Օրասիո Մանուել Կարտես Խարան (իսպ.՝ Horacio Manuel Cartes Jara, հուլիսի 5, 1956(1956-07-05)[1][2][3], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի քաղաքական գործիչ և գործարար, Պարագվայի նախագահ 2013 թվականի օգոստոսի 15-ից (այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականի ապրիլի 21-ին) մինչև 2018 թվականի մայիսի 28-ը[7]։ Նախագահական ընտրություններում ներկայացրել է Կոլորադոյի Պահպանողական կուսակցությունը[8]։

Օրասիո Կարտես
 
Կուսակցություն՝ Կոլորադո կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 5, 1956(1956-07-05)[1][2][3] (67 տարեկան)
Ծննդավայր Ասունսյոն, Պարագվայ
Քաղաքացիություն  Պարագվայ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զբաղվում է ծխախոտի, խմիչքների և մսամթերքի հետ կապված բիզնեսով, նրան է պատկանում մոտ 12 ընկերություն։ 1989 թվականին Կարտեսը դատապարտվել էր ֆինանսական մեքենայությունների համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր։ 2000 թվականին ոստիկանությունը նրա կալվածքում թմրանյութերով (մարիխուանա և կոկաին) բեռնված ինքնաթիռ էր ձերբակալել, սակայն Կարտեսը խուսափել էր պատժից՝ պնդելով, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։ Ես չէի կարող թույլ տալ մահանալ նման քանակությամբ թմրանյութերով։ Մեկնաբանելով այս խնդիրը՝ նախագահը հայտարարել է, որ չէր կարող թույլ տալ տուժել տեղի արտադրողին։ Այսպիսով, որոշում է կայացվել նարկոինքնաթիռը վայրէջք կատարել դաշտերում, որը գտնվում էր պետության ապագա ղեկավարի վերահսկողության տակ։ Օրասիո Կարտեսը նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 15-ին[9]։

Կարտեսի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը երկրի հյուսիսում գործող Պարագվայի ժողովրդի բանակի ձախ պարտիզանների դեմ պայքարն էր երկրի ամենաաղքատ շրջաններից մեկում։ Պարտիզաններին հակազդելու համար ստեղծվել են մահվան էսկադրոններ՝ բանակի և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ[10]։

Երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձ խմբագրել

Պարագվայի պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, որ որոշ նախագահներ, ինչպես Ալֆրեդո Ստրեսները, այնպես են արել, որ նախագահի պաշտոնում իրենց պաշտոնավարման ժամկետը շատ մեծ է եղել։ Այդ պատճառով երկրի Սահմանադրության մեջ մտցվել է օրենք այն մասին, որ նախագահի պաշտոնում առաջադրվել կարելի է միայն մեկ անգամ, սակայն երկրի խորհրդարանի վերին պալատ է մտցվել նոր օրինագիծ, որը թույլ է տալիս երկրի գործող նախագահ Օրասիո Կարտեսին առաջադրվել երկրորդ անգամ։ Օրինագիծն ընդունվել է մի շարք խախտումներով։ Նրա հնարավոր ընդունումը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ինչպես հայտնի քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակ մարդկանց մոտ։ Այս ամենը հանգեցրել է սովորական քաղաքացիների փողոցային բախումների ոստիկանության հետ, երկու կողմից էլ վիրավորվել են։ 2017 թվականի մարտին երկրի քաղաքացիները սկսեցին բարիկադներ կառուցել Սենատի մոտ, իսկ հետո շենքը գրոհով վերցրին։ Դրանից հետո հրկիզել են Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկած կոնգրեսականների բոլոր կաբինետները։ Այդ դեպքերից հետո Պարագվայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 1-ի նիստը, որտեղ պետք է լուծվեր օրինագծին աջակցելու հարցը, չի կայանա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  6. http://agenciabrasil.ebc.com.br/en/internacional/noticia/2017-02/brazil-and-argentina-agree-move-closer-pacific-alliance
  7. Президент Парагвая ушел в отставку
  8. Paraguay: Presidential Candidate Horacio Cartes Rolls Up Sleeves To Win Electoral Support Արխիվացված 2013-12-07 Wayback Machine. Eurasia Review, March 18, 2013
  9. «Избирательная комиссия Парагвая: На президентских выборах победил О. Картес». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  10. Кармен Вильяльба. ««Вооружённый защитник беднейшего народа»». "Сен-Жюст".
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրասիո Կարտես» հոդվածին։