Օրփեոսը դժոխքում
«Օրփեոսը դժոխքում» (ֆր.՝ Orphée aux enfers), ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախի օպերետ 2 գործողությամբ։ Լիբրետտոն գրել են Հեկտոր Կրեմյոն և Լյուդովիկ Գալևին։ Առաջնախաղը տեղի է ունեցել Փարիզում 1858 թվականի հոկտեմբերի 21-ին։ Թատերական բեմադրության նկարիչը եղել է Գյուստավ Դորեն, որը հետագայում հայտնի է դարձել Աստվածաշնչի նկարազարդումներով[1]։
Օրփեոսը դժոխքում ֆր.՝ Orphée aux Enfers | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերետ |
Կոմպոզիտոր | Ժակ Օֆենբախ |
Լիբրետտոյի հեղինակ | Հեկտոր Կրեմյո, Լյուդովիկ Գալեվի |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Հին հունական դիցաբանություն |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 21, 1858 |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Orphée aux Enfers Վիքիպահեստում |
Պատմությունն ստեղծված է Օրփեոսի և Եվրիդիկեի հին հունական առասպելի հիման վրա, որի համաձայն Օրփեոսը պետք է իջներ անդրաշխարհ, որպեսզի վերադարձներ իր սիրելի Եվրիդիկեին։
Օպերետը ներառում է կանկանի հայտնի տեսարանը («դիվային քառատրոփ»)։ Այդ երաժշտությունը ամենից հաճախ է կիրառվում կանկան պարերի ընթացքում։
Գործող կերպարներ խմբագրել
- Հասարակական կարծիք
- Օրփեոս՝ հույն երաժիշտ, տենոր
- Եվրիդիկե՝ նրա կինը, սոպրանո
- Յուպիտեր՝ գլխավոր աստված, բարիտոն
- Յունոնա՝ նրա կինըմեցցո-սոպրանո
- Պլուտոն՝ անդրաշխարհի աստված, բաս
- Մերկուրի՝ առևտրի ու գողության աստված, տենոր
- Մարս՝ ռազմի աստված, բարիտոն
- Բաքոս՝ խնջույքների աստված, բաս
- Դիանա՝ որսորդության աստվածուհի, սոպրանո
- Ստիքս՝ Պլուտոնի սպասավոր, բաս
Ինչպես նաև քնարերգության աստված Ապոլոնը, Օլիմպոսի բժիշկ Էսկուլապը, հերոս Հերակլեսը, ի տարբերություն այլ ստեղծագործությունների նաև աստվածներ Միներվան՝ իմաստության աստվածուհին, Վեներան՝ սիրո աստվածուհին, Կուպիդոնը՝ նրա որդին, Ֆորտունան՝ երջանկության աստվածուհին, Հեբեն՝ Օլիմպոսի խոհարարուհին, հունական աստվածություններ, մուսաներ, բաքոսուհիներ և այլն։
Գործողությունները տեղի են ունենում Հին Հունաստանում, Օլիմպոսում և անդրաշխարհում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Владимирская А. Р. Оперетта. Звёздные часы. 3-е изд., испр. и доп. — СПб.: Издательства «Лань», «Планета Музыки», 2009. — 288 с. ISBN 978-5-8114-0874-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրփեոսը դժոխքում» հոդվածին։ |