Օստեոպորոզ, ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է ոսկրերի թուլացմամբ և մեծացնում է կոտրվածքների ռիսկը[1]։ Այն, ծերերի մոտ, կոտրվածքների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառն է[1]։ Սովորաբար կոտրվում են ողնաշարի ողերը, նախաբազկի ոսկրերը և կոնքի ոսկրերը[2]։ Մինչ ոսկրի կոտրվելը ախտանշաններ չեն լինում[1]։ Ոսկրերը կարող են դառնալ մինչև այն աստիճան փխրուն, որ կոտրվածքը առաջանում է նույնիսկ չնչին ազդեցությունից[1]։ Կոտրվածքից հետո կարող են մնալ քրոնիկ ցավ և նորմալ ակտիվությունները կատարելու սահմանափակում[1]։

Օստեոպորոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, ռևմատոլոգիա
Սկիզբըսովորաբար ծերունական տարիք
 Osteoporosis Վիքիպահեստում

Օստեոպորոզը կարող է լինել նորմայից ցածր առավելագույն ոսկրային զանգվածի և նորմայից բարձր ոսկրային զանգվածի կորստի պատճառով[1]։ Ոսկրային զանգվածի կորուստը ավելանում է դաշտանադադարից հետո՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով[1]։ Օստեպորոզը կարող է առաջանալ նաև տարբեր հիվանդությունների և բուժումների հետևանքով, օրինակ՝ հարբեցողություն, անորեքսիա, հիպերթիրեոզ, երիկամային հիվանդություններ կամ ձվարանների հեռացում[1]։ Որոշ դեղամիջոցներ մեծացնում են ոսկրային զանգվածի կորուստը։ Դրանցից են հակացնցումային դեղամիջոցները, քիմիոթերապիան, պրոտոնային պոմպի ինհիբիտորները, սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորները և գլյուկոկորտիկոիդները[1]։ Ծխելը և ֆիզիկական քիչ ակտիվությունը նույնպես ռիսկի գործոններ են[1]։ Երիտասարդների մոտ օստեոպորոզը բնորոշվում է ոսկրի խտության 2,5-ից ցածր լինելով[3]։ Այս խտությունը սովորաբար չափվում է կրկնակի-էներգիայով ռենգտգեն աբսորբցիոմետրիայի միջոցով[3]։

Օստեոպորոզի կանխարգելումը ներառում է ճիշտ սննդակարգ մանկական հասակում և ոսկրային զանգվածի կորստին նպաստող դեղորայքի օգտագործումից խուսափում[1]։ Օստեոպորոզ ունեցողների մոտ կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ է լավ սննդակարգ, վարժություններ և վայր ընկնելուց խուսափում[1]։ Կենսակերպի փոփոխությունները՝ ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը նույնպես կարող են օգնել[1]։ Օստեպորոզի պատճառով նախկինում կոտրվածքներ ունեցած մարդկիկ կարող են հետագա կոտրվածքների կանխարգելման համար ընդունել բիֆոսֆոնատային դեղորայք[4][5]։ Նախկինում կոտրվածք չունեցած անձանց դեպքում այդ դեղերը ավելի քիչ էֆեկտիվ են[4][5][6]։ Դրանք չեն ազդում նաև մահվան ռիսկի վրա[7]։ Կարող են օգտակար լինել նաև մի շարք այլ դեղորայքներ[1][8]։

Օստեպորոզը ավելի հաճախակի է հանդիպում տարիքի մեծացման հետ[1]։ Կովկասցիների մոտ 15%-ը իրենց 50-ականներում և 70%-ը 80 տարեկանից հետո տառապում են այս հիվանդությամբ[9]։ Օստեպորոզը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ[1]։ Զարգացած երկրներում, կախված ախտորոշման մեթոդից, Iտղամարդկանց 2%-ից 8%-ը և կանանց 9%-ից 38%-ը ախտահարված են[10]։ Զարգացող երկրներում հիվանդության վիճակագրությունը հայտնի չէ[11]։ Եվրապական միությունում մոտ 22 միլիոն կին և 5․5 միլիոն տղամարդ ունեցել են օստեպորոզ 2010 թվականին[12]։ ԱՄՆ-ում 8 միլիոն կին և 1-2 միլիոն տղամարդ ունի օստեոպորոզ[10][13]։ Սպիտակամորթ և ասիացի մարդիկ ավելի մեծ ռիսկ ունեն[1]։ Օստեոպորոզ բառը ծագել է հունաական «ծակոտկեն ոսկրեր» բառից[14]։

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

 
Ձախ կողմում պատկերված է նորմալ կանգնելու դիրքը, իսկ աջում՝ օստեոպորոզի դեպքում։

Օստեպորոզը, որպես այդպիսին, չունի ախտանշաններ և նրա հիմնական հետևանքը կոտրվածքների բարձր ռիսկն է։ Այս կոտրվածքները հիմնականում առաջանում են պայմաններում, երբ առողջ մարդու մոտ կոտրվածք չէր զարգանա։ Այդ պատճառով դրանք կոչվում են փխրունության կոտրվածքներ։ Փխրունության կոտրվածքները սովորաբար առաջանում են ողնաշարում, կողոսկրերում, կոնքի կամ նախադաստակի ոսկրերում։

Կոտրվածքներ խմբագրել

Կոտրվածքները օստեոպորոզի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է և կարող է բերել հաշմանդամության[15]։ Սուր և քրոնիկ ցավը ծերերի մոտ, սովորաբար, օստեոպորոզի պատճառով կոտրվածքի հետևանք է և կարող է բերել հետագա հաշմանդամության և վաղ մահվան[16]։ Այս կոտրվածքները կարող են նաև լինել անախտանիշ։ Ողնաշարային կոլապսի (կոմպրեսիոն կոտրվածք) ախտանշաններն են հանկարծակի մեջքի ցավը, որը հաճախ ճառագայթող է, և, հազվադեպ, ողնուղեղի ճնշումը։ Բազմակի ողնաշարային կոտրվածքները կարող են բերել կեցվածքի փոփոխության (կռացած), հասակի նվազման և քրոնիկ ցավի, ինչը բերում է շարժունակութայն սահմանափակման[17]։

Երկար ոսկրերի կոտրվածքները կարող են խիստ սահմանափակել շարժունակությունը և պահաջել շտապ վիրահատություն։ Կոնքոսկրերի կոտրվածը պահաջում է շտապ վիրահատական միջամտություն, քանզի կապված է լուրջ ռիսկերի հետ (խորանիստ երակների թրոմբոզ և ԹԶԹԷ

Կոտրվածքի ռիսկի հաշվարկման մեթոդներով հնարավոր է հաշվել ռիսկը ըստ որոշակի չափանիշների․ ոսկրերի հանքային խտություն, տարիք, ծխելը, ալկոհոլի օգտագործում, քաշ և սեռ։ Ընդունված սանդղակներից են FRAX-ը[18] և Dubbo-ն։

«Հաստատված օստեոպորոզ» տերմինը կիրառվում է, եթե անձն ունեցել է օստեոպորոզի պատճառով կոտրվածք[19]։ Օստեպորոզը կազմում է ծերունական համախտանիշի մասը։

Վայր ընկնելու ռիսկ խմբագրել

 
Օստեոպորոզի ժամանակ տարիքի հետ ողնաշարի ձևափոխման պատկերը։

Ծերացման հետ մեծանում է վայր ընկնելու ռիսկը։ Այս միջադեպերը կարող են բերել նախադաստակի, ողնաշարի, կոնքի, ծնկան, ոտնաթաթի և սրունքթաթային հոդի ոսկրերի վնասման։ Ռիսկի բարձրացման պատճառներից է տեսողության վատացումը, հավասարակշռության խանգարումը, շարժողական խանգարումները (օր․՝ Պարկինսոնի հիվանդություն), դեմեցիան, սարկոպենիան (մկանային զանգվածի տարիքի հետ կապված կորուստ), կոլապսը (պոստուրալ լարվածության անցողիկ կորուստ առանց գիտակցության կորստի)։ Սինկոպեի պատճառները բազմազան են, սակայն հիմականներն են առիթմիան, վազովագալ սինկոպեն, օրթոստատիկ հիպոտենզիան (ճնշման ոչ նորմալ անկումը կանգնելիս) և ցնցումային նոպան։ Խոչընդոտների հեռացումը և առանց ազատ ծայրերի գորգերի առկայությունը տանը կարող են նվազեցնել ընկնելու հավանականությունը։ Նախկինում նման միջադեպեր ունեցած և հավասարակշռության խանգարում ունեցողները ավելի մեծ ռիսկի խմբում են[20]։

Ռիսկի գործոններ խմբագրել

Ռիսկի գործոնները բաժանվում են երկու խմբի՝ փոփոխվող և չփոփոխվող։ Բացի այդ, օստեոպորոզը որոշ սպեցիֆիկ հիվանդությունների բարդությունն է։ Դեղորայքի օգտագործումը սովորաբար փոփոխվող է, սակայն երբեմն հնարավոր չէ խուսափել օստեոպորոզն առաջացնող դեղորայքի կիրառումից։ Կոֆեինը ռիսկի գործոն չի համարվում[21]։

Օստեպորոզը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ[1]։

Չփոփոխվող խմբագրել

 
Ոսկրային խտության փոփոխությունը մոտ 30 տարվա ընթացքում։ Կանայք շատ ավելի արագ են կորցնում ոսկրային զանգվածը քան տղամարդիկ[22]։
  • Ամենակարևոր ռիսկի գործոններն են տարիքն ու սեռը (իգական)։ Էստրոգենային անբավարարությունը, որը առաջանում է ձվարանների վիրահատական հեռացումից հետո կապված է օստեոպորոզի մեծացած ռիսկի հետ[23][24]։
  • Ազգային պատկանելություն - օստեոպորոզը ավելի տարածված է եվրոպական և ասիական բնակչության մոտ[25]։
  • Ժառանգականություն - Օստեոպորոզի և կոտրվածքների ընտանեկան պատմության առկայության դեպքում ռիսկն ավելի բարձր է։ Օստեոպորոզի առաջացման հետ կապված ամենաքիչը 30 գեն կա[26]։
  • Նախկինում կոտրվածք ունեցած մարդիկ ունեն կրկնակի կոտրվածք ուենալու ավելի մեծ ռիսկ[27]։
  • Մարմնի կառուցվածք - ցածրահասակ և փոքրամարմին մարդկանց մոտ ռիսկն ավելի բարձր[28]։

Փոփոխվող խմբագրել

  • Ալկոհոլի չարաշահում - չնայած քիչ քանակությամբ ալկոհոլը հնարավոր է օգտակար լինի, քրոնիկ և մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը[29][30]։
  • Վիտամին D-ի անբավարարություն[31][32] - վիտամին D-ի ցածր մակարդակը տարածված է ծեր բնակչության շրջանում[33]։ Վիտամին D-ի թեթև անբավարարությունը կապված է հարվահանաձև գեղձի հորմոնի մեծացած արտադրման հետ[33]։ Այս հորմոնը մեծացնում է ոսկրերի ռեզորբցիան՝ բերելով ոսկրային զանգվածի կորստի[33]։
  • Ծխախոտի օգտագործում - շատ հետազոտություններ կապել են ծխելը ոսկրերի փխրունացման հետ, սակայն հստակ մեխանիզմները պարզ չեն։ Ծխախաոտը արգելակում է օստեոբլաստների ակտիվությունը և օստեոպորոզի անկախ ռիկսի գործոն է[29][34]։ Ծխելը բերում է նաև էստրոգենի արտահայտված քայքամանը, մարմնի ցածր քաշի և վաղ դաշտանադադարի, որոնք իրենց հերթին բերում են ոսկրերի խտության նվազման[33]։
  • Թերսնուցում - ոսկրի որակի պահպանման մեջ սնուցումը մեծ դեր ունի։ Ռիսկի գործոններ են կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, ցինկի, երկաթի, պղնձի, վիտամիններ A, K, E և C-ի քիչ օգտագործումը։ Նատրիումի ավել քանակը և արյան բարձր թթվայնությունը նույնպես ռիսկի գործոններ են[35]։ Սպիտակուցի քիչ օգտագործումը նպաստում է ցածր առավելագույն ոսկրային զանգվածին դեռահասային տարիքում և ոսկրերի ցածր խտությանը ծեր տարիքում[33]։ Օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուների հավասարակշռության խախտումը նույնպես հաստատված ռիսկի գործոն է[36]։
  • Կենդանական սպիտակուցների մեծ քանակ սննդակարգում - հետազոտությունները հայտնաբերել են կապ կենդանական սպիտակուցների մեծ քանակի և մեզով կալցիում է բարձրացած հեռացման[37][38][39] և կոտրվածքների հաճախացման հետ[40]։ Բուսական սպիտակուցներով հարուստ սնունդը կարող է լինել օգտակար և կապված է ոսկրերի բարձր խտության հետ[41][42][43]։
  • Թերքաշություն և քիչ ֆիզիկական ակտիվույթուն - ոսկրերի ռեմոդելավորումը տեղի է ունենում ֆիզիկական սթրեսին ի պատասխան և ֆիզիկական քիչ ակտիվությունը բերում է ոսկրայի զանգվածի զգալի նվազման[33]։ Քաշը պահող ֆիզիկական վարժությունները բարձրացնում են առավելագույն ոսկրային զանգվածը դեռահասային տարիքում[33] և կապված են ոսկրային և մկանային ուժի հետ[44]։ Օստեոպորոզի հաճախությունն ավելի քիչ է ավելորդ քաշով անձանց մոտ[45]։
  • Դիմացկունության մարզում - այսպիսի կին մարզիկների մոտ նվազում է ոսկրի խտությունը և աճում օստեոպորոզի զարգացման ռիսկը[46]։ Սա հիմականում ծանր մարզանքների արդյունք է, ինչի հետևանքով ճնշվում է դաշտանային ցիկլը, առաջանում է ամենոռեա և դա կին մարզիկների եռյակի մասն է կազմում[47]։ Սակայն արական սեռի մարիկզների մոտ իրավիճակը ավելի քիչ պարզ է[48][49][50]։
  • Ծանր մետաղներ - հաստատված է կապ կադմիումի, կապարի և ոսկրային հիվանդությունների միջև։ Կադմիումի ազդեցությամբ դիտվում է ոսկրի հանքային խտության նվազում երկու սեռերի մոտ՝ բերելով կոտրվածքների ռիսկի մեծացման։ Ավելի մեծ քանակով կադմիումի ազդեցությամբ առաջանում է օստեոմալացիա (ոսկրերի փափկացում)[51]։
  • Գազավորված քաղցր ըմպելիքներ - որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սրանք բերում են օստեպորոզի ռիկի մեծացմանը, հատկապես կանանց մոտ[52][53]։
  • Պրոտոնային պոմպի ինհիբիտորներ - լանսոպրազոլը, էզոմեպրազոլը և օմեպրազոլը 1 տարուց ավել կիրառելու դեպքում մեծացնում են կոտրվածքների ռիսկը՝ նվազեցնելով կալցիումի ներծծումը ստամոքսում[54]։

Հիվանդություններ խմբագրել

 
Օրգանիզմը կարգավորում է կալցիումական փոխանակությունը 2 ուղիով։ Առաջինն ակտիվանում, երբ արյան մեջ կալցիումի մակարդակը նվազում է, իսկ մյուսը՝ երբ կացիումի մակարդակն չափից շատ է աճում։

Շատ հիվանդություններ և խանգարումներ կապված են օստեոպորոզի հետ[55]։ Որոշների դեպքում մեխանիզմը ոսկրայի մետաբոլիզմի ուղղակի խանգարումն է, իսկ մյուսների համար պատճառները բազմաթիվ են և լավ ուսումնասիրված չեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Handout on Health: Osteoporosis». NIAMS. August 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  2. Golob AL, Laya MB (May 2015). «Osteoporosis: screening, prevention, and management». The Medical Clinics of North America. 99 (3): 587–606. doi:10.1016/j.mcna.2015.01.010. PMID 25841602.
  3. 3,0 3,1 WHO Scientific Group on the Prevention and Management of Osteoporosis (2000 : Geneva, Switzerland) (2003). Prevention and management of osteoporosis : report of a WHO scientific group (PDF). էջեր 7, 31. ISBN 978-9241209212. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Wells GA, Cranney A, Peterson J, Boucher M, Shea B, Robinson V, Coyle D, Tugwell P (January 2008). «Alendronate for the primary and secondary prevention of osteoporotic fractures in postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD001155. doi:10.1002/14651858.CD001155.pub2. PMID 18253985.
  5. 5,0 5,1 Wells G, Cranney A, Peterson J, Boucher M, Shea B, Robinson V, Coyle D, Tugwell P (January 2008). «Risedronate for the primary and secondary prevention of osteoporotic fractures in postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD004523. doi:10.1002/14651858.CD004523.pub3. PMID 18254053.
  6. Wells GA, Cranney A, Peterson J, Boucher M, Shea B, Robinson V, Coyle D, Tugwell P (January 2008). «Etidronate for the primary and secondary prevention of osteoporotic fractures in postmenopausal women». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD003376. doi:10.1002/14651858.CD003376.pub3. PMID 18254018.
  7. Cummings, SR; Lui, LY; Eastell, R; Allen, IE (2019 թ․ օգոստոսի 19). «Association Between Drug Treatments for Patients With Osteoporosis and Overall Mortality Rates: A Meta-analysis». JAMA internal medicine. doi:10.1001/jamainternmed.2019.2779. PMID 31424486.
  8. Nelson HD, Haney EM, Chou R, Dana T, Fu R, Bougatsos C (2010). «Screening for Osteoporosis: Systematic Review to Update the 2002 U.S. Preventive Services Task Force Recommendation [Internet]». Agency for Healthcare Research and Quality. PMID 20722176.
  9. «Chronic rheumatic conditions». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  10. 10,0 10,1 Wade SW, Strader C, Fitzpatrick LA, Anthony MS, O'Malley CD (2014). «Estimating prevalence of osteoporosis: examples from industrialized countries». Archives of Osteoporosis. 9 (1): 182. doi:10.1007/s11657-014-0182-3. PMID 24847682.
  11. Handa R, Ali Kalla A, Maalouf G (August 2008). «Osteoporosis in developing countries». Best Practice & Research. Clinical Rheumatology. 22 (4): 693–708. doi:10.1016/j.berh.2008.04.002. PMID 18783745.
  12. Svedbom A, Hernlund E, Ivergård M, Compston J, Cooper C, Stenmark J, McCloskey EV, Jönsson B, Kanis JA (2013). «Osteoporosis in the European Union: a compendium of country-specific reports». Archives of Osteoporosis. 8 (1–2): 137. doi:10.1007/s11657-013-0137-0. PMC 3880492. PMID 24113838.
  13. Willson T, Nelson SD, Newbold J, Nelson RE, LaFleur J (2015). «The clinical epidemiology of male osteoporosis: a review of the recent literature». Clinical Epidemiology. 7: 65–76. doi:10.2147/CLEP.S40966. PMC 4295898. PMID 25657593.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. King TL, Brucker MC (2011). Pharmacology for women's health. Sudbury, Mass.: Jones and Bartlett Publishers. էջ 1004. ISBN 9780763753290. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. Jameson JL, Kasper DL, Longo DL, Fauci AS, Hauser SL, Loscalzo J, Harrison TR (2018 թ․ փետրվարի 6). Harrison's principles of internal medicine (Twentieth ed.). New York. ISBN 9781259644047. OCLC 990065894.
  16. Old JL, Calvert M (2004). «Vertebral compression fractures in the elderly». American Family Physician. 69 (1): 111–16. PMID 14727827. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  17. Kim DH, Vaccaro AR (2006). «Osteoporotic compression fractures of the spine; current options and considerations for treatment». The Spine Journal. 6 (5): 479–87. doi:10.1016/j.spinee.2006.04.013. PMID 16934715.
  18. Susan Ott. «Fracture Risk Calculator». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. WHO (1994). «Assessment of fracture risk and its application to screening for postmenopausal osteoporosis. Report of a WHO Study Group». World Health Organization Technical Report Series. 843: 1–129. PMID 7941614.
  20. Ganz DA, Bao Y, Shekelle PG, Rubenstein LZ (2007). «Will my patient fall?». JAMA. 297 (1): 77–86. doi:10.1001/jama.297.1.77. PMID 17200478.
  21. Waugh EJ, Lam MA, Hawker GA, McGowan J, Papaioannou A, Cheung AM, Hodsman AB, Leslie WD, Siminoski K, Jamal SA (January 2009). «Risk factors for low bone mass in healthy 40–60 year old women: a systematic review of the literature». Osteoporosis International. 20 (1): 1–21. doi:10.1007/s00198-008-0643-x. PMC 5110317. PMID 18523710.
  22. «6.6 Exercise, Nutrition, Hormones, and Bone Tissue». Anatomy & Physiology. Openstax CNX. 2013. ISBN 978-1-938168-13-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին.
  23. Sinnesael M, Claessens F, Boonen S, Vanderschueren D (2013). «Novel insights in the regulation and mechanism of androgen action on bone». Current Opinion in Endocrinology, Diabetes and Obesity. 20 (3): 240–44. doi:10.1097/MED.0b013e32835f7d04. PMID 23449008.
  24. Sinnesael M, Boonen S, Claessens F, Gielen E, Vanderschueren D (2011). «Testosterone and the male skeleton: a dual mode of action». Journal of Osteoporosis. 2011: 1–7. doi:10.4061/2011/240328. PMC 3173882. PMID 21941679.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  25. Melton LJ (2003). «Epidemiology worldwide». Endocrinol. Metab. Clin. North Am. 32 (1): v, 1–13. doi:10.1016/S0889-8529(02)00061-0. PMID 12699289.
  26. Raisz L (2005). «Pathogenesis of osteoporosis: concepts, conflicts, and prospects». J Clin Invest. 115 (12): 3318–25. doi:10.1172/JCI27071. PMC 1297264. PMID 16322775. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին.
  27. Ojo F, Al Snih S, Ray LA, Raji MA, Markides KS (2007). «History of fractures as predictor of subsequent hip and nonhip fractures among older Mexican Americans». Journal of the National Medical Association. 99 (4): 412–18. PMC 2569658. PMID 17444431.
  28. Brian K Alldredge; Koda-Kimble, Mary Anne; Young, Lloyd Y.; Wayne A Kradjan; B. Joseph Guglielmo (2009). Applied therapeutics: the clinical use of drugs. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջեր 101–03. ISBN 978-0-7817-6555-8.
  29. 29,0 29,1 Poole KE, Compston JE (December 2006). «Osteoporosis and its management». BMJ. 333 (7581): 1251–56. doi:10.1136/bmj.39050.597350.47. PMC 1702459. PMID 17170416.
  30. Berg KM, Kunins HV, Jackson JL, Nahvi S, Chaudhry A, Harris KA, Malik R, Arnsten JH (2008). «Association between alcohol consumption and both osteoporotic fracture and bone density». Am J Med. 121 (5): 406–18. doi:10.1016/j.amjmed.2007.12.012. PMC 2692368. PMID 18456037.
  31. Nieves JW (2005). «Osteoporosis: the role of micronutrients». Am J Clin Nutr. 81 (5): 1232S–39S. doi:10.1093/ajcn/81.5.1232. PMID 15883457.
  32. Gielen E, Boonen S, Vanderschueren D, Sinnesael M, Verstuyf A, Claessens F, Milisen K, Verschueren S (2011). «Calcium and vitamin d supplementation in men». Journal of Osteoporosis. 2011: 1–6. doi:10.4061/2011/875249. PMC 3163142. PMID 21876835.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 WHO Scientific Group on the Prevention and Management of Osteoporosis (2000 : Geneva, Switzerland) (2003). Prevention and management of osteoporosis : report of a WHO scientific group (PDF). էջեր 7, 31. ISBN 978-9241209212. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  34. Wong PK, Christie JJ, Wark JD (2007). «The effects of smoking on bone health». Clin. Sci. 113 (5): 233–41. doi:10.1042/CS20060173. PMID 17663660.
  35. Ilich JZ, Kerstetter JE (2000). «Nutrition in Bone Health Revisited: A Story Beyond Calcium». Journal of the American College of Nutrition. 19 (6): 715–37. doi:10.1080/07315724.2000.10718070. PMID 11194525. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  36. Weiss LA, Barrett-Connor E, von Mühlen D (2005). «Ratio of n−6 to n−3 fatty acids and bone mineral density in older adults: the Rancho Bernardo Study». Am J Clin Nutr. 81 (4): 934–38. doi:10.1093/ajcn/81.4.934. PMID 15817874.
  37. Abelow BJ, Holford TR, Insogna KL (1992). «Cross-cultural association between dietary animal protein and hip fracture: a hypothesis». Calcified Tissue International. 50 (1): 14–18. CiteSeerX 10.1.1.674.9378. doi:10.1007/BF00297291. PMID 1739864.
  38. Hegsted M, Schuette SA, Zemel MB, Linkswiler HM (1981). «Urinary calcium and calcium balance in young men as affected by level of protein and phosphorus intake». The Journal of Nutrition. 111 (3): 553–62. doi:10.1093/jn/111.3.553. PMID 7205408.
  39. Kerstetter JE, Allen LH (1990). «Dietary protein increases urinary calcium». Journal of Nutrition. 120 (1): 134–36. doi:10.1093/jn/120.1.134. PMID 2406396.
  40. Feskanich D, Willett WC, Stampfer MJ, Colditz GA (1996). «Protein consumption and bone fractures in women». Am. J. Epidemiol. 143 (5): 472–79. doi:10.1093/oxfordjournals.aje.a008767. PMID 8610662.
  41. Kerstetter JE, Kenny AM, Insogna KL (2011). «Dietary protein and skeletal health: A review of recent human research». Current Opinion in Lipidology. 22 (1): 16–20. doi:10.1097/MOL.0b013e3283419441. PMC 4659357. PMID 21102327.
  42. Bonjour JP (2005). «Dietary protein: An essential nutrient for bone health». Journal of the American College of Nutrition. 24 (6 Suppl): 526S–36S. doi:10.1080/07315724.2005.10719501. PMID 16373952.
  43. Kerstetter JE, O'Brien KO, Insogna KL (2003). «Dietary protein, calcium metabolism, and skeletal homeostasis revisited». Am. J. Clin. Nutr. 78 (3 Suppl): 584S–92S. doi:10.1093/ajcn/78.3.584S. PMID 12936953.
  44. Schönau E, Werhahn E, Schiedermaier U, Mokow E, Schiessl H, Scheidhauer K, Michalk D (1996). «Influence of muscle strength on bone strength during childhood and adolescence». Hormone Research. 45 (Suppl. 1): 63–66. doi:10.1159/000184834. PMID 8805035.
  45. Shapses SA, Riedt CS (2006 թ․ հունիսի 1). «Bone, body weight, and weight reduction: what are the concerns?». J. Nutr. 136 (6): 1453–56. doi:10.1093/jn/136.6.1453. PMC 4016235. PMID 16702302.
  46. Pollock N, Grogan C, Perry M, Pedlar C, Cooke K, Morrissey D, Dimitriou L (2010). «Bone-mineral density and other features of the female athlete triad in elite endurance runners: A longitudinal and cross-sectional observational study». International Journal of Sport Nutrition and Exercise Metabolism. 20 (5): 418–26. doi:10.1123/ijsnem.20.5.418. PMID 20975110.
  47. Gibson JH, Mitchell A, Harries MG, Reeve J (2004). «Nutritional and exercise-related determinants of bone density in elite female runners». Osteoporosis International. 15 (8): 611–18. doi:10.1007/s00198-004-1589-2. PMID 15048548.
  48. Brahm H, Ström H, Piehl-Aulin K, Mallmin H, Ljunghall S (1997). «Bone metabolism in endurance trained athletes: A comparison to population-based controls based on DXA, SXA, quantitative ultrasound, and biochemical markers». Calcified Tissue International. 61 (6): 448–54. doi:10.1007/s002239900366. PMID 9383270.
  49. Hetland ML, Haarbo J, Christiansen C (1993). «Low bone mass and high bone turnover in male long distance runners». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 77 (3): 770–75. doi:10.1210/jcem.77.3.8370698. PMID 8370698.
  50. MacKelvie KJ, Taunton JE, McKay HA, Khan KM (2000). «Bone mineral density and serum testosterone in chronically trained, high mileage 40–55 year old male runners». British Journal of Sports Medicine. 34 (4): 273–78. doi:10.1136/bjsm.34.4.273. PMC 1724199. PMID 10953900.
  51. Staessen JA, Roels HA, Emelianov D, Kuznetsova T, Thijs L, Vangronsveld J, Fagard R (1999). «Environmental exposure to cadmium, forearm bone density, and risk of fractures: prospective population study. Public Health and Environmental Exposure to Cadmium (PheeCad) Study Group». Lancet. 353 (9159): 1140–44. doi:10.1016/S0140-6736(98)09356-8. PMID 10209978.
  52. American Academy of Pediatrics Committee on School Health (2004). «Soft drinks in schools». Pediatrics. 113 (1 Pt 1): 152–54. doi:10.1542/peds.113.1.152. PMID 14702469.
  53. Tucker KL, Morita K, Qiao N, Hannan MT, Cupples LA, Kiel DP (2006). «Colas, but not other carbonated beverages, are associated with low bone mineral density in older women: The Framingham Osteoporosis Study». Am. J. Clin. Nutr. 84 (4): 936–42. doi:10.1093/ajcn/84.4.936. PMID 17023723.
  54. Zhou B, Huang Y, Li H, Sun W, Liu J (January 2016). «Proton-pump inhibitors and risk of fractures: an update meta-analysis». Osteoporosis International. 27 (1): 339–47. doi:10.1007/s00198-015-3365-x. PMID 26462494.
  55. 55,0 55,1 Simonelli, C; և այլք: (July 2006). «ICSI Health Care Guideline: Diagnosis and Treatment of Osteoporosis, 5th edition». Institute for Clinical Systems Improvement. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  56. 56,00 56,01 56,02 56,03 56,04 56,05 56,06 56,07 56,08 56,09 56,10 Kohlmeier, Lynn Kohlmeier (1998). «Osteoporosis – Risk Factors, Screening, and Treatment». Medscape Portals. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 WHO Scientific Group on the Prevention and Management of Osteoporosis (2000 : Geneva, Switzerland) (2003). Prevention and management of osteoporosis : report of a WHO scientific group (PDF). էջեր 7, 31. ISBN 978-9241209212. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  58. 58,0 58,1 Ebeling PR (2008). «Clinical practice. Osteoporosis in men». N Engl J Med. 358 (14): 1474–82. doi:10.1056/NEJMcp0707217. PMID 18385499.
  59. Mirza F, Canalis E (Sep 2015). «Management of endocrine disease: Secondary osteoporosis: pathophysiology and management». Eur J Endocrinol (Review). 173 (3): R131–51. doi:10.1530/EJE-15-0118. PMC 4534332. PMID 25971649.
  60. 60,0 60,1 60,2 Henwood MJ, Binkovitz L (2009). «Update on pediatric bone health». The Journal of the American Osteopathic Association. 109 (1): 5–12. PMID 19193819. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  61. Beto JA (Jan 2015). «The role of calcium in human aging». Clin Nutr Res (Review). 4 (1): 1–8. doi:10.7762/cnr.2015.4.1.1. PMC 4337919. PMID 25713787.
  62. Mornet E, Nunes ME (2007 թ․ նոյեմբերի 20). «Hypophosphatasia». GeneReviews: Hypophostasia. NCBI. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  63. «Hypophosphatasia Case Studies: Dangers of Misdiagnosis». Hypophosphatasia.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  64. Invernizzi M, Carda S, Viscontini GS, Cisari C (2009). «Osteoporosis in Parkinson's disease». Parkinsonism & Related Disorders. 15 (5): 339–46. doi:10.1016/j.parkreldis.2009.02.009. PMID 19346153.
  65. Celsi F, Pizzo P, Brini M, Leo S, Fotino C, Pinton P, Rizzuto R (2009). «Mitochondria, calcium and cell death: A deadly triad in neurodegeneration». Biochimica et Biophysica Acta (BBA) - Bioenergetics. 1787 (5): 335–44. doi:10.1016/j.bbabio.2009.02.021. PMC 2696196. PMID 19268425.