Օրմի[1][2], նաև՝ Քորմի (մալթ.՝ Ħal Qormi. արտասանվում է Oor'mie, անգլ.՝ Qormi կամ Città Pinto, պատմական անվանումը՝ Curmi[3] կամ Casal Fornaro[4][5]), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ կղզու կենտրոնական մասում։ Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է երրորդ տեղը։ 2018 թվականի մարտի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16.324 մարդ[6]։ Ավագ սերնդի խոսակցական լեզուն տեղական բարբառն է։

Բնակավայր
Օրմի
մալթ.՝ Ħal Qormi
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես5 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն93 897 մարդ (մարտ 2014)
Հեռախոսային կոդ356
Պաշտոնական կայքqormilc.gov.mt(անգլ.)(մալթ․)
Օրմի (Մալթա)##
Օրմի (Մալթա)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Օրմին առաջին անգամ հիշատակվել է 1417 թվականին. այդ ժամանակ բնակկավայրում եղել է շուրջ 100 տղամարդ՝ ազգային գվարդիայի ռազմիկներ։

1743 թվականին Մալթայի ուխտի մեծ մագիստր Մանուել Պինտո դե Ֆոնսեկան Օրմիին քաղաքի կարգավիճակ է շնորհել և վերանվանել «Città Pinto»:

19-րդ դարի կեսերից Օրմին դարձել է Մալթայի առևտրաարհեստագործական խոշորագույն կենտրոններից մեկը՝ ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերով, մի բան, որ հազվադեպ էր այն Ժամանակներում։ Այդ տարիներին քաղաքը համբավվել էր նաև պարբերաբար կազմակերպվող ձիարշավային մրցույթներով։

Մշակույթ խմբագրել

Մալթայում Օրմին հայտնի է նաև որպես հացաթխման մայրաքաղաք. երկրի փռերի մեծ մասն այստեղ է գործում։ Որոշ փռեր մինչև օրս աշխատում են ավանդական եղանակով, որպես վառելիք փայտ կամ փայտածուխ են օգտագործում։

Թե՛ քաղաքի բնակիչների և թե՛ հյուրերի, զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում ամեն տարի այստեղ կազմակերպվող երկօրյա «Գինու փառատոնը» և «Թռչնային փառատոնը»։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Գևորգ եկեղեցի (Parish Church of St George) 1585 թ.
  • Հաղթանակի եկեղեցի (Victory Church) XVII դ.
  • Սբ. Սեբաստիան եկեղեցի (Church of St Sebastian) 1940 թ.
  • Սբ. Պետրոս մատուռ (St Peter's Chapel) XVII դ.
  • Սբ. Ֆրանցիսկոսի և սբ. Պողոսի մատուռ (Chapel of St Francis de Paul)
  • Ավետման մատուռ (Chapel of the Annunciation)
  • Սբ. Մարիամ մատուռ (Chapel of Santa Marija tal-Qrejqca)
  • Սբ. Կատարինե մատուռ (Chapel of St Catherine)
  • Loggia Pinto, 1772 թ.
  • Palazzo Stagno

Առևտուր խմբագրել

Քաղաքում գործող առևտրական խոշոր օբյեկտներից են Pavi Shopping Complex համալիրը[7][8], Lidl սուպերմարկետը[9], Shopwise սուպերմարկետը[10]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի օրմեցիներ խմբագրել

  • Օլիվիա Լյուիս — երգչուհի
  • Աբելա Ջորջ — Մալթայի Հանրապետության 8-րդ նախագահ
  • Աբելա Ռոբերտ — վարչապետ

Գրականություն խմբագրել

  • W&R Chambers Limited and Cambridge University Press, Chambers World Gazetteer: an A-Z of Geographical Information, 5th edition, 1988, page 528
  • Barry Turner (ed.), The Statesman's Yearbook: The Politics, Cultures and Economies of the World 2005, Palgrave Macmillan, page 1113

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lonely Planet 2010
  2. TCI 2007
  3. 1953
  4. Cfr. "Casal Fornaro" in Touring Club Italiano, Guida d'Europa e paesi del Mediterraneo. Turchia, Cipro, Malta, Touring editore, Milano, 2008, pp. 598-599.
  5. Pierre Marie Louis “de” Boisgelin de Kerdu, Ancient and Modern Malta Containing a Description of Malta and Goza
  6. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). gov.mt. 16 maja 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016-07-03-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Pavi Shopping Complex – PG plc
  8. Contact Us Արխիվացված 2018-09-02 Wayback Machine - PAVI Supermarket
  9. Store - Lidl.com.mt
  10. Contact us Արխիվացված 2019-02-17 Wayback Machine - shopwise.com.mt

Արտաքին հղումներ խմբագրել