Ֆաբիան Դելֆ (անգլ.՝ Fabian Delph, նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1][2][3], Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։

Ֆաբիան Դելֆ
անգլ.՝ Fabian Delph
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիան Դելֆ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Բրեդֆորդ, Անգլիա
Հասակ 174 սմ
Քաշ 60 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 18
Պատանեկան կարիերա
2000-2001 Անգլիա Բրեդֆորդ Սիթի
2001-2006 Անգլիա Լիդս Յունայթեդ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Անգլիա Լիդս Յունայթեդ 45 (6)
2009-2015 Անգլիա Աստոն Վիլլա 112 (3)
2012   Անգլիա Լիդս Յունայթեդ 5 (0)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 19 (2)
Ազգային հավաքական
2008 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2008-2010 Անգլիա Անգլիա Մ21 4 (0)
2014-ներկա Անգլիա Անգլիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7, 2017

Դելֆը 11 տարեկանից սկսած հանդես է եկել «Բրեդֆորդ Սիթիի», այնուհետև «Լիդս Յունայթեդի» կազմում։ «Լիդս Յունայթեդի» կազմում Դելֆը մասնակցել է 45 հանդիպման՝ մասնակցել է Առաջին լիգայի, և Չեմպիոնշիպի հանդիպումներին։ 2009 թվականին տեղափոխվել է «Աստոն Վիլլա»։

2012 թվականին Դելֆը վարձավճարով վերադարձել է «Լիդս Յունայթեդ»։ 2015 թվականին Դելֆը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Դելֆը սկսել է իր կարիերան «Բրեդֆորդ Սիթիի» կազմում[5]։

2001 թվականին Դելֆը տեղափոխվել է «Լիդս Յունայթեդ»[6][7]։ 16 տարեկան հասակում Դելֆը «Լիդսի» երիտասարդական թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։ Մի քանի հաջող ելույթներից հետո Դելֆը 2007 թվականին դարձել է «Լիդս Յունայթեդի» երիտասարդական թիմի ավագը[8]։

«Լիդս Յունայթեդի» կամզում Դելֆը իր դեբյուտը նշել է 2007 թվականի մայիսի 6-ին՝ «Դերբի Կաունտիի» դեմ խաղում[9]։ Ֆաբիան Դելֆը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2008 թվականի հունվարի 11-ին, իսկ 2007/08 մրցաշրջանում Դելֆը «Լիդսի» կազմում մասնակցել է 2 հանդիպման[10]։

2008 թվականի սեպտեմբերի 13-ին Դելֆը իր դեբյուտն է նշել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բարնետի» դեմ խաղում։ 2008 թվականի սեպտեմբերի 5-ին դելֆը 5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[11]:Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆաբիան Դելֆը խփել է «Կրու Ալեքսանդրիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 5-2 հաշվով[12]։

«Աստոն Վիլլա» խմբագրել

2009 թվականի օգոստոսի 3-ին «Աստոն Վիլլայի» և «Լիդս Յունայթեդի» միջև համաձայնություն է ձեռք բերվել Դելֆի տրանսֆերի հարցում[13]։ Պայմանագիրը կնքվել է հաջորդ օրը, երբ Դելֆը անցել է բոլոր բժշկական հետազոտությունները[14]։

Թիմի կազմում Դելֆը իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 8-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում, որտեղ անգլիական ակումբը հաղթել է 1-0 հաշվով։ Դելֆը Պրեմիրե լիգայում իր դեբյուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 15-ին՝ «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում[15]։ Այդ խաղում «Աստոն Վիլլան» պարտվել է 2-0 հաշվով, իսկ Դելֆը ստացել է իր առաջին դեղին քարտը և փոխարինվել 61-րդ րոպեին։ «Աստոն Վիլլայի» կազմում իր առաջին գոլը Դելֆը խփել է 2010 թվականի հունվարի 23-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»-ի դեմ խաղում[16]։

2013/14 մրցաշրջանի սկիզբը Դելֆի համար շատ հաջող է եղել։ Նա մրցաշրջանի առաջին խաղում, որը կայացել է «Արսենալի» դեմ իրեն հիանալի է դրսևորել։

2015 թվականի հունվարի 25-ին 4.5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[17]։ Նա մարտի 7-ին դարձել է գոլի հեղինակ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում։ Մայիսի 30-ին Ֆաբիան Դելֆը թիմի կազմում մասնակցել է Անգլիայի գավաթի եզրափակչին, որը կայացել է «Արսենալի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով հօգուտ «Արսենալի»[18]։

Վերադարձ «Լիդս Յունայթեդ» խմբագրել

2012 թվականի հունվարի 20-ին Ֆաբիան Դելֆը վարձավճարով վերադարձել է «Լիդս Յունայթեդ»[19]։ Վերադարձից հետո Ֆաբիանը իր դեբյուտը նշել է հունվարի 21-ին՝ «Իփսվիչ թաուն»-ի դեմ խաղում։ Նա թիմի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականի փետրվարի 25-ը։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Ֆաբիան Դելֆը 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[20][21]։

Թիմի կամզում իր դեբյուտը դելֆը նշել է «Չեմպիոնների միջազգային գավաթ 2015»-ի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։ Դելֆը 18-րդ րոպեին փոխարինվել է, իսկ «Սիթին» պարտվել է 4-1 հաշվով[22]։ Դելֆը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆաբիան Դելֆը Անգլիայի ազգային հավաքական կազմում իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[24]։ Այդ խաղում դելֆը 69-րդ րոպեին փոխարինել է Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին։

Հավաքականի կազմում իր առաջին մեկնարկային հանդիպումը Ֆաբիանը անցկացրել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում[25]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Լիդս Յունայթեդ 2006/07 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2007/08 Առաջին լիգա 1 0 0 0 1 0 0 0 2 0
2008/09 Առաջին լիգա 42 6 2 0 4 0 3 0 51 6
Արդյունք 44 6 2 0 5 0 3 0 54 6
Աստոն Վիլլա 2009/10 Պրեմիեր Լիգա 8 0 4 1 2 0 1 0 15 1
2010/11 Պրեմիեր Լիգա 7 0 1 0 0 0 0 0 8 0
2011/12 Պրեմիեր Լիգա 11 0 0 0 0 0 11 0
2012/13 Պրեմիեր Լիգա 24 0 2 0 6 1 32 1
2013/14 Պրեմիեր Լիգա 34 3 1 0 1 1 36 4
2014/15 Պրեմիեր Լիգա 28 0 4 2 0 0 32 2
Արդյունք 112 3 12 3 9 2 1 0 134 8
Լիդս Յունայթեդ (վարձավճար) 2011/12 Չեմպիոնշիպ 5 0 5 0
Մանչեսթեր Սիթի 2015/16 Պրեմիեր Լիգա 17 2 2 0 3 0 5 0 27 2
2016/17 Պրեմիեր Լիգա 2 0 1 0 0 0 1 1 4 1
Արդյունք 19 2 3 0 3 0 6 1 31 3
Կարիերայի արդյունք 180 11 17 3 17 2 10 1 224 17

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Անգլիա 2014 3 0
2015 6 0
Արդյունք 9 0

Ձեռքբերումներ խմբագրել

Աստոն Վիլլա խմբագրել

  • Լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2009/10
  • Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից - 2014/15

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

  • Լիգայի գավաթակիր - 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 https://www.transfermarkt.co.uk/fabian-delph/profil/spieler/50362
  5. «Youth team provide conveyor-belt of talent». Bradford Telegraph and Argus. 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  6. Parker, Simon (2008 թ․ սեպտեմբերի 15). «City can cash in on Delph progress». Telegraph & Argus. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  7. Colman, Jon (2009 թ․ հունվարի 7). «Fab Leeds wonderkid set to take on Carlisle United». News & Star. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  8. Cass, Simon (2008 թ․ նոյեմբերի 5). «Leeds insist there will be no dodgy deals for their Delph boy». London: Daily Mail. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  9. «Games played by Fabian Delph in 2006/2007». Soccerbase. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  10. «Games played by Fabian Delph in 2007/2008». Soccerbase. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  11. «The future's Fab». Leeds United. 2008 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  12. «Leeds 5–2 Crewe». BBC Sport. 2008 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Fabian Delph: Club Statement». Leeds United. 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  14. «WEBFLASH: Delph Signs | Latest News | Aston Villa». Avfc.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Aston Villa 0–2 Wigan». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  16. Vesty, Marc (2010 թ․ հունվարի 23). «Aston Villa 3–2 Brighton». BBC. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  17. «Fabian Delph: Aston Villa midfielder extends contract». BBC Sport. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  18. «Arsenal 4–0 Aston Villa». BBC Sport. 2015 թ․ մայիսի 30.
  19. «BBC Sport – Leeds United re-sign Aston Villa's Fabian Delph on loan». BBC Sport. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  20. «Fabian Delph: Manchester City sign Aston Villa captain». BBC Sport. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  21. «Fabian Delph moves to Manchester City from Aston Villa for £8 million». ESPN FC. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  22. «Man City: Fabian Delph injured on debut in defeat by Real Madrid». BBC Sport. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  23. «Aston Villa 0–0 Manchester City». BBC Sport. 2015 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  24. McNulty, Phil (2014 թ․ սեպտեմբերի 3). «England 1–0 Norway». BBC Sport. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. «Switzerland 0–2 England». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիան Դելֆ» հոդվածին։