Օրբելիներ, իշխանական տոհմ Հայաստանում և Վրաստանում։ Օրբելիները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։

Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177- 1178 թվականներին, թագաժառանգ Դեմնային (Դեմետրե) գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինված ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձերբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, ով ռազմական օգնության խնդրանքով ներկայացել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ Գեորգի III թագավորի մահից (1184) հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադարձել է Գուգարք, Թամար թագուհուց ետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, հաստատվել է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի (վրաց Օրբելիների և հայ Օրբելյանների

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։