Օրի Բունիաթյան

հայ դերասան

Օրի Բունիաթյան կամ Իսրայել Ավագի Բունիաթյան (դեկտեմբերի 15 (27), 1895[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 16, 1970(1970-04-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2], Երևան, ՀԽՍՀ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950

Օրի Բունիաթյան
Ծնվել էդեկտեմբերի 15 (27), 1895[1]
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 16, 1970(1970-04-16)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Գործունեություն խմբագրել

Օրի Բունիաթյանը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 14-ին Հին նախիջևան ի Ջահուկ[3] գյուղում, գյուղացու ընտանիքում[4]։ Ավարտել է գյուղական երկդասարանոց դպրոցը։ Երկու տարի աշխատել է որպես հյուսնի աշակերտ։ Աշակերտելու ընթացքում հավաքած գումարով մեկնել է Թիֆլիս ուսումը շարունակելու։ Սակայն կարիքից դրդված անցնում է աշխատանքի, ուսումը թողնելով։ Հենց այդ տարիներին էլ Զուբալովի տանը և Արտիստական թատրոնում տեսել է առաջին թատերական ներկայացումները։

1915-1918 թ մեկնում է ռազմաճակատ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Կարմիր բանակում[5]։ Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մեծ տոհմից կենդանի են մնում ութը։

1919 թվականին ծանոթանում է Հովհաննես Զարիֆյանի հետ և ընդունվում նրա խումբ որպես սիրող դերասան[6]։

1922 թվականից հանդես է եկել Առաջին պետական թատրոնում։ 1932 թվականից նկարահանվել է կինոյում[5]։

Մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում[5]։

Դերեր թատրոնում խմբագրել

Դեր Պիես Հեղինակ
Թագավոր Համլետ Ու.Շեքսպիր
Վանահայր Հին աստվածներ Լ.Շանթ
Սահակ Ժայռ Վրթանես Փափազյան
Կիմբաև Վախ Աֆինոգենով
Մխո Արշալույսին Արմեն Գուլակյան
Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկա Ռևիզոր Նիկոլայ Գոգոլ
Անդրեյ Միտրիչ Կլեշչ (թարգմ․՝ Տիզ) Հատակում Մաքսիմ Գորկի
Վուրմ՝ նախագահի անձնական քարտուղարը Սեր և խարդավանք Ֆրիդրիխ Շիլլեր
Շվայցեր Ավազակները Ֆրիդրիխ Շիլլեր
Դոսուժև Շահավետ պաշտոն Օստրովսկի
Ուսուցիչ Ջրասույզ զանգ Հաուպտման

Դերեր կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անվանում Կերպար
1932 Երկու գիշեր Միսակ
1933 Արևի զավակը Գյուղխորհրդի նախագահ
1933 Լույս և ստվերներ Գյուղխորհրդի նախագահ
1937 Կարո Չիբուխ
1938 Սևանի ձկնորսները Ուսուցիչ Մինաս
1939 Լեռնային արշավ Լևոն
1940 Մեր կոլխոզի մարդիկ Թերթ վաճառող
1947 Անահիտ Արամ
1955 Հասցեատիրոջ որոնումները Պետրոս
1955 Ուրվականները հեռանում են լեռներից Գործկոմի նախագահ
1956 Հովազաձորի գերիները Հարություն
1957 Ու՞մ է ժպտում կյանքը Անտոնյան
1959 Նրա երևակայությունը Անահիտի հայրը
1960 Հյուսիսային ծիածան դրվագում
1960 Փլուզում Բագրատ
1962 Ջրերը բարձրանում են Մելոնց վարժապետ
1968 Ապրում էր մի մարդ դրվագ

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 240.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - ջահուկ». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. ԳԱԹ, Սարգիս Մելիքսեթյանի Ֆոնդ, Նամակների բաժին
  5. 5,0 5,1 5,2 «Ори Буниатян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. Բարսեղյան Ա․ Մ․, «Օրի Բունիաթյան» Ե․, 1970։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 611