Օտոմո Տաբիտո (ճապ.՝ 大伴 旅人, մոտ 662/665 - 731, օգոստոսի 31), 8-րդ դարի ճապոնացի հինգ խոշոր բանաստեղծներից, պալատական պաշտոնյա, պոետ Օտոմո Յասումարոյի որդին և հայտնի պոետ Օտոմո Յակամուտիի հայրը։

Օտոմո Տաբիտո
ճապ.՝ 大伴旅人
Ծնվել է665[1][2]
Վախճանվել էօգոստոսի 31, 731
Վախճանի վայրՆարա, Ճապոնիա
Մասնագիտությունwaka poet
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունՃապոնիա
ԱմուսինQ11368537?
ԶավակներՕտոմո Յակամուտի, Q59134595? և Q11578524?
 Ōtomo no Tabito Վիքիպահեստում

Զբաղեցրել է բարձր պաշտոններ, սակայն ենթարկվել է շնորհազրկման և տարիներ շարունակ եղել Կյուսյու կղզում աքսորված։ Միայն կյանքի վերջին տարիներին է նրան թույլատրվել վերադառնալ մայրաքաղաք։

Նրա բանաստեղծություններից առավել հայտնի են գինուն ձոնված երգերի շարքը, որոնցում ծաղրում է բուդդիստական կոնֆուցիոսական սխոլաստիկներին։ Շատ են նրա երգերում հարազատ վայրերի կարոտը և մահացած կնոջ համար թախիծը։

Ողբ նվիրված կնոջը

Ահա և տունդարձի

Ժամանակն անցավ,

Սակայն հեռու մայրաքաղաքում

Ու՞մ թևքն ինձ համար

Կդառնա բարձ քնքշաբույր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Faceted Application of Subject Terminology
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտոմո Տաբիտո» հոդվածին։