Օրգազմ, հեշտանք (հունարեն ὀργασμός օրգասմոս «գրգիռ, ուռած» բառից, նաև՝ սեռական կլիմաքս), սեռական ռեակցիայի ցիկլի ընթացքում կուտակված սեռական գրգռվածության հանկարծակի արտահոսք, որը բերում է կոնքի շրջանում սեռական հաճույքով բնութագրվող ռիթմիկ մկանային կծկումների[1][2][3]։ Օրգազմը վերահսկվում է տղամարդկանց և կանանց վեգետատիվ նյարդային համակարգի կողմից։ Այն հաճախ բնութագրվում է նաև այլ ոչ կամային գործողություններով, այդ թվում՝ մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղաձգություն, ընդհանուր էյֆորիայի զգացում, հաճախ՝ մարմնի տարբեր շարժումներ և ձայներ։ Օրգազմին հաջորդում է ռելաքսացիան, որը պայմանավորված է օքսիտոցին և պրոլակտին հորմոնների, ինչպես նաև էնդորֆինների ներզատմամբ[4]։

Օրգազմ ինքնաբավարման ճանապարհով
Ֆրանցիզեկ Ժմուրկո, «Sinnenrausch»

Մարդու օրգանիզմում օրգազմը սովորաբար վրա է հասնում տղամարդու մոտ՝ առնանդամի (սովորաբար էյակուլյացիայով ուղեկցվող), կանանց մոտ՝ ծլիկի կամ հեշտոցի ֆիզիկական գրգռման արդյունքում[2][5][6]։ Սեռական գրգռում կարող է առաջանալ ինքնաբավարարման կամ սեռական հարաբերության ժամանակ։

Առողջության վրա ազդեցություն խմբագրել

Օրգազմը հանգեցնում է նրան, որ մարդը սպառում է ընդամենը երկու կամ երեք կիլոկալարիա, սակայն դրան նախորդող գործունեության ընթացքում նա հաճախ տասնյակ անգամ ավելի շատ է սպառում։ Օրգազմը շատ տղամարդկանց քնկոտ է դարձնում և կարող է օգնել նրանց քնել։ Այս կապը ակնհայտորեն չի երևում կանանց մոտ, սակայն շատ կանայք հարցումների ժամանակ ասել են, որ իրենք ձեռնաշարժությամբ են զբաղվում ավելի լավ քնելու համար։ Օրգազմը ժամանակավորապես բարձրացնում է կնոջ ցավի շեմը, քան սեռական խթանման այլ տեսակները։ Տղամարդկանց մոտ այս հարցը չի ուսումնասիրվել, սակայն շատ տղամարդիկ ասում են, որ ցավ չեն զգում օրգազմի պահին։ Օրգազմի ժամանակ արտազատվող օքսիտոցինը կարող է թուլացնել սթրեսը[7]։ Ըստ ուսումնասիրությունների՝ օրգազմի ժամանակ նոպայից տղամարդու մահվան վտանգը նկատելիորեն չի աճում։ Երբեմն, թեև հազվադեպ, օրգազմի ընթացքում գլխացավերը կարող են սեռական հարաբերության ժամանակ գլխապտույտ առաջացնել։ Օրգազմիկ գլխապտույտի ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն մասնագետները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել սրտի հաճախության և արյան ճնշման բարձրացմամբ։ Որոշ տղամարդիկ և կանայք օրգազմից հետո տառապում են գլխացավերից[8]։ Ոմանք հայտնել են նաև օրգազմի ժամանակ հանկարծակի, բայց երբեմն երկարատև, ուժեղ գլխացավերի, ինչպես նաև դեմքի հանկարծակի սուր ցավերի մասին։ Ենթադրվում է, որ նման գլխացավերը կապված են արյան ճնշման ժամանակավոր բարձրացման, մկանային սպազմի կամ ուղեղի թաղանթների արյունատար անոթների լայնացման հետ։ Խնդիրը մեղմում են հատկապես տրիպտանները։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մաստերս, Ուիլիամ Հ.; Ջոնսոն, Վիրջինիա Է.; Reproductive Biology Research Foundation (U.S.) (1966). Human Sexual Response. Լիթըլ, Բրաուն. էջ 366. ISBN 0-316-54987-8.
  2. 2,0 2,1 Ռոսենթալ, Մարթա (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. ISBN 0618755713.
  3. «Orgasm». Health.discovery.com. Վերցված է ապրիլի 21 2010-ին.
  4. Էքստոն ՄՍ, Կրյուգեր Թ, Քոչ Մ; և այլք: (2001 թ․ ապրիլ). «Coitus-induced orgasm stimulates prolactin secretion in healthy subjects». Psychoneuroendocrinology. 26 (3): 287–94. doi:10.1016/S0306-4530(00)00053-6. PMID 11166491.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Ուեյն Ուեյտեն, Դանա Ս. Դան, Էլիզաբեթ Յոստ Համեր (2011). Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st Century. Cengage Learning. էջ 386. ISBN 1-111-18663-4. Վերցված է հունվարի 5 2012-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Օ'Կոնել ՀԷ, Սանջիվան ԿՎ, Հատսոն ՋՄ (2005 թ․ հոկտեմբեր). «Anatomy of the clitoris». The Journal of Urology. 174 (4 Pt 1): 1189–95. doi:10.1097/01.ju.0000173639.38898.cd. PMID 16145367. {{cite journal}}: Unknown parameter |laysource= ignored (օգնություն); Unknown parameter |layurl= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «The impact of oxytocin on stress: the role of sex». ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  8. «Why You Have Headaches After Sex». verywellhealth.com. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրգազմ» հոդվածին։