Օրյոլ՝ քաղաք Ռուսաստանում (1566[38] թվականից), Օրյոլի մարզի և Օրյոլի շրջանի վարչական կենտրոնն է, որի մեջ ինքը չի մտնում։ Լինելով տարածաշրջանային նշանակություն ունեցող քաղաք, Օրյոլում ձևավորվել է քաղաքային ինքնավար շրջան։ Քաղաքը տեղակայված է Մոսկվայից 368 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռուսաստանի Եվրոպական մասի բարձրավանդակում։ Նա գտնվում է երկու գետերի՝ Օկայի և իր վտակ Օրլիկի ափերին։ Օրյոլն ու Օրյոլի մարզը հանդիսանում են Ռուսաստանի դաշնության Կենտրոնական դաշնային շրջանի մի մասը, ինչպես նաև կազմում են Ռուսաստանի Կենտրոնական տնտեսական շրջանը։ Ռազմական փառքի քաղաք է 2007 թվականի ապրիլի 27- ից։

Քաղաք
Օրյոլ
Oriol
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՕրլովի մարզ
Օրլովի մարզՕրլովի մարզ
Ներքին բաժանում4
ՔաղաքապետԱլեքսանդր Սերգեևիչ Մուրոմսկի
Հիմնադրված է1566 թիվ| 21 սեպտեմբերի 1566 թվական թ.
Առաջին հիշատակում1566 թիվ| 21 սեպտեմբերի 1566 թվական
Մակերես121,2[1] կմ²
ԲԾՄ170 = մ
Բնակչություն
Բնակչության թվաքանակը
1811[2]1840[2]1856[2]1863[2]1897[3]1913[2]1914[2]
24 60032 60035 30035 00070 00095 10096 200
1923[2]1926[3]1931[4]1933[5]1939[6]1956[7]1959[8]
71 10076 00078 10691 300110 564128 000151 521
1962[2]1967[2]1970[9]1973[2]1975[10]1976[11]1979[12]
174 000209 000232 216257 000284 000284 000304 971
1982[13]1985[14]1986[11]1987[15]1989[16]1990[17]1991[11]
319 000322 000325 000335 000336 862338 000345 000
1992[11]1993[11]1994[11]1995[14]1996[14]1997[18]1998[14]
347 000347 000346 000344 000344 000348 000343 000
1999[19]2000[20]2001[14]2002[21]2003[2]2004[22]2005[23]
346 500344 500338 800333 310333 300331 300329 400
2006[24]2007[25]2008[26]2009[27]2010[28]2011[29]2012[30]
326 000323 000320 800319 054317 747317 900319 138
2013[31]2014[32]2015[33]2016[34]2017[35]2018[36]2019[37]
318 136317 076319 550319 651318 633315 308311 625
 մարդ (
Բնակչության թվաքանակը
1811[2]1840[2]1856[2]1863[2]1897[3]1913[2]1914[2]
24 60032 60035 30035 00070 00095 10096 200
1923[2]1926[3]1931[4]1933[5]1939[6]1956[7]1959[8]
71 10076 00078 10691 300110 564128 000151 521
1962[2]1967[2]1970[9]1973[2]1975[10]1976[11]1979[12]
174 000209 000232 216257 000284 000284 000304 971
1982[13]1985[14]1986[11]1987[15]1989[16]1990[17]1991[11]
319 000322 000325 000335 000336 862338 000345 000
1992[11]1993[11]1994[11]1995[14]1996[14]1997[18]1998[14]
347 000347 000346 000344 000344 000348 000343 000
1999[19]2000[20]2001[14]2002[21]2003[2]2004[22]2005[23]
346 500344 500338 800333 310333 300331 300329 400
2006[24]2007[25]2008[26]2009[27]2010[28]2011[29]2012[30]
326 000323 000320 800319 054317 747317 900319 138
2013[31]2014[32]2015[33]2016[34]2017[35]2018[36]2019[37]
318 136317 076319 550319 651318 633315 308311 625
)
Խտություն2628,77 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+ 4
Հեռախոսային կոդ4862
Փոստային ինդեքս302000
Փոստային դասիչ302000 - 302499
Պաշտոնական կայքorel-adm.ru
Օրյոլ (Ռուսաստան)##
Օրյոլ (Ռուսաստան)

Ստուգաբանություն խմբագրել

Ժողովրդական էթիմոլոգիան քաղաքի անունը կապում է 1566 թվականին քաղաքի հիմնադրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ռուսաստանի պետական հարավային սահմանները Ղրիմի թաթարների արշավանքներից պաշտպանելու համար Իվան Ահեղի նախաձեռնությամբ սկսվեցին քաղաք-ամրոցի շինարարական աշխատանքները։ Երբ սկսեցին շինարարական աշխատանքների համար Օկայի ափից առաջին կաղնին կտրել, ծառի վրայից երկինք թռավ մի հսկա արծիվ։ Ահա և տերը — ասաց աշխատողներից մեկը։ Իվան Ահեղը, լսելով այս խոսքերը, հրամայեց քաղաքն անվանել այդ թռչունի անունով։ Գիտական տարբերակի համաձայն, անունը կարող է բխել «Օրել» (Orel) գետի հիդրոնիմից (Օկայի ձախ վտակը), որը հիշատակվում է 1627 թվականին գրված «Книга Большому Чертежу» գրքի մեջ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսին, որպես Օռլիկ։ Կան նաև անվան հետ կապված այլ տարբերակներ, որոնցից են բալթյան բազմալեզու հիդրոնիմները՝ պրուս. Arle (հետո Orlen), Arelen, Erling; լիտ. Arlìnė, Ar̃liškė, Arlìškės, Arlìškeiai; լատիշ. Arlan̦i, Arlath, Erle; հավանական է նաև Arelen, Erling, Արլեյա, Օրլեյա,Մ. Օրլյոնկա, Օրել[39][40] : Վերջին տարբերակն էլ հետևյալն է՝ լիտ. érlos ‘խոտհնձի մարգագետին’, պրուս. այլ- arelis ‘օրյոլ’, կամ էլ հին եվրոպական լեզվով արտասանվող, կամ հնդեվրոպական *er- ‘շարժում’ և այլ նման տարբերակներ։ Թուրքերեն լեզվով քաղաքի անունը հնչում է որպես երկու գետերի ափին ընկած airyly « անկյունային » տարածք, airy (այըր) 'բաժանված, երկատված, երկճեղման տեղ'։

Պատմություն խմբագրել

Ներկայիս Օրյոլի տարածքում վաղ ժամանակներում բնակություն են հաստատել վյատիչները (Արևելա - սլավոնական ցեղախումբ)։ Դեռևս XII դարում Օկա և Օրլիկ գետերի միացման տարածքում եղել են Չերնիգովյան իշխանության բնակավայրեր[41]։ 1566 թ.-ին, Իվանի Ահեղի հրամանով հիմնադրվել է Օրյոլ ամրոցը՝ Ռուսաստանի թագավորության հարավային սահմանները պաշտպանելու նպատակով։ Այդ տարին համարվում է քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվը։ 1577 թ.-ին Օկայի աջ ափին հայտնվեցին կազակական բնակավայրեր (արվարձաններ), որտեղ բնակվում էին կազակները։ Արվարձաններում եղել է Պոկրասովկյան եկեղեցի, որը հենց այդպես էլ կոչվել է՝ «Покровская казачья»: 1708 թվականին քաղաքը միացավ Կիևի նահանգին, իսկ 1719 թվականին դարձավ Օրլովյան մարզկենտրոն։ Եկատերինա II հրամանով 1778 թվականի փետրվարի 28 -ից (մարտի 11) և սեպտեմբերի 5 -ից (19) պաշտոնապես հաստատվեցին Օրլովյան նահանգը և Օրլովի մարզը։ Օրյոլը դարձավ նահանգի վարչական կենտրոն։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 7,7 հազար մարդ։ 1779 թ. Նոյեմբերի 16-ին հաստատվել է Օրյոլի առաջին կանոնավոր պլանը` ապահովելով քաղաքի շինարարության հստակ կարգ։ Քաղաքը զգալիորեն ընդլայնվել էր և գետերը նրան բաժանել էին երեք մասի՝

  1. Կրոմսկյան մաս — Հին քաղաք;
  2. Մոսկովյան մաս - Զաոկսկայա հատված;
  3. Զաորլիցկյան մաս - Վերին քաղաք։

Յուրաքանչյուր մասում գործում էին առևտրի կենտրոններ։ Օրյոլի կանոնավոր նախագծի համաձայն նախատեսված էր քաղաքում կառուցել ուղիղ, լայն փողոցներ և նրանց երկու կողմերում կառուցել միայն քարե շենքեր։ 1820 թվականից Օրյոլը դարձավ Օրլովյան թեմի եպիսկոպոսների նստավայրը, որը բացվել էր 1788 թվականին։ Արքեպիսկոպոսների տունը Սեվսկայից տեղափոխվեց Ուսպենսկի վաանական համլիրի տարածքորտեղ գործունեություն ծավալեց մինչև 1920 թվականը։ 1850 թվականին Օրյոլում կառուցվեցին առաջին աղյուսապատ ճանապարհները, որոնք ձգվում էին հայրապետական տան մոտից, անցնում էին բանտային ամրոցի մոտով, մարզպետարանի պատուհանների տակով մինչև Բալխովյան փողոց։ Իսկ Բալխովյան փողոցի հիմնական շինարարական աշխատանքներն սկսվեցին 1856 թվականի ամռանը։ Մեծ կարևորությաուն ունեցող կառույց էր 1855 թվականին ստեղծված քաղաքային մասնագիտացված հրշեջ ծառայությունը; 1859 թվականին առաջին անգամ գործարկվեց հեռագրատունը։ 1862 թվականին քաղաքում տեղակայվեց հեռագրային կապ ոստիկանական բաժանմունքների միջև, որոնք գտնվում էին քաղաքի տարբեր մասերում։ 1860—1870 թվականների բարեփոխումները զգալի ազդեցություն ունեցան քաղաքային կյանքի բոլոր ոլորտների վրա։ Զարգացավ բանկային համակարգը. 1903 թվականին ստեղծվեց Հյուսիսային բանկի մասնաճյուղ, որը ռուս-ասիական բանկի Օրյոլի մասնաճյուղն էր և ձևավորվեց 1910 թվականին (շենքը պահպանվել է)։ 1863 թվականին Օրյոլում արդեն կար առաջին ջրատարը։ Խոշոր ձեռնարկատեր Բայկովսկու կողմից Լևաշովյան բլրի վրա կառուցվեց ջրատար, որը ջուր էր քաշում Օկայից։ Լևաշովյան բլուրն այն ժամանակ կովում էր Օրյոլի նահանգապետի աղգանունով (նախկինում բարձունքն անվանվել է Գեորգևյան, հետո Բոլխովյան, ավելի ուշ՝ Պրոլետարյան)։ 1928 թվականին Օրյոլ նահանգը լուծարվեց, քաղաքը մտավ Կենտրոնական- Սևահողային նահանգի կազմի մեջ (մինչև 1930 թ.- Օրյոլի մարզի կենտրոն դառնալը), 1934 թվականից պատկանում էր Կուրսկի մարզին։ 1937 թվականի սեպտեմբերի 27-ից քաղաքը նորից դարձավ Օրյոլի (նորից ձևավորված Օրյոլի մարզի) մարզկենտրոն։

Կլիմա խմբագրել

Ժամային գոտի խմբագրել

UTC+3 Այժմ այս գոտում՝ 4 անց 11 է
(թարմացնել)
 
UTC+3 ժամային գոտու տեղագրություն՝      UTC+3 ձմեռը հյուսիսային կիսագնդում / ամառը հարավային կիսագնդում     UTC+3 ամառը հյուսիսային կիսագնդում / ձմեռը հարավային կիսագնդում     UTC+3 ամբողջ տարվա ընթացքում     UTC+3 ծովային գոտիներում     Ցամաքը UTC+3 գոտուց դուրս     Ծովային գոտիներ UTC+3 գոտուց դուրս
Նշումներ
Կոդ 54 401
Տեղագրություն
Տեղաշարժ UTC-ից -3 ժ. 30 րոպե
Համարժեք երկայնք 52,5° З
Վիճակագրություն
Օգտագործման տարածք մոտ 121,2 կմ²
Բնակչություն մոտ 318 633 մարդ
Խտություն մոտ Expression error: Unexpected number. մարդ/կմ²
Երկրների թիվ 1

Օրյոլը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում (Մոսկվայի ժամանակ)։ UTC- ի նկատմամբ կիրառելի ժամանակի հաշվարկը +3: 00[42] աստղագիտական կեսօրը սկսվում է ժամը 12:36։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օրյոլում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Քաղաքի կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմեռը չափավոր է։ Ձմռան առաջին կեսը համեմետաբար մեղմ է երկրորդ կեսից, հաճախակի տաքացումներով։ Հունվարից փետրվար պահպանվում է ցուրտ եղանակը, հնարավոր են նաև խիստ սառնամանիքներ։ Փետրվարը ամենածանր ձմեռային ամիսն է։ Մարտը ցուրտ է, գարնան եղանակային փոփոխություն նկատվում է ապրիլի առաջին օրերին։ Ամառը ուղեկցվում է փոփոխական եղանակներով՝ շոգ օրերին հաջորդում են զով եղանակները։ Լինում են ուժեղ շոգեր՝ առանց անձրևների, կամ միայն անձրևոտ օրեր և թեթև քամիներ։ Աշունը նույնպես տաք է։ Օրյոլն այն եզակի քաղաքներից է, որտեղ մարտ ամսին գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը։

Մինչ այսօր գրանցված ամենացածր ջերմաստիճանը 1964 թվականի մարտի 7-ին էր՝ −37,8 °С: Ամենաբարձր ջերմաստիճանը 2010 թվականին էր, ռեկորդային բարձր ջերմաստիճան, որ տևել է մի քանի օր։ Այդ թվականի օգոստոսի 5-ին ջերմաստիճանը հասավ մինչև 39,5 °С: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 6,2 °С:

Սիմվոլիկա խմբագրել

Զինանշան խմբագրել

Օրյոլ քաղաքի դրոշի   և զինանշանի   մասին 1997 թվականի դրույթում գրված է. «Հոդված 1.1. Օրյոլ քաղաքի զինանշանն այն պատմական զինանշանն է, որը հաստատվել է 16.08.1781 թ. (Հետագա փոփոխություններով) և ունի հետևյալ նկարագրությունը. «Կապույտ դաշտում սպիտակ քաղաք է, որի դարպասի վրա սև արծիվն է»։ 1988 թվականին ստեղծվել է զինզաշան, որի հիմքում ընկած էր 1781 թվականի պատմական զինանշանը, միայն թե այստեղ արծվի վրայից հանված էր պսակը, որը նրան ավելի սխեմատիկ էր դարձնում։ 1997 թ. Զինանշանի մասին օրենքը թույլ էր տալիս օգտագործել ինչպես պատմական զինզնշանը, այնպես էլ 1988 թ-ին ստեղծված խորհրդանիշը։ 2010 թ.-ին Մոսկվայի հատուկ հանձնաժողովը Օրյոլի զինանշանը ճանաչել է զինանիշագիտության գործող կանոններին անհամապատասխան։ Օրյոլի քաղաքապետ Վիկտոր Սաֆյանովը նոր զինանշանի գաղափարի համար հայտարարեց մրցույթ, դարձյալ հիմք ընդունելով 1781 թվականի պատմական զինանշանը։ Հուլիսին ներկայացվեցին նոր նախագծեր։ Քաղաքապետը հանձնաժողով ստեղծեց, որն ընտրելու էր արծվի, որպես հիմնական սիմվոլի պատկերը։ Սակայն նոր զինանշանի ընտրության գործընթացը ձգվեց մինև տարվա վերջը[43], սակայն, այդպես էլ որոշում ընդունվեց։

Բնակչություն խմբագրել

Ռուսաստանի քաղաքացիների թիվը

Ազգային կազմ

Համաձայն 2010 թ. Համառուսական մարդահամարի[44]։ ռուսներ (96,8 %), ուկրաինացիներ (1,1 %), հայեր (0,4 %), բելառուսներ (0,3 %), ազերիներ (0,2 %), թաթարներ (0,1 %), հրեաներ (0,1 %) այլ (1 %).

ժողովրդագրություն
Տարի 1990 1999 2001 2003 2005 2010
Ծնվածների թիվը, 1000 ազգաբնակչություն 11,2 6,8 7,5 8,8 8,7 10,8
Մահացածների թիվը, 1000 ազգաբնակչություն 9,8 13,6 15,1 14,8 15 17,4
Բնական աճ (նվազում), 1000 ազգաբնակչություն 1,4 −6,8 −7,6 −6 −6,3 −6,6

Վարչական բաժանում խմբագրել

Քաղաքը բաժանված է 4 շրջանների։ Գործարանային (ամենահին, մեծ և խիտ բնակեցված), Սովետական, Երկաթուղային և Հյուսիսային (ամենաերիտասարդ)։

Շրջաններ Բնակություն, մարդ
Երկաթուղային 63 258 հազար
Գործարանային 107 678 հազար
Հյուսիսային 67 856 հազար
Սովետական 79 841 հազար

Քաղաքի վարչական շրջանները համարվում են տարածքային ստորաբաժանումներ, որոնք չունեն համայնքների կարգավիճակ[45]։

Քաղաքապետեր խմբագրել

Ղեկավարներ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Արդյունաբերություն խմբագրել

Քաղաքի արդյունաբերական արտադրանքների մեջ ամենաշատ առաքվող ապրանքների ծավալներն են՝ սննդամթերք, ներառյալ խմիչքները` 28.8%, մեքենաների և էլեկտրական սարքավորումների արտադրություն՝ 27.3%, ոչ մետաղական հանքանյութերի արտադրություն՝ 19.9%, մետաղագործական արտադրություն և պատրաստված մետաղական արտադրատեսակների արտադրություն` 18.0%: 2010 թվականին սեփական արտադրության, իրագործված աշխատանքների և ծառայությունների գծով առաքվող ապրանքների ծավալը կազմում էր 25,7 միլիարդ ռուբլի։

Քաղաքի հիմնական արդյունաբերական ձեռնարկությունների թվում են՝

Ֆաբրիկաներ, գործարաններ խմբագրել

  • ООО «Պրոհիմ» — լվացքի մեքենաների և չոր մաքրող սարքավորումների ռուսական արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը
  • ԲԲԸ «Գամմա» (գուլպաների արտադրության խոշորագույն ֆաբրիկա)
  • «Դորմաշ» (ճանապարհաշինության մեքենաների գործարան) — ներկայումս սնանկության վարույթում,
  • Ժիվմաշ[46] — производство креплений для перемещения мясных туш (троллеев).
  • «ԿՄ Գրուպ» (նախկին ԶԱՕ «Վելոր») ԲԲԸ Kerama Marazzi Group (Իտալական կերամիկական սալիկների գործարան)
  • « Մ. Գ. Մեդվեդևի անվան մեքենաշինական գործարան»[47] հիմնադրված Կալե եղբայրների կողմից 1868 թվականին։ 1922 թվականից կրում է Քաղաքացիական պատերազմի հերոս Մ. Գ. Մեդվեդևի անունը։ Արտադրում է կաշվե իրերի և կոշկեղենի արտադրության տեխնոլոգիական սարքավորումներ և պահեստամասեր։ 1966 թվականին գործարանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, իսկ 1968 թվականի հուլիսի 7-ին տեղադրվեց հուշատախտակ։ Վերանորոգումից հետո գործարանն ունեցավ ևս երկու արտադրամասեր, որոնք արտադրում էին գյուղատնտեսական նորագույն սարքավորումներ։ Կիսակառույց մի հատվածը վաճառվեց։ Գործարանի տարածքի մի մասն էլ վարձույթով տրվեց։
  • Գործարան «Նաուչպրիբոր»  — Ռենտգենյան սարքավորումների և նյութերի արտադրություն։ Մինչև 2000-ական թվականները արտադրվում էին մազերը գանգրացնելու ունելի, մկրատներ և մանիկյուրային հավաքածուների ամենալավ և ամենաէժան տեսականին։
  • Մետաղական կոնստրուկցիաների գործարան և բեռնաթափման սարքավորումներ - Կրկնակի ներդիրների ամբարձիչներ, կամրջակով ամբարձիչներ, հենակավոր ամբարձիներ, բարձակային ամբարձիներ, ամբարձիչ «Պիոներ», ձեռքի կռունկներ, շեղագերան, մալուխային թմբուկներ, կռունկուղիներ, կոմունալ սարքավորումներ։
  • Օրյոլի պողպատե գլանվածքների  գործարան (ՕՍՊաԶ) (Սեվեդրստալ Մետիզ, Օրյոլի մասնաճյուղ) — հիմնադրված 1967 թվականին, 2004 թ. դարձած ԲԲԸ՝ «Սեվերստալ»։ Արտադրում է ամրակներ[48]։
  • ՊրոմՎենտ — օդափոխության սարքավորումների արտադրություն (օդորակիչներ, փականներ, օդափոխիներ, սենդվիչ-ծխնելույզներ)։ Մետաղական շինվածքների պատրաստում՝ պատվերով (պլազմայի կտրում, կռում...):
  • Պրոտոն-Էլեկտրոտեկս — ուժային էլեկտրոնիկայի արտադրություն։
  • Օրյոլկոմպրեսսորմաշ — նոր սերնդի պտուտակային և պտուտակավոր կոմպրեսորներ, պտտվող կոմպրեսորներ, եռակցման և պոմպային միավորներ, գնդակներ և փակ փականներ։
  • «Օրյոլսիբգազապարատ» ՓԲԸ — պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրություն։
  • «Օրյոլտեկմաշ» — տեքստիլ գործարան[49]։
  • «Օրյոլ-կահույք»
  • Կոշիկի ֆաբրիկա «ՕԿԱ» (այս պահին փակման եզրին է)
  • «Retinoid» ՓԲԸ նախնական ստանդարտ հետազոտությունների կենտրոն[[50]]
  • Բաց բաժնետիրական ընկերություն «Ռուբին Էլեկտրոնիկի»[51] — նախկինում կոչվում էր Կ. Ն. Ռուդնևի անվան գործարան
  • «Սանոֆի- Ավենտիս Վոստոկ» (Sanofi-Aventis ինսուլինի գործարան, կազմակերպվել է ֆրանսիական «Bioton-Vostok» դեղագործական ընկերության հիման վրա, որը հիմնադրվել է 2009 թ. վերջում և անվանվել է Sanofi-Aventis)[52]
  • «Սինարա տրանսպորտային մեքենաների ծառայություն» ՍՊԸ-ի մասնաճյուղ` Օրյոլի լոկոմոտիվային պահոց - երկաթուղային տրանսպորտի կարիքների համար՝ էլեկտրական լոկոմոտիվների և շոգեքարշների վերանորոգում
  • «Steklomash Orel» (ԱՊՀ երկրներում ապակու արդյունաբերության և շինանյութերի արդյունաբերության համար նախատեսված սարքավորումների միակ գործարանը)։ Հիմնադրվել է 1974 թվականին[53]
  • ՓԲԸ «Հաշվիներ»[54] — գազերի հաշվիների արտադրություն, 2017 թվականից սկսել է նաև ջրաչափերի արտադրություն
  • ՓԲԸ-ի Օրյոլի մասնաճյուղը` Գ.Կ. Տավրիդա Էլեկտրիկ - կոմուտացման սարքավորումների արտադրություն, ամբողջական ավտոմատացված համակարգ, ավտոմատացված սարքերի և բաշխիչ ցանցերի ավտոմատացման միջոցների արտադրություն
  • ԲԲԸ «Ֆրիգոգլասս- Եվրասիա» (առևտրային սառնարանային սարքավորումների արտադրություն)
  • Ֆաբեր — միկրոալիքային սարքավորումների արտադրություն, հիմնականում՝ կոմուտատորների։  TM IEK- ի կաբինետների (պահարանների) արտադրողներից մեկը։ Այն հավաքում է նաև ջրային աշտարակներ։
  • «Քիմտեքստիլմաշ» ՓԲԸ — նախկին Orel արդյունաբերական հսկան այժմ արտադրում է մխոցներ պտուտակային կոմպրեսորներ մի քանի արտադրամասներում։ Գործարանի հսկայական տարածքը վարձակալված է այլ ձեռնարկությունների կողմից[55]։

Շինարարական համալիրի ձեռնարկություններ խմբագրել

  • ԲԲԸ «Օրյոլստրոինդուստրիա» գործարան, «Օրյոլստրոյ» ՓԲԸ

Սննդի արդյունաբերության ձեռնարկություններ խմբագրել

  • «Օրյոլի հացամթերքների կոմբինատ» ԲԲԸ
  • «Օրյոլյան Կրիստալլ» (լիկյորի և օղու արտադրություն)
  • «Օրյոլձեթ» ԲԲԸ, Օրյոլի ձեթ արտադրող գործարան, հիմնադրված 1898 թվականին
  • Օրյոլյան հրուշակեղենի գործարան
  • Միսկոմբինատ (այժմ չի աշխատում)

Էներգետիկա խմբագրել

 
Օրյոլի ՏԵՑ

Ընկերություն,որն աշխատում է շուկայում։ Օրյոլի ՏԵՑ, «ТГК-4» ԲԲԸ օրյոլյան մասնաճյուղ , «էլեկտրական էներգիայի արտադրություն», «Օրյոլբլէներգո» ԲԲԸ։ 1946 թ-ին Օրյոլի ՋԷԿ-ի շինարարության ընթացքում իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ամերիկյան General Electric ընկերությունը։ 1950-ականների սկզբին քաղաքի արդյունաբերական զարգացման հետ կապված, որոշում կայացվեց կառուցել էլեկտրակայանի երկրորդ ճյուղը։ 1960-ական թվականներին ՀԷԿ-ի վերակառուցման և ընդլայնման նպատակով իրականացվեցին կանոնավոր աշխատանքներ։ Ջեռուցման ցանցերի ընդհանուր երկարությունը հասնում է 50 կմ-ի։ Օրյոլի պատմության մեջ կարևոր իրադարձություն եղավ 1978-ին, երբ գործարկվեց 10 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկը։ Այդ ժամանակից սկսված Օրյոլի ՏԵՑ-ը ենթարկվել է մի շարք վերակառուցումների, իսկ նրա հզորությունը 2008 թվականին 1946 թ.-ի համեմատությամբ աճել է 165 անգամ։ Մինև 1991 թվականը գործարկվել են 3 էներգաբլոկներ։ {{|03|06|2016}}:

Բանկեր խմբագրել

 
Ռուսաստանյան բանկի տարածաշրջանային կառավարում

Օրյոլում գործում են Ռուսաստանի կենտրոնական բանկի մասնաճյուղը, «Խնայբանկը», «Տեմպբանկը», «Կուրսկպրոմբանկը», «Մակ-Բանկը», (закрыт в 2015 году), «Мособлбанка» (закрыт в 2015 году), «Ренессанс Капитал», «Хоум Кредит», «Уралсиб», «Росевробанка», «Սվյազբանկը», «Պրոբիզնեսբանկը», «Ռուսֆինանս Բանկը», «Յունիստրում Բանկը», «Տրաստը», «ֆորուս Բանկը», «ՄԴՄ Բանկը» (փակվել է 2016 թվականին), «Ավանգարդը», «Մոսկոմպրիվատ Բանկ» (այժմ — «Բինբանկ»), «Ռոսսելխոզբանկը», «Ռաֆֆայզենբանկը», «Ռուսական Ստանդարտ Բանկը», «Լանտա-Բանկը», «Ռեգիոնների զարգացման ռուսական բանկը», «Ցերըիխ» (ճգնաժամի է ենթարկվել 2016 թվականից), «Հյուսիսային ծովի երթուղու բանկը», «Ֆորուս Բանկը», «Յունի Բանկը», «ՕՏՊ Բանկը», ՊԱՕ «ՎՏԲ» (փակվել է 2015 թվականին), «Մոսկվայի արդյունաբերական բանկը», «Ռոսբանկը», «Ֆինանս Բիզնես Բանկը», «Փոխօգնություն», «ԱԲ Ռոսիա», «Ռոստ» բանկը (փակված 2014 թվականից), «Գազպրոմբանկը»։ 2010 թվականին և 2015 թվականից իրականացնում է Ռուսաստանի № 5 Բանկի միջռեգիոնալ դրամական դեպոզիտը։

Տրանսպորտ խմբագրել

Օրյոլը համարվում է իր տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Այստեղով են անցնում 5 կարևորագույն մայրուղիները, որոնք ունեն դաշնային և տարածաշրջանային նշանակություն՝ М2 (E 105), Р92, Р119, Р120, A142 (E 93), 5 երկաթուղիներ։ դեպի Ելեց, Մոսկվա, Կուրսկ, Բրյանսկ, Միխայլովսկի հանք։ Քաղաքն ունի օդանավակայան, որը ներկա նպահին ի աշխատում։ Իր աշխարհագրական դիրքի պատճառով Օրյոլում խիստ կանոնակարգված են տրանսպորտային միջոցների աշխատանքները։ Օրյոլում գործում են բոլոր տիպի քաղաքային տրանսպորտի միջոցները՝ ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս։ Այս տրանսպորտային միջոցները բավարարում են ամբողջ քաղաքի բնակության տեղաշարժը։ В Орле представлены все виды городского наземного транспорта: троллейбус, трамвай и автобус. Эти виды общественного транспорта охватывают всю территорию города. Каждый автобус, трамвай и троллейбус оснащены маршрутоуказателями, информирующими о маршруте следования по городу, обозначенными остановками, а также имеют в салонах подробные схемы движения, дополненные правилами пользования конкретным видом транспорта.

Другие виды транспорта: Речной трамвай на Оке Есть такси и маршрутное такси, а также прокат автомобилей.

Терминалы междугородного транспорта: вокзал Орёл, вокзал Лужки-Орловские, Автовокзал Орёл, а также по Федеральным трассам М2 (E 105), Р92, Р119, Р120, A142.

Օրհներգ խմբագրել

Ներկա պահին Օրյոլը պաշտոնական օրհներգ չունի, սակայն երկար տարիներ, որպես օրհներգ հանդես է եկել Օրլովի հայտնի կոմպոզիտոր Վ.Ս. Կալիննիկովի 1-ին սիմֆոնիայի մեղեդին։ 2010 թվականին քաղաքային խորհուրդն առաջարկեց այն ընդունել որպես պաշտոնական օրհներգ[43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Орловская область в цифрах 2011-2016. Краткий статистический сборник» (PDF). Территориальный орган Федеральной службы государственной статистики по Орловской области (Орелстат). 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 «Народная энциклопедия «Мой город». Орёл (город)». Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին. Վերցված է 2013-10-22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Города с численностью населения 100 тысяч и более человек». Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին. Վերցված է 2013-08-17-ին.
  4. 4,0 4,1 Административно-территориальное деление Союза ССР : [Районы и города СССР на 1931 год]. — Москва: Власть советов, 1931. — XXX, 311 с.
  5. 5,0 5,1 Административно-территориальное деление Союза ССР. На 15 июля 1934 года.
  6. 6,0 6,1 «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  7. 7,0 7,1 «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
  8. 8,0 8,1 «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  9. 9,0 9,1 «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  10. 10,0 10,1 Российский статистический ежегодник, 1998 год
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 «Российский статистический ежегодник. 1994». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-18-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  12. 12,0 12,1 «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  13. 13,0 13,1 Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-12-ին. Վերցված է 2015-05-12-ին.
  15. 15,0 15,1 Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
  16. 16,0 16,1 «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  17. 17,0 17,1 Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
  18. 18,0 18,1 «Российский статистический ежегодник. 1997 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
  19. 19,0 19,1 «Российский статистический ежегодник. 1999 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-14-ին. Վերցված է 2016-06-14-ին.
  20. 20,0 20,1 «Российский статистический ежегодник. 2000 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-13-ին. Վերցված է 2016-06-13-ին.
  21. 21,0 21,1 «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  22. 22,0 22,1 «Российский статистический ежегодник. 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-06-09-ին.
  23. 23,0 23,1 «Российский статистический ежегодник, 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-09-ին. Վերցված է 2016-05-09-ին.
  24. 24,0 24,1 «Российский статистический ежегодник, 2006 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2016-05-10-ին.
  25. 25,0 25,1 «Российский статистический ежегодник, 2007 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-05-11-ին.
  26. 26,0 26,1 «Российский статистический ежегодник, 2008 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  27. 27,0 27,1 «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  28. 28,0 28,1 «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
  29. 29,0 29,1 «Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2016-05-08-ին.
  30. 30,0 30,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  31. 31,0 31,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  32. 32,0 32,1 «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  33. 33,0 33,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  34. 34,0 34,1 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  35. 35,0 35,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  36. 36,0 36,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  37. 37,0 37,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  38. Կաղապար:АТД-80
  39. Поспелов Е. М. Историко-топонимический словарь России. (Досоветский период) / отв. за вып. Н. А. Корчунова. — М.: Профиздат, 2000. — 224 с. — ISBN 5-255-01343-9
  40. Топоров В. Н. Балтийский элемент в гидронимии Поочья. Ч. I. В кн.: Балто-славянские исследования 1986. М.: Наука, 1988; с. 166.
  41. [1]
  42. «Время в Орле, Орловская область, Россия. Сколько сейчас времени в Орле» (ռուսերեն). dateandtime.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  43. 43,0 43,1 Согласно новым положениям Устава Орла, мэр города будет «сити-менеджером»
  44. «Итоги:: Орёлстат». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  45. Устав города Орла
  46. «Живмаш». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  47. Index of /
  48. «Официальный сайт ОАО «Северсталь»». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  49. «По данным официального сайта ОАО «Орёлтекмаш»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  50. «Исследовательский центр в Орле, где животные помогают ученым». Правда об услугах и развлечениях в Орле. 2016 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  51. Рубин
  52. «В Орловской области заработает новый завод «Санофи-Авентис Восток»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  53. Официальный сайт ООО «Стекломаш Орёл»
  54. Счётприбор
  55. По данным официального сайта ЗАО «Химтекстильмаш»(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրյոլ» հոդվածին։