Օրանժերի թանգարան (ֆր.՝ Le Musée de l’Orangerie), նկարների պատկերասրահ Փարիզում, որը ներկայացնում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների աշխատանքներ։ Գտնվում է Կոնկորդի հրապարակում։

Օրանժերի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 1-ին շրջան
ՎայրՏյուիլրի
ՀասցեJardin des Tuileries, Place de la Concorde, 75001 Paris[1] և Сад Тюїльрі, Площа Згоди, 75001 ПарижԿոնկորդի հրապարակ
Հիմնադրվել է1852
Մակերես6300 քառակուսի մետր
Այցելուներ1 029 925 մարդ (2019)[2] և 380 147 մարդ (2021)[3]
Կայքmusee-orangerie.fr(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի նախագիծը

Օրանժերի թանգարանը գտնվում է Տյուրլի այգու արևմտյան ծայրում, Լուվրից և Օրսե թանգարանից ոչ հեռու։ Վերջինիս մասնաճյուղն է։ Թանգարանը գտնվում է 1852 թվականին ճարտարապետ Լուի Վիսկոնտիի մասնակցությամբ կառուցված ջերմոցի շենքում։ 19-րդ դարում ձմեռային շրջանում ջերմոցում մեծ տակառների մեջ պահվում էին նարնջի ծառեր, որոնք ամռանը դրվում էին Տյուլրիի այգու տարբեր հատվածներում։

Ջերմոցի շինությունը թանգարանի է վերածվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոյի որոշմամբ, Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կտավի պահպանման համար. Մոնեն վարչապետի մտերիմ ընկերն էր։ Թանգարանն այնպես էր մտածված, որ սրահի պատերին փակցված ջրաշուշանների նկարները դիտողի մոտ սուզման տպավորություն էին թողնում[4]։

Չնայած Մոնեի Ջրաշուշանները դեռևս թանգարանի ցուցադրության ամենահայտնի մասն են, թանգարանը հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է ու փոխել իր կարգավիճակը։ Կառուցվածքի փոփոխության նպատակը ճիշտ լուսավորություն ստանալն էր, ինչպես նաև` Ժան Ուոլտերից և Պոլ Գիյոմից ստացած նկարների մեծ հավաքածուի համար տարածք ընդլայնելը[5]։ Շենքի վերակառուցումից հետո 1978-1984 թվականներին ստացված նկարները ցուցասրահներում ներկայացվել են «Ժան Ուոլտերի և Պոլ Գիյոմի հավաքածու» անվամբ։

2000-2006 թվականներին թանգարանը ևս մեկ անգամ վերակառուցվել է. վերակառուցումն արժեցել է 30 միլիոն եվրո։ Թանագարնում մշտական ցուցադրությունից բացի կա նաև ժամանակավոր ցուցադրության տարածք և գրադարան։

Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ամեդեո Մոդիլիանիի, Անդրե Դերենի, Խայիմ Սուտինի, Մարի Լորանսենի, Մորիս Ուտրիլլոյի, Պոլ Գոգենի, Ալֆրեդ Սիսլեյի, Անրի Ռուսոյի և այլ նկարիչների աշխատանքներ։

Օրանժերի թանգարանը հատկապես հայտնի է Օվալաձև սրահով, որտեղ ցուցադրված են Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքը։ Աշխատանքներն զբաղեցնում են ամբողջ սրահը. դրանք կարելի է դիտելով` նստելով սենյակի կենտրոնում տեղակայված բազմոցին։

Թանգարանի առջև ցուցադրված են Օգյուստ Ռոդենի քանդակները, ինչպես նաև` մի քանի այլ քանդակներ։

Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից, ժամը 09:00-18:00։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.musee-orangerie.fr/fr/visite/acces-horaires-tarifs
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. Տեղեկություններ «Կլոդ Մոնե. ջրի ու լույսի կախարդանքը» ֆիլմից
  5. «Музей Оранжери в Париже | Русский Париж» (ռուսերեն). paris1814.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանժերի թանգարան» հոդվածին։