Օքսանա Ֆյոդորովա

ռուս մոդել, դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավարուհի

Օքսանա Գեննադևնա Ֆյոդորովա (ռուս.՝ Окса́на Генна́дьевна Фёдорова, անձնագրով՝ Բորոդինա[3], դեկտեմբերի 17, 1977(1977-12-17)[1][2], Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, «Միսս Սանկտ Պետերբուրգ» (1999), «Միսս Ռուսաստան» (2001) և «Միսս Տիեզերք» (2002) (տիտղոսը կորցրել է նրա հետ կապված պարտականությունները չկատարելու պատճառով) մրցույթների հաղթող։ Կրթությամբ իրավաբան է։ Բարեգործ է, ֆոտոմոդել, դերասանուհի և երգչուհի։

Օքսանա Ֆյոդորովա
Ծնվել էդեկտեմբերի 17, 1977(1977-12-17)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՊսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի Համալասարան (2000)
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի Համալասարան
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Քաղաքական կուսակցությունԱրդար Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfedorovaoksana.com
 Oksana Fëdorova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 17-ին Պսկովում։ Ոսկե մեդալով ավարտել է Պսկովի ոստիկանա-իրավաբանական լիցեյը (նախկինում՝ № 8 միջնակարգ դպրոց)։

1997 թվականին ոսկե մեդալով ավարտել է Պսկովի ոստիկանության միջնակարգ հատուկ դպրոցը և Պսկովի շրջանային ոստիկանության ստորաբաժանումներից մեկում մի քանի ամիս աշխատել որպես քննիչ։ Նույն թվականին ընդունվել է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանի ներքին գործերի քաղաքային և շրջանային մարմինների ղեկավարների ֆակուլտետը։

2000 թվականին գերազանցությամբ ավարտել է համալսարանը, ստացել ոստիկանության ավագ լեյտենանտի կոչում և մի քանի ամիս աշխատել Պուլկովո միջազգային օդանավակայանի ներքին գործերի հաղորդակցության բաժանմունքի հետաքննությունում։

Դեռևս ուսանող ժամանակ՝ 1999 թվականին, Ֆյոդորովան հաղթել է «Միսս Սանկտ Պետերբուրգ» մրցույթում։ Համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց Ֆյոդորովան հաջողությամբ հանձնել է ընդունելության քննություններն ու ընդունվել ադյունկտուրա (ասպիրանտուրա)։

2001 թվականին դարձել է «Միսս Ռուսաստան», իսկ 2002 թվականին՝ Պուերտո Ռիկոյում կայացած «Միսս Տիեզերք 2002» մրցույթի հաղթող։ 4 ամիս անց Ֆյոդորովան զրկվել է այդ կոչումից, և այն անցել է պանամացի Ժյուսթին Պասեկին[4]։ Դոնալդ Թրամփը (մրցույթի կազմակերպման ընկերության սեփականատերը) կոչման փոխանցումը բացատրել է նրանով, որ հաղթողը պարտավոր էր մասնակցել քարոզչական և բարեգործական միջոցառումներին ամբողջ աշխարհում, իսկ Օքսանան գրեթե երբեք չի լքել Ռուսաստանը[5][6]։ Ֆյոդորովան ասել է, որ որպես Միսս Տիեզերք չի կարողացել կատարել իր պարտականություները, քանի որ այդ ժամանակ պետք է պաշտպաներ «Մասնավոր խուզարկուական և պաշտպանական գործունեության քաղաքացիա-իրավական կարգավորումը Ռուսաստանի Դաշնությունում» թեմայով դիսերտացիան։ Բացի այդ, «Միսս Տիեզերք 2002» կոչումն ստանալուց հետո Ֆյոդորովան հայտնվել է սկանդալային իրավիճակում, երբ Թրամփի նախաձեռնությամբ[7] ԱՄՆ-ում մասնակցել է Հովարդ Ստեռնի հեռուստաշոուին։ Նախօրոք տեղեկացված չլինելով շոուի բնույթի մասին՝ Ֆյոդորովան ստիպված է եղել պատասխանել հաղորդավարի հարցերին, որոնք, համաձայն հաղորդման ձևաչափի, նատուրալիստական էին և անդրադառնում էին հյուրի անձնական կյանքին[8]։

2001 թվականից Ֆյոդորովան ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանում դասավանդել է քաղաքացիական իրավունք և դարձել «Քաղաքացիական իրավունքի» ամբիոնի դոցենտ՝ ստանալով ոստիկանության կապիտանի կոչում։

2002-2005 թվականներին մասնակցել է Ռուսական կյանքի կուսակցության նախընտրական քարոզարշավներին։ 2006 թվականի մայիսից Ռուսաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործընկեր է։

Ռուսական հեռուստաալիքներով վարել է «Բարի գիշեր, երեխաներ», «Շաբաթօրյակ», «Շաբաթ երեկո» հաղորդումները։ Նկարահանվել է «Գեղեցիկ մի ծնվիր» հեռուստասերիալում և «Սոֆի» հեռուստաֆիլմում։ 2 տարի Լեոնիդ Յարմոլնիկի հետ վարել է «Ֆորտ Բոյար» հեռուտախաղը (2003-2004 թվականներ)։

2006 թվականին սովորել է ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանի գիտական և գիտա-մանկավարժական կադրերի պատրաստման ֆակուլտետի դոկտորանտուրայում և ստացել ոստիկանության մայորի կոչում[9]։ Ներքին գործերի մարմիններում հրաժարական է տվել 2007 թվականին։

Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2007 թվական)[10]։ Դիսերտացիայի թեման է «Ռուսաստանի պետական քաղաքականությունը աղքատության դեմ պայքարի բնագավառում. պատմա-իրավական հետազոտություն»։ 2009 թվականին եղել է ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանի գիտական և գիտա-մանկավարժական կադրերի պատրաստման ֆակուլտետ դոկտոր[10].

2007 թվականից մոր հետ ապրում է Մոսկվայում։

 
«Ոճի բանաձև» գրքի շնորհանդեսի ժամանակ, 2008

2008 թվականի աշնանը «Էկսմո» հրատարակչությունը տպագրել է Ֆյոդորովայի առաջին՝ «Ոճի բանաձև» գիրքը։

2008 թվականից Ֆյոդորովան «Ոսկու մոգություն» ոսկերչական ընկերության դեմքն է։ Մասնակցում է ոսկյա զարդերի նախագծմանը[11]։

Բարեգործություն խմբագրել

2009 թվականին հիմնել է երեխաներին, երիտասարդներին և հասուն տարիքի մարդկանց օգնելու «Շտապեք բարին անել» բարեգործական հիմնադրամը։

2010 թվականին, ելույթ ունենալով Պսկովում, նա խոշոր բարեգործական նվիրատվություններ է կատարել[12], ինչը թույլ տվեց վերանորոգել Պոկրովի և Սուրբ դարպասների աշտարակների պրապորները[13]։

2011 թվականի սուրբծննդյան աճուրդում միջոցներ են հավաքվել ծառայողական պարտքը կատարելիս զոհված և հետմահու «Արիության շքանշանով» պարգևատրված հերոս զինծառայողների երեխաների համար։ 2011 թվականի ամառային բարեգործական աճուրդի ժամանակ միջոցներ են հավաքվել այրված «Նիկիտա» մանկատան վերականգնման համար։

2012 թվականին Ռուս ուղղափառ մեկենասների եկեղեցու հետ համատեղ Ֆյոդորովան ներկայացել է Կալինինգրադի «Համաչափ սրբապատկերներ» ցուցահանդեսին։ Ցուցադրությունից հետո անցկացրել է բարեգործական աճուրդ, որի հասույթները փոխանցվել են Համաշխարհային օվկիանոսի թանգարանին՝ հաշմանդամ երեխաների «Նավեր եզակի մարդկանց համար» ծրագրերի զարգացման համար[14]։

2012 թվականին բարեգործական աշխատանքներում ունեցած ներդրման համար դարձել է BIAF միջազգային մրցանակի դափնեկիր (Բեյրութ, Լիբանան), իսկ մեկ ամիս անց Կրեմլում կազմակերպել է «Ծննդյան օրը սիրով» բարեգործական համերգը։

2013 թվականին «Շտապեք բարին անել» հիմնադրամը մայրության մշակույթի և ընտանեկան արժեքների զարգացման նպատակով մանկատների աղջիկների համար կազմակերպել է «Մեր մեջ, աղջիկներ» բարեգործական փառատոնը։

2015 թվականին Ֆյոդորովան մեկնարկել է «Կանայք՝ Փառքի շքանշանի ասպետները» ծրագիրը՝ Հայրենական մեծ պատերազմի կին հերոսների մասին գրքերի վերահրատարակությունը, ինչպես նաև հրատարակել է «Մեծ պատերազմի փոքրիկ հերոսները» շարքի առաջին գիրքը, որ պատմում է Հայրենական մեծ պատերազմի հերոս երեխաների մասին։

Անձնական կյանք և ընտանիք խմբագրել

Մայրը Ելենա Ալեքսեևնա Ֆյոդորովան է, իսկ խորթ հոր հետ, որի հետ մայրն ապրել է 6 տարի, Օքսանայի հարաբերությունները շատ դժվար էին ձևավորվում։ «Մեծ հաշվով ես անհայր եմ»,- հետագայում խոստովանել է Օքսանան։ Հայրը՝ Գենադի Վասիլևիչ Ֆյոդորովան, ընտանիքից հեռացել է, երբ դուստրը դեռ երեխա էր։ Մեծանալով՝ Օքսանան փորձել է գտնել հոր, բայց նա արդեն մահացած էր։ Մայրական պապը՝ Ալեքսեյը, պաշտոնաթող զինվորական էր, պատերազմից հետո վերականգնվել է Պսկովի ոստիկանությունում, մահացել է 2007 թվականին[15]։

Ֆյոդորովայի անձնական կյանքի յոթ տարին, ներառյալ «Միսս Տիեզերք 2002» մրցույթում թագի նվաճման ժամանակահատվածը, կապված են Սանկտ Պետերբուրգի գործարար Վլադիմիր Գոլուբաևի հետ (Օքսանայից մեծ է 22 տարով[15]): Իր հարցազրույցներից մեկում Օքսանան խոստովանել է, որ այդ մարդը «մեծ դեր» է խաղացել իր կյանքում, և որ Գոլուբևը (քրեական աշխարհում հայտնի է որպես Բարմալեյ[16]) մոտ է «աշխարհում կատարյալ տղամարդու» կերպարին[15]։ 2004 թվականին Օքսանան խորհրդածել է Գոլուբևի կողմից արված ամուսնության առաջարկի շուրջ[16], սակայն 2006 թվականին հաստատել է, որ «մեր ռոմանտիկ հարաբերությունների ժամանակաշրջանն ավարտվել է»[15]։

Գոլուբևից բաժանվելուց հետո[17] Ֆյոդորովան կարճատև սիրավեպ է ունեցել «Պարեր աստղերի հետ» շոուում իր խաղընկեր Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ[17]։

2007 թվականին Օքսանան ամուսնացել է գերմանացի գործարար Ֆիլիպ Տոֆտի հետ։

2009 թվականին, դեռևս ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպված չլինելով, Օքսանան հայտարարել է Նիկոլայ Բասկովի հետ նշանադրության մասին[18]։

2010 թվականի ապրիլի 19-ին հայտնի է դարձել, որ Ֆյոդորովան բաժանվել է ամուսնուց՝ գերմանացի ձեռնարկատեր (ըստ մեկ այլ վարկածի՝ ուսանող[17]) Ֆիլիպ Տոֆտից[19]։

2011 թվականի մարտի 3-ին Ֆյոդորովան և Բասկովը Կրեմլում կայացած համերգի ժամանակ խոստովանել են, որ բաժանվում են։

2011 թվականի սեպտեմբերի 16-ին Օքսանան հայտարարել է, որ դրանից կես տարի առաջ ամուսնացել է ԱԴԾ սպայի՝ Անդրեյ Բորոդինի հետ, որն այժմ ՌԴ նախագահի վարչակազմի աշխատակիցն է[20]։ Այդ ամուսնության մասին Ֆյոդորովան բազմիցս նշել է, որ գտել է իր կանացի երջանկությունը և ամուսնու հետ իրեն զգում է ինչպես քարե պատի հետևում[14]։

Որդին՝ Ֆյոդորը[21], ծնվել է 2012 թվականի մարտի 6-ին։ Մամուլում նշել է, որ ցանկանում է որդուն մեծացնել ուղղափառ ավանդույթներով, և որ նա գնա զինվորական ուղով[14]։

2012 թվականի դեկտեմբերի 6-ին հարցազրույցի ժամանակ հաղորդել է, որ վերցրել է ամուսնու ազգանունը և հիմա անձնագրով Բորոդինա է[3]։

Դուստրը՝ Ելիզավետան, ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին[22]։

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2008 – Твоя любовь (Դիմա Բիլանի հետ համատեղ, «Ոսկե ձկնիկը» մյուզիքլ)[23]
  • 2009 – Права любовь (Նիկոլայ Բասկովի հետ համատեղ)
  • 2010 – На шаг один
  • 2011 – Всё из-за тебя
  • 2012 – Моя доктрина

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2005–2006 – Գեղեցիկ մի ծնվիր – կամեո
  • 2006 – Եղևնի
  • 2007 – Սոֆի – Սոֆի
  • 2008 – «Ոսկե ձկնիկ»

Հնչյունավորում խմբագրել

  • 2010 – Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ – Բարբի
  • 2008 – Թինկեր Բել – (ԱՄՆ, անիմացիոն) – Կլարիոն թագուհի

Հաղորդումներ խմբագրել

  • «Ֆորտ Բոյար» Լեոնիդ Յարմոլնիկի հետ միասին (2003–2004 թվականներ), 2006 թվականին՝ թիմի անդամ
  • «Բարի գիշեր, երեխաներ»
  • «Շաբաթօրյակ»
  • «Շաբաթ երեկո»
  • «Պարեր աստղերի հետ» – 2007 թվական, Օքսանա Ֆյոդորովա և Ալեքսանդր Լիտվինենկո

Պարգևներ խմբագրել

  • 1999 – «Միսս Սանկտ Պետերբուրգ»
  • 2001 – «Միսս Ռուսաստան»
  • 2002 – «Միսս Տիեզերք 2002»
  • 2012 – BIAF՝ բարեգործական աշխատանքներում ունեցած ներդրումների համար (Լիբանան, Բեյրութ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20120318050307/http://fedorova-oksana.com/private/bio/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Оксана Фёдорова: Теперь я - Бородина!
  4. «Хустин Пасек (Justine Pasek) — великая красавица Панамы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. AFP I'm not married, says dethroned Miss Universe(անգլ.) // The Sydney Morning Herald. — 25 сентября 2002.
  6. RALPH R., ORTEGA TRACY AND CONNOR TRUMP'S UNIVERSE He drops Russian cop, crowns Miss Panama(անգլ.) // NEW YORK DAILY NEWS. — 25 сентября 2002.
  7. «Оксана Фёдорова в гостях у Игоря Ружейникова и Сергея Минаева». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  8. Скандальное интервью Оксаны Фёдоровой Говарду Стерну. — YouTube
  9. Оксана Фёдорова: $ 150 тысяч — мой самый большой гонорар Արխիվացված 2007-03-10 Wayback Machine // Труд. — № 232. — 2006.
  10. 10,0 10,1 «Вести.Ru: Фёдорова Оксана Геннадьевна». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  11. Коллекция Оксаны Фёдоровой в магазине «Магия Золота»
  12. ГУМАНИТАРНЫЙ ФОНД ОКСАНЫ ФЁДОРОВОЙ.
  13. «Воин непобедимый. Покровская башня Псковской крепости увенчана символом воинского единства». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. 14,0 14,1 14,2 Оксана Федорова: «С мужем я чувствую себя как за каменной стеной» — ЖИЗНЬ
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Аргументы и факты — Оксана Федорова: «Не хочу из одних отношений прыгать в другие» — «АиФ Суперзвёзды», № 03 (105) от 13.02.2007». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. 16,0 16,1 Оксана Федорова выходит замуж // KP.RU
  17. 17,0 17,1 17,2 Экс-жених «Мисс Вселенная» танцор Александр ЛИТВИНЕНКО: Я знал, что Оксана выйдет замуж не за меня! // KP.RU
  18. Певец Николай Басков объявил о своей свадьбе — Корреспондент
  19. «РАЗВОДЫ.ru — Оксана Федорова наконец-то развелась». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. Новости знаменитостей: Экс-«мисс Вселенная» Оксана Федорова тайно выписалась с сыном из роддома — Твой День
  21. «Оксана Фёдорова . Горячие новости: Оксана Федорова стала мамой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. Оксана Федорова во второй раз стала мамой
  23. «Dima Bilan- your love (Дима Билан - Твоя любовь) - YouTube». Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Ֆյոդորովա» հոդվածին։