Օ. Տոլոկոննիկովայի տուն
Օ. Ս. Տոլոկոննիկովայի տուն (ռուս.՝ Дом О. С. Толоконниковой), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվայում (Ռուսաստան)։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Զամոսկվորեչիե |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պատմություն խմբագրել
Շենքը կառուցվել է XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին[2]։
Առաջին վերակառուցմանը շինությունը ենթարկվել է 1840-ական թվականներին, որի ընթացքում հայտնվել է անկյունային մուտքը, որը պահպանվանել է բավական երկար ժամանակ, բակում կառուցվել են նոր ծառայողական շինություններ, փոխվել է պատուհանների ձևավորումը։ Շենքի ներքին հարդարումը նույնպես բազմիցս փոփոխվել է[2]։
1852 թվականին շենքը դարձել է մոսկվացի վաճառական Գրիգորի Կիրիլովիչ Սոլովյովի սեփականությունը։ Ճարտարապետական կառույցի հաջորդ տերը դարձել է ոմն Սալովը, որը 1889 թվականին իր գույքը ժառանգել է Սուրբ Հարության եկեղեցուն, որը գտնվում էր Մոնետչիկովսկի նրբանցքում։ Եկեղեցին եղել է առանձնատան օրինական սեփականատերը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը[2]։
Հետհեղափոխական տարիներին թմբուկի կիսաշրջանաձև պատուհանը ձեռք է բերել ուղղանկյուն ձև։ Ներկայումս շենքն ունի կորնթոսյան օրդերի սյուներ, որմնասյուներ կողային ճակատներին և մուտք շինության հետնամասից։ Ավելացել է առանձնատան բարձրությունը, փոխվել են պատուհանների երեսկալները[2]։
Օ. Ս. Տոլոկոննիկովայի տունը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 7735979000)[3]։