«Օրաքլ» (անգլ.՝ Oracle), համակարգչային տեխնոլոգիաների անդրազգային կազմակերպություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդվուդ Շորսում, Կալիֆորնիա։ Կազմակերպությունը գլխավորապես մասնագիտացած է տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների, ինժեներական ամպային տեխնոլոգիաներ, ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակմամբ և մարկեթինգով՝ մասնավորապես տեղեկատվական բազայի կառվարման համակարգերի իր իսկ մշակած բրենդների մարկեթինգով։ 2015 թվականին ծրագրային ապահովման կազմակերպություների շարքում «Օրաքլը» ճանաչվել է որպես երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող կազմակերպությունը՝ Մայքրոսոֆթ ընկերությունից հետ[13]։

Օրաքլ
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էհունիսի 14, 1977
ՀիմնադիրԼարի Էլիսոն, Բոբ Մայներ և Էդ Օթս
ՎայրՕստին, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենՍաֆրա Ա․ Քաթս
Արդյունաբերությունինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհրդատվություն և ծրագրային ապահովման մշակում
Ընդհանուր ակտիվներ131 մլրդ $ (մայիսի 31, 2021)[2]
Հասույթ50 մլրդ $ (2022)[3]
Աշխատողների թիվ132 000 մարդ (մայիսի 31, 2021)[2]
Դուստր ընկերություններSun Microsystems, Օրաքլ (Միացյալ Թագավորություն), Օրաքլ (Իսրայել), Օրաքլ (Կանադա), Օրաքլ (Հնդկաստան), JD Edwards? և Oracle France?
ՍեփականատերԼարի Էլիսոն[4], The Vanguard Group[4] և The Capital Group Companies[4]
Կայքoracle.com(անգլ.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[5], European Committee for Interoperable Systems?[6], OpenAPI նախաձեռնություն[7], Համացանցի կոնսորցիում[8], CVE Numbering Authorities[9], Business Software Alliance[10][11] և FairSearch?
ԲորսաNYSEORCL[12]
 Oracle Corporation Վիքիպահեստում
Լարրի ԷԼիսոն, «Օրաքլ» ընկերության գործադիր տնօրեն

Ընկերությունը ծրագրում և ստեղծում է գործիքներ տեղեկատվական բազայի մշակման և կապող օղակ հանդիսացող ծրագրային ապահովման համակարգերի համար, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրային ապահովման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և մատակարարման շղթայի կառաարման ծրագրային ապահովման համար։

Գրասենյակներ խմբագրել

«Օրաքլ» ընկերությունը իր գլխամասային գրասենյակներն ունի Ռեդվուդ քաղաքի Ռեդվուդ Շորզում գտնվող Սան Ֆրանցիսկո թերակղզում, Բելմոնտի հարևանությամբ, Սան Կառլոս օդանավակայանի հարևանությամբ։

«Օրաքլ» գլխամասային գրասենյակի փոխարեն նախկինում Ծովային աշխարհ/Աֆրիկա ԱՄՆ (Marine World/Africa USA) գոտին էր, որը 1986 թվականին Ռոդվուդ Շորզից տեղափոխվեց Վալեյհո, Կալիֆորնիա։ Ի սկզբանե Օրաքլ ընկերությունը վարձակալել էր 2 շենք, կորպորացիայի նախկին գլխամասերից Բելմոնտից այստեղ տեղափոխելով ֆինանսների և ադմինիստրացիայի բաժանմունքները։ Հետագայում Օրաքլ ընկերությունը գնեց շինությունը և կառուցեց 4 հիմնական շենքերը։

«Օրաքլ» ծառուղու շինությունները, որոնց նաև «Զմրուխտե քաղաք» են անվանում[14], հանդիսացել են որպես ֆուտուրիստական գլխամասեր «NorthAm Robotics» ընկերության (գեղարվեստական) համար՝ Ռոբին ՈՒիլիամսի «Երկուհարյուրամյա մարդը» ֆիլմում (1999).[15]

Կամպուսը ծառայել է որպես «Cyberdyne Systems»-ի շտաբ գրասենյակ Տերմինատոր։ Ջենիսիս (2015) գեղարվեստական ֆիլմում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 2,0 2,1 Oracle Annual Report 2021 SEC 10-K
  3. Form 10-K — 2023.
  4. 4,0 4,1 4,2 https://www.zonebourse.com/ORACLE-CORPORATION-4892/societe/
  5. https://www.linuxfoundation.org/membership/members/
  6. http://www.ecis.eu/about-ecis/
  7. https://www.openapis.org/membership/members
  8. https://www.w3.org/Consortium/Member/List
  9. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  10. https://www.bsa.org/membership
  11. https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
  12. https://www.nyse.com/quote/XNYS:ORCL
  13. «Global 100 Software Leaders by revenue». PriceWaterhouseCoopers. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  14. Rich, Laura (2010 թ․ հուլիսի 23). «When it comes to acquistion [sic] plans, it's Oracle vs Oracle». CNNMoney.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին. {{cite news}}: Invalid |df=mdy-all0 (օգնություն)
  15. «Trivia for Bicentennial Man». Internet Movie Database. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  16. «Trivia for Terminator Genisys». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել