Օրխոմենոս[2](հուն․՝ Ορχομενός), փոքր քաղաք Հունաստանում, հնագույն Օրխոմենա քաղաքի տարածքում։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա[3], Կիֆիսոսի գետի ձախ ափին, Լիվադեայից 11 կիլոմետր հյուսիս-արևելք և Աթենքի կենտրոնից 86 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Կենտրոնական Հունաստանի Բեոտիա պերիֆերիայի նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի բնակչության թիվը կազմում է 5238 բնակիչ։ Տարածքը 43,431 կմ քառ․ է[3]։

Բնակավայր
Օրխոմենոս
հուն․՝ Ορχομενός[1]
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես436,4 կմ²
Բնակչություն4285 մարդ (2021)
Օրխոմենոս (Հունաստան)##
Օրխոմենոս (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Հնագույն Օրխոմենոս քաղաքը[4] (հուն․՝ Ὀρχομενός) Արկադիայում տեղակայված այլ Օրխոմիենոսից տարբերակելու համար կոչվում է Մինիի (Μῐνύειος), որն ըստ մի վարկածի պատկանում էր Հունաստանում բնակվող մինիաների (Miniev) ցեղին, իսկ մեկ այլ վարկածի՝ Մինիա թագավորի և նրա որդու՝ Օրխոմենոսի անունով[5][6][7][8]։

Քաղաքը տեղակայված էր բերրի հովտում, որտեղ Կիֆիսոս գետը թափվում է Կոպաիդու լիճ[9]։ Վերջինս 19-րդ դարում ցամաքում է, ինչի արդյունքում ձևավորվում են ճահիճներ, և քաղաքը տեղափոխվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ակոնտիոն լեռան լանջին։

Հնագիտական գտածոները վկայում են, որ նոր քարի դարի ժամանակից ի վեր Օրխոմենոսի տարածքում գոյություն են ունեցել բնակավայրեր։ Այս շրջանին են վերագրվում 2-6 մետր տրամագծով խրճիթները։ Բրոնզե դարում (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ), Օրխոմենոսը զարգացած քաղաքակրթության կենտրոնն էր։ Պալատը և դամբարանը վկայում են, որ քաղաքը զրգացած է եղել Միկենյան քաղաքակրթության ժամանակաշրջանում։ Այս ժամանակաշրջանում Օրխոմենոսը տիրել էր ողջ Արևմտյան Բեոտիային էր, ներառյալ՝ Գալիարթը[10], , Կորոնիան[11], Լեբադիան և Հերոնեան։ Հոմերոսը նշում է Օրխոմենոսի մասին հիշատակում է «Նավերի ցանկ» աշխատության մեջ, որպես Տրոյական արշավանքի մասնակից, որը Տրոյային էր ուղարկել 30 նավ[5]։ Պատմական ժամանակաշրջանում քաղաքը հայտնի էր Քարիտների պաշտամունքով։ Նրանց սրբարանը գտնվում էր ներկայիս Պանաիյա վանքի տարածքում։ Նրանց պատվին կազմակերպվում էր քարիտների տոնակատարությունը[12][13]։ Էպամինոնդասի (մ.թ.ա. 6-րդ դար) տիրապետության օրոք թեբեցիները Օրխոմենոսից խլեցին իրեն պատկանող քաղաքները և ստիպեցին միանալ Բեոտինյան միության մեջ[14][15]։ Կորինթոսյան պատերազմում Օրխոմենոսը հանդես էր գալիս Սպարտայի կողմից և մոտավորապես Մ․թ․ա․ 364-363 թվականներին ջախջախվում է թեբեցիների կողմից։ Մ․թ․ա․ 353 թվականին ֆոկեացները սկսում են վերականգնել այն, իսկ Փիլիպոս II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու օրոք զարգանում է, սակայն այլևս ձեռք չի բերում նախկին նշանակությունը։ Քաղաքում պահպանվել են հելլենիստական շրջանի ակրոպոլիսի մնացորդները։

Մ․թ․ա․ 85 թվականին Օրխոմենոսի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որում Սուլլան հաղթել է Միհրդատ VI Եվպատորին։

9-րդ դարում քաղաքում կառուցվել է Պանաիյայի վանքը[16]։

Ժամանակակից Օրխոմենտոսը ստեղծվել է 1961 թվականի նոյեմբերի 3-ին, երկու գյուղերի՝ Աթամասի և Պետրոմագուլայի միավորումից[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.eetaa.gr/metaboles/oikmet_details.php?id=24972
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) Արխիվացված 2015-09-21 Wayback Machine. — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 342. — ISSN 1106-5761.
  4. Orchomenus // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 957—958.
  5. 5,0 5,1 Гомер. Илиада. II, 511
  6. Фукидид. История. IV, 76
  7. Страбон. География. IX, с. 415
  8. Павсаний. Описание Эллады. IX, 36, 6
  9. Павсаний. Описание Эллады. IX, 24, 1
  10. Haliartus // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 587. Coronea // Реальный словарь классических древностей / авт.-
  11. Coronea // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 349.
  12. «Харитесии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Нонн Панополитанский. Деяния Диониса. XVI, 129
  14. Павсаний. Описание Эллады. IX, 15, 3
  15. Фукидид. История. IV, 93
  16. «Μονή Παναγίας Σκριπούς. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  17. «Δ. Ορχομενού (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրխոմենոս» հոդվածին։