Օտակու (ճապ.՝ おたくկամ オタク), անձ, որը հետաքրքրված է ինչ-որ բանով։ Ճապոնիայից դուրս այն սովորաբար օգտագործվում է անիմեի և մանգայի սիրահարների համար[1][2][3]։ Ճապոնիայում այս բառը համապատասխանում է անիոտա (ճապ.՝ アニオタ)` անիմե (ճապ.՝ アニメ) և օտակու (ճապ.՝ オタク) բառերի հապավմանը։

Տոկիոյի Ակիհաբարա թաղամասը Ճապոնիայում օտակուների համար հայտնի վայր է

Տերմինի պատմություն խմբագրել

Ճապոներենում այս բառը ունի հետևյալ ստուգաբանությունը. (օ` ճապ.՝ , «հարգանքի ձևույթ») + տակու (ճապ.՝ , տուն, բնակարան։ Նշանակում է «ձեր տունը»։

Առաջին անգամ որպես տերմին այս բառը հայտնվել է «Օտակույի հետազոտության» հոդվածների շարքում (ճապ.՝ 『おたく』の研究: Շարքը տպագրվել է «Մանգա բուրիկկո» ամսագրում (ճապ.՝ 漫画ブリッコ), 1983 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում և վերնագրում օգտագործվել է մի բառ, որով, ըստ Նակամորիի դիտարկման` ամենից հաճախ միմյանց անվանում էին ենթամշակույթի ներկայացուցիչները։

Ի սկզբանե բառն օգտագործվել է սիրողական լուսանկարիչների շրջանում իրենց նմաններին բնորոշելու համար. այլ մարդկանց աչքերում նրանք սոցիոֆոբներ էին, մենակյացներ, իրենց հոբբիի մոլեռանդներ, և աստիճանաբար «օտակու» բառը բացասական նշանակություն է ստացել, այն է` մենակյաց, ֆանատիկոս։ Սովորաբար օտակուն երիտասարդ մարդ է, որն ապրում է տանը, չի գնում աշխատանքի, իր «համայնքից» դուրս շփվում է ընդամենը 2-3 մարդու հետ։

Ճապոնական խոսքում օգտագործվում է նաև «պասոկոն Օտակու» (նկատի ունենալով համակարգիչների հանդեպ շեղվածներին), «գեյմու Օտակու» (համակարգչային խաղեր խաղացող)։ Օտակուն բնորոշում է նաև շատ գովազդված երգիչների ծայրահեղ երկրպագուներին։ Նմանապես, բառը կարող է օգտագործվել նկարագրելու համար հոբբի կրողի. օրինակ՝ երաժշտական օտակու, սպորտային օտակու և այլն։

Ճապոնիայում «օտակու» բառը բացասական երանգավորում ունի։ Զրուցակցին այդպես անվանելը անքաղաքավարի է, եթե նա իրեն այդպես չի անվանում։ Սակայն այլ երկրներում անիմեի և մանգայի երկրպագուները հաճախ իրենց անվանում են «օտակու», ինչը նշանակում է, որ սա ոչ թե խելագարված երկրպագու է, այլ նվիրված երկրպագու։ Կան նաև անիմեի երկրպագուներ, որոնք գիտեն այս բառի ճապոնական իմաստը և այդ պատճառով չեն սիրում, երբ իրենց «օտակու» են անվանում։ Այս բառը սկսել է գրվել կատականոյում, այն տարբերելու համար お宅 օտակույից, որը մինչ այժմ նշանակում է «զրուցակցի տուն» քաղաքավարի խոսքում։

Օտակուների թիվ խմբագրել

2007 թվականին One's Communications և Otaba ընկերությունները հետազոտություն են անցկացրել այն ճապոնացիների շրջանում, որոնք իրենց դասում են օտակուի շարքին։ Հարցմանը մասնակցել է 601 ճապոնացի, նրանց մեծ մասը՝ 20-30 տարեկան, որոնցից 68 տոկոսը՝ տղամարդ։

Ըստ հարցման արդյունքների՝ 32,6 %-ը օտակուներ են դարձել միջնակարգ դպրոցում, իսկ 23,1 %-ը` տարրական դպրոցի վերջին երեք տարիներին։ Ավագ դպրոցի և քոլեջի միջև ձայները մոտավորապես հավասարաչափ են բաշխվել։ Հարցին, թէ որ անիմեն է նրանց դրդել օտակու դառնալ, մեծամասնությունը (3,7 %) պատասխանել է Gundam անիմեն, իսկ 2,7 %-ը «Ավետարանականը»։ Հարցման մասնակցածների մեկ տոկոսը նշել է Final Fantasy և Tokimeki Memorial Only Love, 0,9 %-ը նշել է` Space Battleship Yamato, YuYu Hakusho և «Սեյլոն Մուն» անիմեները։ Պատասխանները իրարից տարբերվում էին կախված ըստ տարիքից։ Այսպիսով, 20-30 տարեկան օտակուների շրջանում հայտնի էր Tokimeki Memorial-ը, իսկ ավելի ավագ երկրպագուները անվանում էին «դասականեր», ինչպիսիք էին Space Battleship Yamato և Urusei Yatsura:

2011 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր «Յանոյի» հեռախոսային հարցման համաձայն յուրաքանչյուր չորրորդ ճապոնացին իրեն համարում է օտակու[4]։

Հայտնի օտակուներ խմբագրել

Հետևյալ հանրաճանաչ մարդիկ հայտնի են անիմեի նկատմամբ իրենց սիրով։

  • Երգչուհի և դերասանուհի Մարի Յագուտին։ Ցանկանում էր ունենալ Ուսագի Ցուկինոյի («Սեյլոր Մուն») քոսփլեյին։
  • Դերասանուհի Նացուկի Կատո։ Սիրված անիմեն «Ռուբակին» է։ Նրա սիրելի սեյուն Մեգումի Հայասիբարան է, և այն պատճառով, որ դերասանուհին երկրպագում է Հայասիբարային, նա դարձել է նաև Ռեյ Այանամի երկրպագուն։
  • Դերասանուհի և ֆոտոմոդել Տիակի Կուրիյամա։ Սիրելի անիմեներն են` «Ավետարանական», K-On!, Black butler, Rozen Maiden:
  • Դերասան Տոսիկի Կասյու։ Սիրված անիմեն է «Վիշապի մարգարիտ»։
  • Ճապոնական կուռք Սյոկո Նակագավա. պարզապես իրեն անվանում է օտակու։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Краткий анимешно-русский разговорник // anime*magazine. — М.: Сакура-пресс, 2004. — № 3. — С. 37.
  2. Clements, Jonathan, McCarthy, Helen. The Anime Encyclopedia: A Guide to Japanese Animation Since 1917. — 2-е изд. — Stone Bridge Press, 2006. — С. 31. — 867 с. — ISBN 978-1-93-333010-5
  3. Иванов Б. А. Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2001. — С. 230. — 396 с. — ISBN 5-901631-01-3
  4. 2011 クール・ジャパンマーケット/オタク市場の徹底研究 — 市場調査とマーケティングの矢野経済研究所

Գրականություն խմբագրել

[անգլ.] / Translated by Jonathan E. Abel and Shion Kono. — University of Minnesota Press, 2009. — 176 p. — ISBN 978-0-8166-5351-5.

  • Debating Otaku in Contemporary Japan: Historical Perspectives and New Horizons :

[անգլ.] / Edited by Patrick W. Galbraith, Thiam Huat Kam and Björn-Ole Kamm. — Bloomsbury Academic, 2015. — 240 p. — ISBN 978-1-4725-9497-6.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Кальчева А. (2009 թ․ մարտի 11). «Отаку: крайне увлечённые японцы» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտակու» հոդվածին։