Օրուրո (իսպաներեն ՝ Oruro, կեչուա՝ Ururu) , քաղաք Բոլիվիայում, համանուն դեպարտամենտի մայրաքաղաքը։ Բնակչությամբ 6-րդ քաղաքն է (210 000)։ Գտնվում է ծովի մակարդակից 3710 մ բարձրության վրա։ Բոլիվիայում նույնանուն մարզի կենտրոնն է։ Մինչև հանքարդյունաբերության անկում ապրելը և վերջնական փակվելը (1990-ականներ) Օրուրոն եղել է երկրի հանքաարդյունաբերության կենտրոնը։ Այնտեղ արտադրվել է անագ, արծաթ, վոլֆրամ, ոսկի, ծարիր, ծծումբ և պղինձ։

Քաղաք
Օրուրո
իսպ.՝ Oruro
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
Հիմնադրված է1606 թ.
Մակերես1633 կմ²
ԲԾՄ3710 մ
Բնակչություն210 000 մարդ (2007)
Ժամային գոտիUTC-4, ամառը UTC-3
Պաշտոնական կայքmioruro.com (իսպ.)
Օրուրո (Բոլիվիա)##
Օրուրո (Բոլիվիա)

Մեր օրերում առավել մեծ կարևորություն են ձեռք բերում գյուղատնտեսությունը, կերամիկայի և մետաղների մշակումը։ Օրուրոն, որը երկաթգծով կապված է մեծ քաղաքների հետ, մինչ այժմ էլ հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց։ Երկրի կարևոր ճանապարհները անցնում են Օրուրոյով և հենց դա էլ նպաստում է քաղաքի զարգացմանը։

Մշակույթ խմբագրել

Քաղաքը Օրուրո են անվանել տեղի հնդկացիները։ Բնակավայրը հայտնի է իր կառնավալով։ Վերջինս 2001 թվականին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՈյի ցանկի մեջ։ Այն իր մեջ կրում է հնդկացիների կրոնի մինչկոլումբոսյան տարրեր։

Տրանսպորտ խմբագրել

Օրուրոյով է անցնում № 1 մայրուղին, որը հյուսիսում կապում է Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի և հարավում Պոտոսիի հետ։ Մայրուղուն կից անցնում է նաև երկաթուղին, որը կրկին գնում է դեպի Լա Պաս։ Օրուրոյից հարավ անցնում է երկաթգիծ, որի վերջնակետն է Չիլիի Անտոֆագաստա քաղաքը։

Քույր քաղաքներ խմբագրել

Հուշարձաններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Crespo Rodas, Alberto: La Fundación de San Felipe de Austrie y Asiento de Minas de Oruro. в: Revista Histórica. Organo de la Academia Nacional (Instituto del Peru) Tomo XXIX, Lima, 1966.
  • Mesa, José /Gisbert, Teresa: Oruro. Origen de una Villa Minera. в: La minería Hispana e Iberoamericaca. Contribución a su investigación histórica. Vol.1, Leon, 1970.
  • Salamanca Trujillo, Hugo: La Proclama Patriotica de Oruro. Valoración histórico-social del manifesto de agravios. в: Revista Universidad Segunda Epoca, No.1, Oruro 1975.
 
Օրուրոյի համայնապատկերը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրուրո» հոդվածին։