Օքսիդա-վերականգնման պոտենցիալ

Օքսիդա-վերականգնման պոտենցիալ (անգլ.՝ redox - reduction-oxidation reaction, Eh կամ Eh), լուծույթում ընկղմված քիմիապես կայուն մետաղի և լուծույթի միջև եղած պոտենցիալների տարբերությունը, երբ լուծույթը պարունակում է որևէ նյութի օքսիդացած և վերականգնված ձևերը (օրինակ, Fe3+ և Fe2+, Sո4+ և Sո2+, MnO4- և Mn2+)։ )

Օքսիդա-վերականգնման պոտենցիալի որոշում խմբագրել

Մետաղը լուծույթի հետ կոչվում է օքսիդավերականգնման էլեկտրոդ։ Հետևաբար, օքսիդա-վերականգնման պոտենցիալը օքսիդավերականգնման էլեկտրոդի հավասարակշռային պոտենցիալն է։ Այն ստեղծվում է շնորհիվ լուծույթի օքսիդացնող կամ վերականգնող հատկության։

Fe3+ և Fe2+ իոններ պարունակող լուծույթում, կախված նրանց կոնցենտրացիաների հարաբերությունից, կարող է գերակշռել կամ Fe3+ իոնների օքսիդացնող հակումը՝

 

կամ հակառակը՝ Fe2+ իոնների վերականգնող հակումը՝

 

Առաջին պրոցեսի համար անհրաժեշտ էլեկտրոնը վերցվում է մետաղից, որի շնորհիվ մետաղը լիցքավորվում է դրականորեն, իսկ լուծույթը՝ բացասականորեն, երկրորդ դեպքում՝ հակառակը։ Երկու դեպքում էլ մետաղի և լուծույթի միջև առաջանում է պոտենցիալների տարբերություն։

Օքսիդա-վերականգնման պոտենցիալը կախված է լուծույթում օքսիդացված (ox) և վերականգնըված (r) վիճակների ակտիվություններից։ Եթե ընդհանուր դեպքում էլեկտրոդի վրա ընթանում է՝

 

ռեակցիան, ապա oքսիդա-վերականգնման պոտենցիալ (E) կարտահայտվի՝

 

բանաձևով, որտեղ Eо-ն կոչվում է ստանդարտ օքսիդա-վերականգնման պոտենցիալը տվյալ լուծույթի համար։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Шульц М. М., Писаревский А. М., Полозова И. П. Окислительный потенциал. Теория и практика. - Л.։ Химия. 1984
  • Шульц М. М., Белюстин А. А. Писаревский А. М., Никольский Б. П. Стеклянный электрод, чувствительный к изменению окислительного потенциала. // ДАН СССР. 1964. Т. 154. № 2. С. 404-406
  • Эткинс П. Физическая химия. Т. 1 - М.։ Мир, 1980
  • Онлайн-справочник стандартных окислительно-восстановительных потенциалов

Արտաքին հղումներ խմբագրել