«Օֆելյա» (անգլ.՝ Ophelia), ամերիկա-բրիտանական դրամատիկ ֆիլմ՝ նկարահանված 2018 թվականի Քլեր ՄաքՔարթիի կողմից։ Ֆիլմի սցենարի հեղինակը Սեմի Չելբասը։ Գլխավոր դերեկատարներն են Դեյզի Ռիդլին, Նաոմի Ուոթսը, Ջորջ Մաքքեյը և Քլայվ Օուենը։

Օֆելյա
անգլ.՝ Ophelia
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրդրամա
ՀիմքՀամլետ
Թվական2018 և հունիսի 28, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորClaire McCarthy?
ՊրոդյուսերԷրեն Կրյուգեր, Daniel Bobker?, Sarah Curtis? և Paul Hanson?
Սցենարի հեղինակSemi Chellas?
ԴերակատարներԴեյզի Ռիդլի, Նաոմի Ուոթս, Քլայվ Օուեն, Ջորջ ՄաքՔեյ, Թոմ Ֆելթոն, Devon Terrell?, Anna Rust?, Նաթանիել Փարքեր, Dominic Mafham?, Դեյզի Հեդ, Sebastian de Souza?, Mia Quiney?, Jack Cunningham-Nuttall?, Calum O'Rourke?, Noël Czuczor? և Martin Angerbauer?
ՕպերատորDenson Baker?
ԵրաժշտությունՍթիվեն Փրայս
ՄոնտաժԼյուկ Դանքլի
Պատմվածքի վայրԴանիա
Նկարահանման վայրԿրժիվոկլատ[1] և Barrandov Studios[1]
Տևողություն114 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Թագավորությունում սկսվել են մութ ժամանակներ։ Տիրակալը մահացած է, իսկ նրա գահն զբաղեցրել է ինքնակոչն ու մարդասպանը։

Համլետը՝ գահի օրինական ժառանգորդը, երդվում է վրեժխնդիր լինել հոր համար։ Արքայազնի սիրտը կարող է մեղմել միայն գեղեցկուհի Օֆելյայի սերը։ Հանուն նրա աղջիկը պատրաստ է թողնել թագավորական արքունիքն ու դեմ դուրս գալ բռնակալին։ Բայց կարո՞ղ է նրանց սերը հաղթահարել մահին։

Դերերում խմբագրել

  • Դեյզի Ռիդլի – Օֆելյա
  • Միլա Քուինի – Օֆելյան մանկության տարիներին
  • Նաոմի Ուոթս – Գերտրուդա/Մեխտիլդա
  • Աննա Ռաստ – Մեխտիլդան մանկության տարիներին
  • Ջորջ Մաքքեյ – Համլետ
  • Ջեկ Կուննիգհեմ-Նատալ – Համլետը մանկության տարիներին
  • Քլայվ Օուեն – Կլավդի
  • Թոմ Ֆելթոն – Լաերտ

Արտադրություն խմբագրել

2016 թվականի մայիսի 4-ին հայտարարվել է, որ Դեյզի Ռիդլին ու Նաոմի Ուոթսը խաղալու են «Օֆելյա» դրամատիկական ֆիլմի գլխավոր դերերում, որի ռեժիսորը լինելու է Քլեր ՄաքՔարթին։ Ֆիլմը լինելու է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի Օֆելյա հերոսուհու կյանքի ու մահվան մասին։ Այն հիմնված է լինելու Լիզա Քլյայնի համանուն վեպի վրա:Կոմպոզիտորը լինելու է Սթիվեն Փրայսը, սցենարիստը՝ Սեմի Չելլասը[2]։

Նկարահանումներն սկսվել են 2017 թվականի ապրիլին, ավարտվել՝ երեք ամիս անց։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 22-ին՝ «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[3]։ 2019 թվականի փետրվարին IFC Films ձեռք է բերել ԱՄՆ-ում ֆիլմի տարածման իրավունքը[4]։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին[5]։ Ֆիլմի թվային թողարկումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 2-ին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Առաջադրված Արդյունք
2018 Մոսկվայի միջազգային կինոփառատոն «Ոսկե Սուրբ Գեորգ» Քլեր ՄաքՔարթի Առաջադրված
2018 Պալմ-Սփրինգսի միջազգային փառատոն «Նոր ձայներ» Քլեր Մաքքարթի Հաղթանակ
2019 Սատուրն Լավագույն անկախ ֆիլմ Քլեր ՄաքՔարթի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Jaafar, Ali (2016 թ․ մայիսի 4). «Daisy Ridley & Naomi Watts In Final Talks To Star In 'Ophelia'; Covert Media Aboard New Take On 'Hamlet' – Cannes». Deadline. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  3. Edelstein, David. «Daisy Ridley's Ophelia Is a Juicy, Crowd-Pleasing Shakespeare Revamp».
  4. Fleming Jr, Mike (2019 թ․ փետրվարի 9). «'Ophelia' With 'Star Wars' Daisy Ridley Set At IFC». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  5. Truitt, Brian (2019 թ․ ապրիլի 29). «See Daisy Ridley swap 'Star Wars' for Shakespeare in exclusive 'Ophelia' trailer». USA Today. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել