Օրփեոսականություն, nրփեոսականություն, մ․ թ․ ա․ 8–7-րդ դարերում առաջացած կրոն, հոսանք Ատտիկայում։

Անվանում խմբագրել

Անվանվել է ի պատիվ առասպելական Oրփեոսի։ Օրփեոսականությունը օգտագործել է Դեմետրեի ու Դիոնիսոսի՝ երկրագործության հմայության հետ սերտորեն կապված պաշտամունքները, որը հիմք է տալիս այն համարել գյուղացիության գաղափարախոսություն։

Օրփեոսականությանի ղեկավարներ խմբագրել

Օրփեոսականությանի ղեկավարները՝ մարգարեներն ու բժշկողները, քարոզել են քավության և անդրշիրիմյան հատուցման գաղափարներ, պաշտպանել ճգնակեցությունը, հոգին համարել են բարի «նախասկիզբ» իսկ մարմինը՝ չար կամ հոգու «զնդան»։ Օրփեոսականությունին է վերագրվում հոգու վերաբնակության մասին ուսմունքը։ Օրփեոսականությունի գաղափարներն ընդունեցին պյութագորասականները, մասամբ՝ Պլատոնը, հետագայում՝ քրիստոնեությունը։ Մ․ թ․ ա․ 5-րդ դարերում Օրփեոսականությունը վերասերվեց միստիկական պաշտամունքների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 602