղթակցել է նաև գրական-գեղարվեստական «Անգ» և երգիծական «Յալթ-յոլթ» ամսագրերին։ Մտերմացել է բանաստեղծ Գաբդուլլա Տուկայի հետ։

 
Էսպերանտոյի դասագրքի շապիկը՝ հեղինակի ընծայագրով (նվիրել է բանաստեղծ Գ. Տուկային)

Ֆ. Ամիրխանի կյանքում մեծ տեղ են գրավել նրա բարոյական որոնումները, կասկած-տարակույսները, հիասթափությունները։ Նա մեծ հույսեր է կապել Ռուսաստանում բարեփոխումների իրականացման հետ։ Թաթարների մշակութային վերածննդի հարցում գրողը արևմտամետ հայացքներ է ունեցել։

Անկեղծ բերկրանքով է ողջունել 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում, հետագայում՝ Թաթարական ԻԽՍՀ-ի կազմավորումը (1920 թ.):

Իր վերջին օրերին հրապարակագիրն ապրել է դատարանի նախագահի տեղակալ եղբոր՝ Իբրահիմ Ամիրխանի տանը։ Անբուժելի հիվանդությունը (երկու ոտքն էլ կաթվածահար էին), Առաջին համաշխարհային պատերազմի ու քաղաքացիական կռիվների պատճառած ցնցումները, սովը Պովոլժիեում Ամիրխանին հանգեցրել էին միստիցիզմի, որն այդպես էլ չլքեց նրան մինչև մահ։

 
Ֆ. Ամիրխանի գերեզմանը

Գրողը մահացել է 1926 թվականի մարտի 9-ին, թաղվել թաթարական գերեզմանոցում՝ հոր, քեռու, պապի շիրիմների կողքին[2], ընդ որում՝ հուղարկավորվել է թե՛ քաղաքացիական և թե՛ կրոնական ծիսակարգով[3], թեև իր ստեղծագործություններում արտացոլած պատկերացումները կրոնի մասին՝ կտրուկ տարբերվում էին գոյություն ունեցող իսլամից։

Հիշատակը խմբագրել

Ֆաթիխ Ամիրխանի անունով է կոչվել Կազանի պողոտաներից մեկը։

Երկեր խմբագրել

Պատմվածքների ժողովածուներ
  • 1909 : Fätxulla hazrat (Fätxulla xäzrät)
  • 1911 : Xäyät
Հոդվածներ, ակնարկներ, էսսեներ
Վեպեր
  • 1912 : Urtalıqta
  • 1926 : Uncle Şäfiğulla

Գրականություն խմբագրել

Аги Ф. Амирхан // Литературная энциклопедия: В 11 т. Т. 1. — М.: Изд-во Ком. акад., 1930. — Стб. 112.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Амирхан Фатих Зарифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Могила Фатиха Амирхана
  3. «Гасырлар авазы - Эхо веков. Научно-документальный журнал». archive.li. 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Валєєв Н. Фатіх Амірхан: Невідомі сторінки // Татарстан. — 2005. — № 9.
  • Амірхан Фатіх Заріфовіч   // Коротка літературна енциклопедія   / Гл. ред. А. А. Сурков .   - М.   : Радянська енциклопедія, 1962—1978.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիխ Ամիրխան» հոդվածին։