Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրանժ (այլ կիրառումներ)

Օրանժ (անգլ.՝ Orange River, աֆրիկաանս՝ Oranjerivier), գետ Աֆրիկայի հարավում, Լեսոթոյում, ՀԱՀ-ում, Նամիբիայում։ Երկարությունը 1860 կմ Է, ավազանը՝ 1020 հզ․ կմ2։

Օրանժ
Մայրամուտը Օրանժում
Բնութագիր
Երկարություն2200
Ավազանի մակերես973 000 կմ²
Ջրի ծախս800
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԴրակոնյան լեռներ
ԲարձրությունԼեսոթո, ՀԱՀ-ի հետ սահմանագծում մ
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMalibamat'so River?, Senqunyane River?, Makhaleng River?, Caledon River?, Վաալ, Fish River?, Molopo River?, Gamkabrivier?, Kraai River? և Tele?
Ջրի մարմիններVanderkloof Dam Reservoir?
ԵրկիրԼեսոթո Լեսոթո
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Նամիբիա Նամիբիա
ՋրահավաքOrange River basin?

Պատմություն խմբագրել

Մկիզբ է առնում Մոնտ Սուրս զանգվածից, թափվում Ատլանտյան օվկիանոս։ Վերին և միջին հոսանքներում կան սահանքներ և ջրվեժներ։ Գլխավոր վտակներն են Կալեդոնը և Վաալը։ Ստորին հոսանքը սահմանային է Նամիբայի հետ։ Խոշոր քաղաքները՝ Ալիվալ-Նորթ, Պրիսկա, Ապինգթոն (ՀԱՀ)։

Ստուգաբանություն խմբագրել

Գետը 1777-1779 թվականներին հետազոտել և քարտեզագրել է Ռոբերտ Գորդոնը և, ի պատիվ Հոլանդիայում իշխող Օրանյան հարստության, անվանել է Orangeriver կամ Orange river, անգլ.՝ «Օրանյան գետ»։ Ե՛վ հոլանդ. orange, և՛ անգլ. orange ունեն «նարնջային» իմաստը, ինչի համար էլ ռուս. Օրանյան հարստության փոխարեն անվանումը պատճենվել է ոչ թե Оранская, այլ՝ Оранжевая:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանժ (գետ)» հոդվածին։