Վիքիպեդիայում կան հոդվածներ Իոսելիանի ազգանունով այլ մարդկանց մասին։

Օտիա Իոսելիանի (վրաց.՝ ოტია იოსელიანი, հունիսի 16, 1930(1930-06-16)[1], Գվիշտիբ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2011(2011-07-14)[1], Գվիշտիբ, Վրաստան[2]), վրացի արձակագիր, դրամատուրգ։

Օտիա Իոսելիանի
Ծննդյան անունվրաց.՝ ოტია იოსელიანი
Ծնվել էհունիսի 16, 1930(1930-06-16)[1]
ԾննդավայրԳվիշտիբ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 14, 2011(2011-07-14)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրԳվիշտիբ, Վրաստան
ԳերեզմանԳվիշտիբ
Մասնագիտությունգրող, սցենարիստ և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ժանրերվիպակ
Ուշագրավ աշխատանքներQ28007975?
Պարգևներ

Օտիա Իոսելիանու առաջին պատմվածքը տպագրվել է 1954 թ.-ին, իսկ 1957 թ.-ին՝ նովելների առաջին ժողովածուն։ Նրա գրչին են պատկանում «Աստղերը ընկնում են» վեպը, «Լևան», «Ճեպընթաց գնացքից», «Զինվորը վերադարձավ» և այլ պատմվածքներ։ Վրաստանի թատրոններում բեմադրվել են նրա «Մարդը մի անգամ է ծնվում», «Երբ սերը կգա», «Ոսկով լի երկիրը», «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» պիեսները[3] («Քանի դեռ սայլը շուռ չի եկել» կատակերգությունը բեմադրվել է նաև Խորհրդային Հայաստանի, ԽՍՀՄ այլ հանրապետությունների, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության թատրոններում[4] և արժանացել ջերմ ընդունելության)։

Օտիա Իոսելիանին մահացել է 2011 թվականին՝ 81 տարեկան հասակում։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է իր ծննդավայր Գվիշտիբի գյուղում՝ հայրենական տան բակում[5][6]։ Իր վաստակի համար գրողը, բազմաթիվ այլ պարգևների հետ, արժանացել էր Վրաստանի Պատվո շքանշանի[7]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. [1]
  3. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Ե., «Սովետական գրող», 1977, էջ 340։
  4. Rayfield, Donald (1994), The Literature of Georgia: A History, p. 322. Clarendon Press, 0198151918.
  5. Famous Georgian Writer Otia Ioseliani Dies(չաշխատող հղում). July 14, 2011. Accessed April 10, 2012.
  6. Otia Ioseliani to be Buried in the Yard of His House today Արխիվացված 2017-11-07 Wayback Machine. Georgian Journal. July 19, 2011. Accessed April 10, 2012.
  7. The President of Georgia expressed his sorrow on Otia Ioseliani's death. Administration of the President of Georgia. July 15, 2011. Accessed April 10, 2012.