«Օրդենի գաղտնիքը» (անգլ.՝ The Order), 2001 թվականի ֆիլմ, որի գլխավոր դերերում են եղել Ժան-Կլոդ Վան Դամը և Չառլթոն Հեսթոնը։

Օրդենի գաղտնիքը
անգլ.՝ The Order
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2] և թրիլեր
Թվական2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇելդոն Լեթիչ[1][2]
ՊրոդյուսերԱվի Լերներ
Սցենարի հեղինակԺան-Կլոդ Վան Դամ և Les Weldon?
ԴերակատարներԺան-Կլոդ Վան Դամ[2], Չառլթոն Հեսթոն[2], Sofia Milos?[2], Բրայան Թոմփսոն[2], Վերմոն Դոբչեֆ, Բեն Քրոս, Sasson Gabai?, Ալոն Աբուտուլ, Pjetër Malota?, Sharon Raginiano?, Sami Huri?, Դևիդ Լիթչ և Abdel Qissi?
ՕպերատորԴավիդ Գուրֆինկել
ԵրաժշտությունՊինո Դոնաջիո
Պատմվածքի վայրԻսրայել
Նկարահանման վայրԲուլղարիա
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

1099 թվականին, Խաչակրաց արշավանքի տարիներին, քրիստոնյա ռազմիկները հասնում են Երուսաղեմ, որտեղ կողոպտում ու սպանում են տեղաբնակներին։ Ասպետ Շառլ Լե Վելան, տպավորված կռվի սարսափով, որոշում է ստեղծել նոր կրոնական օրդեն։ Այդ նոր Օրդենը մի տեղում հաշտեցնում է երեք կրոնի ներկայացուցիչներին՝ քրիստոնյա, հրեա և մուսուլման։ Որպես ինքնահռչակված առաջնորդ ու մեսիա, Շառլը գրառում է Օրդենի սուրբ տեքստերը։ Մնացած քրիստոնյաները մեղադրում են Շառլին հերետիկոսության մեջ, և հարձակվում են նրա ու նրա աշակերտների վրա։ Հարձակման ժամանակ սուրբ գրվածքի վերջին գլուխը կորչում է անապատում։

2000-ական թվականներ։ Ռուդի Կեֆմեյեր (Ժան Կլոդ Վան Դամ), թանկարժեք պատմական ցուցադրանմուշների գող և մաքսանենգ է։ Ռուդիին հաջողվում է մուտք գործել բարձրաստիճան անվտանգության շենք, որտեղ գողանում է Ֆաբերժեի Ձուն, զարդարված թանկարժեք քարերով ու ստեղծված ակնհայտորեն ռուսական ցարերի համար։ Նա գողանում է ձուն ռուսական մաֆիայի ազդեցիկ պարագլխի անձնական հավաքածուից, Թել Ավիվի իր ընկեր- համախոհի օգնությամբ, սակայն չի կարողանում դրա դիմաց փող ստանալ։ Գլխավոր հերոսի հայրը՝ Օզին, ով հնէաբան է ու թանգարանի պահապան, հայտնաբերում է այն նույն գրվածքները, որոնք կորել էին Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Գրվածքները բացատրում են դավանանքների տարբերությունները։ Գրվածքներում կա նաև Երուսաղեմի հնագույն քարտեզը, որը ցույց է տալիս հրեական գանձի տեղադրությունը։ Օզին գնում է Իսրայել, որտեղ նրան առևանգում են։ Ռուդին, ով լսում է կատարվածի մասին, մեկնում է Երուսաղեմ, որպեսզի փրկի հորը։ Օսկարի զուգընկերը՝ պրոֆեսոր Ուոլթ Ֆինլին (Չառլթոն Հեսթոն), հանձնում է Ռուդիին Արևելյան Երուսաղեմի բանկում գտնվող գանձապահարանի բանալին, որտեղ պահվում են թանկարժեք իրեր։ Իսրայելյան ոստիկանության գլխավոր Բեն Ները Ռուդիի ժամանմանը դիտարկում է թշնամաբար և նախաձեռնում է քայլեր, որպեսզի վտարի Ռուդիին, սակայն ոստիկանության լեյտենանտ Դալիա Բարը վտանգում է իր կյանքը և կարիերան, որպեսզի օգնի նրան։ Նրա օգնությամբ Ռուդին բացում է գանձապահարանն ու գտնում է քարտեզը, որը ցույց է տալիս մի շարք թունելներ ու Երուսաղեմի ստորերկրյա սենյակներ։ Սակայն այդքան ցանկալի ոսկին գտնելու ճանապարհին Ռուդին ու Դալիան ստիպված են լինում բացահայտել Օրդենի խելագար առաջնորդի գաղտնի դավադրանքը, որով, նա ցանկանում էր սկսել նոր Սուրբ պատերազմ ու Երկրի վրա հաստատել արյան ու ահաբեկչության իշխանություն։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ժան Կլոդ Վան Դամ Ռուդի Կեֆմեյեր/ Շառլ լե Վելան
Չառլթոն Հեսթոն պրոֆեսոր Ուոլտեր Ֆինլի
Սոֆիա Միլոշ լեյտենանտ Դալիա Բար
Բրայան Թոմփսոն Սայրուս Յակոբ
Բեն Կրոս Բեն Ներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել