Օստգոթեր (լատին․՝ Ostrogothi կամ Austrogothi) գերմանական գոթական ցեղերի արևելյան ճյուղը (մյուսը՝ վեստգոթեր)։ Օստգոթերը 3-րդ դարում ստեղծեցին լայնածավալ կայսրություն, որը տարածվում էր Սև ծովից հյուսիս։ Իսկ 5-րդ դարի վերջում Թեոդորիք Մեծի գլխավորությամբ օստգոթերը ստեղծեցին թագավորություն Իտալիայում։ Սկիզբ առած պատերազմը բյուզանդացիների և օստգոթերի միջև ավարտվեց վերջիններիս պարտությամբ։ Օստգոթերի մնացորդները հետագայում ձուլվեցին լանգոբարդներին։

Օստգոթերի թագավորությունը Իտալիայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստգոթեր» հոդվածին։